Շաբաթվա Աստղացույց 10 - 16 ՄԱՅԻՍԻ. Բարենպաստ է նոր ծանոթությունների համար



 


Խոյ: Շաբաթվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպանել հանգստությունն ու հավասարակշռությունը: Այո, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, ստիպված եք հարմարվել բավականին անցանկալի հանգամանքների: Բայց դուք չեք կորցնում վստահությունը, որ իրավիճակը կարելի է փոխել: Ճիշտ եք: Պարզապես պետք է համբերատար լինել, որովհետև շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ կսկսի հարթ ընթանալ:

Գնումներ կատարեք երեկոյին հնարավորինս մոտ ժամերին: Որքան ուշ` այնքան հաջող կլինեն դրանք: Հաջող ընթացք կունենան նաև հնարավորինս ուշ ժամերի ռոմանտիկ ժամադրությունները: Ամուսնացած Խոյերին սպասվում է հաճելի երեկո մտերիմ մարդկանց շրջապատում:



Ցուլ: Շաբաթը բարենպաստ է գործնական բանակցությունների, հնարավոր գործընկերների հետ հանդիպումների համար: Խելացի ինքնագովազդը կօգնի նրանց վրա լավ տպավորություն գործել: Կարելի է մեկնել ուղևորությունների, այդ թվում և միանգամայն անծանոթ երթուղիներով:

Սիրահարված Ցլերը կըմբոշխնեն իրենց կեսի հետ հարաբերությունների ներդաշնակությունը, իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչները կսքանչանան ընտանեկան երջանկությամբ: Միայնակներին, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում, որովհետև լավ իմաստով՝ ճակատագրական հանդիպման հավանականությունը մեծ է:

Երկվորյակ: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվեք շաբաթվա առաջին կեսին: Այդ ընթացքում ձեզ համար ավելի հեշտ է կենտրոնանալ խնդիրների վրա և խուսափել սխալներից: Ավելի ուշ դադարում եք ուշադիր լինել, հեշտությամբ շեղվում եք բուն խնդիրներից, թուլանում է գործնական ակտիվությունը: Այնպես որ, շաբաթվա երկրորդ կեսին չարժե լուրջ ծրագրեր կազմել:

Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, ընդ որում` այդ վեճերի պատճառները մնացել են հեռու անցյալում․ և հեշտ չէ դրանք հարթելն ու վերացնելը: Ձեզ կօգնի հումորի զգացումն ու շրջապատի մարդկանց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը:

Խեցգետին: Ամեն ինչ այս շաբաթ գալիս է ձեր ձեռքից: Կարևոր է, որ ականջ չկախեք այն մարդկանց, ովքեր պնդում են հակառակը կամ փորձում են շեղել ձեզ ճանապարհից: Կարելի է ձեռնարկել աշխատանքային նոր ծրագրերի: Կարելի է այդ գործերում ներգրավել նաև հին դաշնակիցներին: Դուք հաջողությամբ լեզու կգտնեք համախոհների հետ, նրանց խուրհուրդների շնորհիվ շատ արագ կհասնեք հաջողությունների:

Շաբաթը նպաստավոր է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ճիշտ է, դուք ընդգծված ռոմանտիկ տրամադրություն չունեք, բայց հենց այդ ռացիոնալիզմը կօգնի հաղթահարել երկվություններն ու տարաձայնությունները, որոնք կարող էին փչացնել տրամադրությունը:

Առյուծ: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կանանց շրջապատում: Այդ Առյուծները հեշտությամբ լեզու կգտնեն գործընկերների հետ, կկարողանան հաջողությամբ հարցեր քննարկել ղեկավարության հետ: Ինչ վերաբերում է մյուս Առյուծներին, ապա նրանք ևս առիթ չեն ունենա կյանքից բողոքելու, քանի որ հաջողությունների հասնելու հնարավորություններն այս շաբաթ մեծ են:

Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է կենսական ներուժի նվազում և ինքնազգացողության վատացում: Ձեր տրամադրության վրա, սակայն, դա չի ազդի: Կպահպանեք լավատեսությունը և կենսասիրությունը, հաճույքով կշփվեք մտերիմների հետ: Պարզապես երեկոները աշխատեք շատ չծանաբեռնել ձեզ գործերով:



Կույս: Շաբաթը սովորական չէ, բայց կուրախացնի ձեզ: Առաջին հերթին՝ լավ լուրերով: Դուք կիմանաք, որ վաղուց անհանգստացնող խնդիրների լուծումը սարերի ետևում չէ, հնարավոր է` ստանաք նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Կհարթվեն աշխատանքային հին կոնֆլիկտները: Ձեր նրբանկատությունը կօգնի հաղթահարել հակամարտությունը, որ խանգարում էր աշխատանքային նորմալ գործընթացին:

Կարելի է ազատություն տալ երևակայությանը, փորձել անձնական կյանքում նոր բան մտցնել: Ձեր ստեղծագործական ներուժը բարձր է, կանխազգում եք` ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Այդ պատճառով էլ բոլոր փոփոխությունները օգտակար կլինեն:

Կշեռք: Շաբաթը գործելու և վճռական գործելու համար է: Լավ են անցնում գործնական թեմաներով բանակցությունները` առաջին հերթին նոր գործընկերների հետ համագործակցության շուրջ: Կա հին ֆինանսական խնդրի լուծման հավանականություն, չի բացառվում հին պարտքի վերադարձ:

Մեծ է ձեր հանդեպ ոչ անտարբեր մարդկանցից լավ լուրեր ստանալու հնարավորությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկվող քայլերը կնպաստեն անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններին: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չեք ունենա, դուք այս շաբաթ գերազանց մարզավիճակում եք:

Կարիճ: Շաբաթվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Դրանից պետք է առավելագույնս օգտվել` նպատակների իրագործման համար: Բայց իրավիճակն աստիճանաբար կփոխվի, ցավոք, ոչ դեպի լավը: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, որոնք հարթել դժվար թե հաջողվի:

Երեկոները հնարավոր է՝ բերեն ընտանեկան անհամաձայնություններ և վեճեր փողի շուրջ: Կարիճ ծնողներից կպահանջվի մեծ համբերություն` երեխաների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Իմիջի հետ կապված փոփոխություններն անցանկալի են: Դրանց արդյունքները ձեզ չեն գոհացնի, իսկ շրջապատի համար էլ դժվար թե, հաճելի լինեն:

Աղեղնավոր: Ամեն ինչ լավ է, անհանգստանալու և ալեկոծվելու պատճառներ չկան: Մտահղացումները, այդ թվում և ամենահամարձակ, հեշտությամբ են իրագործվում, ընդ որում` նույնիսկ այն դեպքերում, երբ դուք հստակ պատկերացումներ չունեք դրանց իրագործման ճանապարհների մասին: Նորարարությունները հաջողությամբ են պսակվում, փայլուն լուծումները տրվում են ժամանակին:

Հեշտությամբ եք լեզու գտնում մտերիմների հետ, լավ եք հասկանում, թե նրանք ինչ են ակնկալում ձեզնից և աշխատում եք հուսախաբ չանել նրանց, ինչը ձեզ հեշտությամբ է հաջողվում: Այս շաբաթ ձեզ կհաջողվի նաև վերջ դնել ռոմանտիկ հարաբերությունները փչացրած թյուրիմացությանը:

Այծեղջյուր: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ և անհաջող գնումներ: Ցանկալի չէ բիզնեսում ներդրումներ կատարելը, շաբաթը հարմար չէ առևտրական գործունեություն ծավալելու համար: Խորհուրդ է տրվում կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա: Ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել ձեզ կհաջողվի, կարելի է քննարկել ամենակարևոր հարցերը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը չեզոք է, մտերիմների հետ տարաձայնությունները՝ քիչ հավանական: Կարելի է մեկնել նախապես ծրագրած ոչ երկար շրջագայությունների:

Ջրհոս: Շաբաթը նպաստավոր է, դրա սկիզբը խոստանում է գործերի և համարձակ ձեռնարկների հաջող իրականացում: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբ: Շատ արագ եք դաշնակիցներ գտնում, անսխալ կողմնորոշվում եք անգամ այն մարդկանց հարցում, որոնց տեսնում եք առաջին անգամ:

Տեղեկություններին, որոնք կստանաք այս շաբաթ, պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանց մեջ կլինեն այնպիսիները, որոնք օգտակար կլինեն ձեզ: Աստիճանաբար կսկսի հասկանալի դառնալ նաև իրավիճակը, որից չեք կարողացել գլուխ հանել վերջին մի քանի շաբաթներում: Մի քանի օրից ձեզ պարզ կլինի, թե ինչպես պետք է վարվել:

Ձկներ: Շաբաթվա առաջին կեսը նպաստավոր կդասավորվի նրանց համար, ովքեր ծրագրել են զբաղվել երևակայություն, ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերով: Սահմանափակվածությունը ճնշում է, շատ Ձկների նեղ է թվում իրենց կյանքի սովորական շրջանակը: Շաբաթվա երկրորդ կեսին կարելի է անցնել գործնական բանակցությունների, աշխատանքային և ֆինանսական կարևոր խնդիրների քննարկման: Շաբաթվա այս ժամանակահատվածը նպաստավոր է կառուցողական երկխոսության համար:

Ուշադրություն դարձրեք հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունների զարգացման ընթացքին: Դուք հակված եք կրկնել այն սխալները որոնք քանիցս հանգեցրել են որոշակի խնդիրների: Ժամանակն է սրբագրելու այդ պահվածքը:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կանխատեսումներ և Կենդանակերպի նշաններ | Ավելացրեց: gisherayinkyanq (07.05.2021)
Դիտումներ: 551 | Տեգեր: նոր, Շաբաթվա, ՄԱՅԻՍԻ., 10, ծանոթությունների, Բարենպաստ, Աստղացույց, 16, համար | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz