Բացառիկ ճշմարիտ Հնդկական հորոսկոպ



 



Հնդկական տարին բաժանված է ոչ թե 12 հավասար մասերի, ինչպես մենք ենք սովոր, այլ մի ամբողջ 27 մասի: Բոլոր 27 նակշատրերը (լուսնային ցիկլի մասեր) խորհրդանշում են կենդանիների, որոնց խառնվածքը զգալի չափով ազդում է նաև մարդու կյանքի և արարքների վրա: Ձեզ ենք ներկայացնում հնդկական հորոսկոպը:

Մանգուստ. 11 հունվար - 23 հունվար

Այս մարդիկ հակված են իդեալականացնել իրենց ու իրենց ծանոթների կյանքը: Դա է պատճառը, որ նրանց համար դժվար է գոյատևել կոլեկտիվում, հաճախ են հիասթափվում մարդկանցից: Նրանք շատ հմայիչ են, բայց նրանց վստահությունը շահելը բարդ գործ է: Սակայն եթե դա ձեզ հաջողվի անել, ավելի լավ գործընկեր կամ ընկեր դժվար է գտնել: Միաժամանակ բավական ազատասեր են, կպչուն չեն: Նրանց համար կարևոր է սիրելի գործը գտնելն ու կայանալը: Աշխատանքի մեջ տեսնում են նպատակը՝ առանց նկատելու խոչընդոտները, մյուսներին վարակում են իրենց աշխատասիրությամբ ու համբերատարությամբ:

Կապիկ. 24 հունվար - 5 փետրվար

Կողքից այս մարդիկ կարող են սառն ու անտարբեր թվալ, իսկ իրականում այդ հատկանիշների տակ խոցելի հոգի է թաքնված: Քչերը գիտեն, որ միայնակ մնալով՝ նրանք կարող են փիլիսոփայել ու խոշոր ծրագրեր կառուցել: Հաճախ են ձգտում հոգևորին, փորձում են դառնալ ավելի լավը, քան կան հիմա: Կոլեկտիվում էլ իրենց հրաշալի են զգում, կարողանում են գրավել մարդկանց, հիացնում են իրենց հումորի զգացումով:

Էջ առյուծ. 6 փետրվար - 18 փետրվար

Էգ առյուծի նշանի տակ ծնված մարդիկ շատ խարիզմատիկ են ու ճարտարախոս: Առաջատարի հատկանիշներ ունեն, բայց միաժամանակ կարողանում են նաև զիջել: Նրանք բարեհոգի են, պատրաստ են վերջին ունեցածը տալ ոչ միայն մտերիմ մարդու, այլև լրիվ անծանոթի համար: Հնարավոր է՝ նրանց կյանքը կապված լինի բարեգործության հետ կամ էլ նրանք երազեն իրենց կյանքը նվիրել բարեգործությանը: Էգ առյուծները կարող են նաև պահանջկոտ լինել շրջապատողների հանդեպ, նեղանալ դատարկ բաների պատճառով: Բնավորության այս գծերի դեմ նրանք պետք է պայքարեն:

Ձի. 19 փետրվար - 3 մարտ

Այս մարդիկ հանգիստ ու պահպանողական են թվում: Բայց դա խաբուսիկ է: Իրականում հաճախ նրանց հոգում կրքերն են եռում, բացի այդ, նրանք հաճախ անինքնավստահ են, կասկածում են իրենց ուժերին: Չեն կարող ապրել առանց ուրիշների, աջակցության կարիք ունեն: Նրանց կյանքի գլխավոր նպատակը սերն է: Նրանք պատրաստ են հարմարվել զուգընկերոջն ու չնկատել նրա թերությունները: Կարիերան նրանց համար երկրորդական նշանակություն ունի: Նրանք տաղանդավոր են, և եթե կարողանան դրսևորել իրենց տաղանդները, ոչ միայն հաջողակ, այլև անկախ կդառնան:

Շարունակությունը` հոլովակում:

Հոդվածն՝ ամբողջությամբ․

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կանխատեսումներ և Կենդանակերպի նշաններ | Ավելացրեց: gisherayinkyanq (28.04.2021) | Հեղինակ: Հոդվածն՝ ամբողջությամբ․ W
Դիտումներ: 474 | Տեգեր: Հնդկական, հորոսկոպ, ճշմարիտ, Բացառիկ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz