ԵՐԱԶԱՀԱՆ Հայերեն



 


ԵՐԱԶԱՀԱՆ Հայերեն - erkusov.com

ԱԳՌԱՎ
Եթե դուք երազում տեսել եք ագռավ, ապա պետք Է զգուշանաք, քանի որ այն խորհրդանշում Է թշնամիների չարությունը, դաժանությունը և խարդավանքը։

ԱԹՈՌ
Երազում աթոռին նստելը նշանակում Է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք։ Դատարկ աթոռը նշանակում Է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել։

ԱԼԲՈՄ
Եթե երազում դուք ալբոմի մեջ նայում եք հարազատների նկարները, ապա նշանակում Է, որ նրանցից մեկը վաղաժամ կմահանա։ Եթե ձեր ալբոմի մեջ կան շատ գեղեցիկ նկարներ և բանաստեղծություններ, ապա դուք շուտով լավ լուր կստանաք և ընկերների շրջապատում լավ ժամանակ կանցկացնեք։ Ալբոմի մեջ անծանոթի նկար տեսնելը, նշանակում Է ծանոթություն մի մարդու հետ, ով այնուհետևկդառնաձեր սիրելին։



ԱԾԵԼԻ
Ածելին երազում տեսնելը նշանակում Է վտանգ և տխրություն։ Եթե ածելին սուր չէ և քերծում է, ապա դուք կվիրավորվեք ձեր ընկերների և հարազատների քննադատություններից։ Ածելի գնելը նշանակում է անելանելի տխրություն։ Այն նվիրելը կնշանակի, որ դուք կդավաճանեք ձեզ վստահող անձնավորությանը։

ԱԿԱՆՋՕՂ
Եթե չամուսնացած աղջիկները երազում տեսնում են, որ իրենք ականջօղեր են կրում, ապա նշանակում է, որ շուտով կամուսնանան և իրենց ամուսինների հետ երջանիկ կապրեն։ Երազում ամուսնացած կնոջը ականջօղով տեսնելը նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը։ Ականջօղեր կորցնելը նշանակում է, որ ձեզ կլքեն երջանկությունն ու հաջողությունը։ Եթե երազում դուք նվեր եք ստացել ականջօղեր, ապա ձեր կյանքում տեղի կունենան երջանիկ փոփոխություններ։

ԱԿՆՈՑՆԵՐ
Ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից, թե ակնոցներն ում են պատկանում։

ԱՂԱՎՆԻ
Աղավնին անմեղության և զգացմունքների փոխադարձության նշան է։ Երազում աղավնի տեսնելը նշանակում է երջանկություն, հաջողություն և ուրախություն։

ԱՂԲ
Երազում աղբը կույտով հավաքելը նշանակում է հաջողություն այն գործում, որ նախաձեռնել եք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է ժառանգություն ստանալ։ Աղբամանը փորփրելը կանխատեսում է վիճաբանություն։

ԱՂՋԻԿ
Երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն։ Երազում հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Երազում պարող բարետես աղջիկ տեսնելը նշանակում է սիրելի անձնավորության հետ հանդիպում։

ԱՂՎԵՍ
Երազում աղվես տեսնելը նշանակում է չարակամ անձանց կողմից խաբեություն և խորամանկություն։

ԱՂՔԱՏ
Երազում աղքատ լինելը նշանակում է կարիքի, զրկանքի մեջ լինել, անհաջողություն ևհիասթափություն ապրել։

ԱՄԱՆՈՐ
Ամանորի մասին երազ տեսնելը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր տպավորություններ, հույսեր, նոր երջանկություն ևնոր հաջողություններ։

ԱՄԱՌ
Ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Այսպիսի երազը նաև լավ նորությունների նշան է։

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամուսնալուծության մասին երազը նշանակում է գործերում անհաջողություն և ապրումներ։ ԱՄՈՒՍԻՆ
Երազում ամուսնուն հիվանդ, գունատ տեսնելը նշանակում է անախորժություն։ Ամուսնուն
գեղեցիկ ևառողջ տեսնելը երջանկության նշան։

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ամուրի տղամարդը երազում տեսնում է, որ ամուսնացել է գեղեցիկ աղջկա հետ, ապա նրան սպասվում են հաջողություն ևշահավետ գործեր։ Եթե կանայք երազում տեսնում են, որ իրենք հարսնացու են, ապա նրանց սպասվում է տխրություն, վեճ ևվիրավորանք։

ԱՄՊՐՈՊ (ԿԱՅԾԱԿ)
Երազում ամպրոպը և կայծակը կանխատեսում են գործերում մեծ հաջողություններ, իսկ սիրահարների համար՜ ամուսնություն։ Սակայն եթե կայծակ է փայլատակում, իսկ ամպրոպ չկա, ապա ձեզ սպասվում են մեծ փորձություններ ևվտանգ։

ԱՅԳԻ
Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։

ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ)
Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։

ԱՅՐՎԱԾՔ
Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։

ԱՆԱՆՈՒԽ
Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։

ԱՆԱՊԱՏ
Երազում անապատում հայտնվելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ անհանգստություն կամ էլ դուք կտառապեք միայնությունից։

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆ
Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացածեկամտի համար։

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ
Երազում անգործության մատնվելը և անհոգ կյանք վարելը նշանակում է անհաջողգործեր ևսին հույսեր։

ԱՆԴՈՒՆԴ
Երազում անդունդ տեսնելը կամ նրա եզրին հայտնվելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության ևհոգսերի նշան է։

ԱՆԻՎ
Եթե դուք երազում տեսել եք պտտվող անիվ, ապա սպասեք մեծ փոփոխությունների, իրադարձությունների արագընթաց զարգացման, տարբեր խնդիրների արագ լուծման։

ԱՆԾԱՆՈԹ
Երազում անծանոթները կամ ձեր հովանավորներն են, ընկերները, պահապան հրեշտակները կամ էլ ձեր թշնամիները և չար ոգիները։

ԱՆԿՈՂԻՆ
Երազում սեփական անկողինը տեսնելը կամ նրա մեջ պառկելը նշանակում է հիվանդություն։ Կեղտոտ անկողինը նշանակում է, որ դուք շուտով կլսեք, որ ձեր հարազատներից կամ ընկերներից ինչ որ մեկը հիվանդ է։ Կոկիկ հարդարած անկողինը ընտանեկան երջանկության և բարեկեցության նշան է։ Եթե դուք տեսել եք, որ կրկին հարդարում եք անկողինը, ապա նշանակում է, որ ձեզկայցելիձեր ընկերը։

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում ինչ որ անհեթեթ բան եք տեսնում և դրանից վրդովվում եք, ապա ձեզ սպասվում է սիրային կիրք կամ էլ անսովոր իրադարձություն։

ԱՆՁՆԱԳԻՐ
Երազում անձնագիր տեսնելը կամ ստանալը նշանակում է, որ դուք պետք է ավելի համարձակ գործեք ցանկալիին հասնելու համար։ Անձնագրի կորուստը նշանակում էմտադրություններիչիրագործում։

ԱՆՁՐԵՎ
Անձրևի տակ թրջվելը նշանակում է ընտանեկան անհաշտություններ կամ հիվանդություն։ Քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևը անհաջողության, հիասթափության և կորստի նշան է, մեղմ անձրևը՜ արդարացման և զղջման։

ԱՆՄՈՌՈՒԿ
Անմոռուկները համարվում են հին զգացմունքների, նախկին սիրո կամ մոտ մարդու մասին հիշողության խորհրդանիշներ։

ԱՆՏԱՌ
Երազում մութ անտառը տխրության, գործերում անհաջողության նշան է։ Լուսավոր անտառը' ողողված արևի շողերով, լի թռչունների դայլայլով, ռոմանտիկ տրամադրության, հաճելի նորություններ ստանալու, սիրելիի հետ հանդիպման նշան է։ Չորացած անտառը հիասթափության, խորտակված հույսերի նշան է։

ԱՆՑՔ
Եթե երազում ձեր հագուստի վրա անցք տեսնեք, ապա դուք դրամի կարիք կզգաք, կունենաք պարտքեր, եթե այդ հագուստը երազում չվերանորոգեք։

ԱՇԽԱՏԱՆՔ
Եթե երազում դուք տեսել եք, որ կորցրել եք ձեր աշխատանքը, դուք շուտով կսարսափեք գալիք փոփոխություններից։ Երազում ծանր աշխատանք կատարելը մեծ անախորժությունների, կարիքի, աղքատության նշան է։ Եթե երազում տեսնում եք, որ ձեր աշխատանքը մեկ ուրիշն է անում, ապա շուտով դուք աշխատավայրում անախորժությունների կհանդիպեք։

ԱՇՈՐԱ
Երազում աշորա տեսնելը նշանակում է հարստություն և բարգավաճում։

ԱՇՈՒՆ Երազում աշուն տեսնելը նշանակում է նախաձեռնած գործերի բարեհաջող ավարտկամ սեփականության ձեռք բերում։

ԱՉՔ
Երազում հիանալի տեսողություն ունենալը մեծ հաջողության և ճանաչման նշան է։ Եթե երազում ձեր տեսողությունը վատացել է կամ էլ պարզ չեք տեսնում, ապա ձեզ սպասվում են դրամային դժվարություններ։ Երազում գեղեցիկ աչքեր տեսնելը նշանակում է մեծ կապվածություն, սև աչքեր տեսնելը' թշնամիներին պատժել, խոնարհած աչքեր տեսնելը' կեղծավորություն, իսկ փակ աչքեր տեսնելը նշանակում է անհեռատեսություն և անհրաժեշտ է իրադրությունը պարզաբանել։

ԱՊԱԿԻ
Երազում ապակի տեսնելը նշանակում է խաբեություն, վախ կամ տխրություն։ Ապակու միջով նայելը սպասողական վիճակի նշան է։ Խոշորացնող ապակին նշանակում է, որ ղուք հակված եք չւսփազանցության և խուճապի մատնվելուն։

ԱՊԱՐԱՆՔ
Երազում մեծ, գեղեցիկ, արևի շողերով ողողված ապարանք տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են լավ փոփոխություններ և բարեկեցության բարելավում։ Ավերված կամ թալանված ապարանք տեսնելը նշանակում է աղքատություն, հիվանդություն կամ երազանքի չիրագործում։

ԱՊՏԱԿ
Երազում ապտակ ստանալը նշանակում է անարդարացի վիրավորանք, դառնություն
ևհիասթափություն հարազատ մարդու նկատմամբ։

ԱՌԱՎՈՏ
Երազում առավոտը նշանակում է ինչ որ նոր բան' ծանոթություն, նոր սեր կամ նոր գործ։ Թարմ, արևոտ առավոտը նշանակում է, որ սկիզբը հիանալի կլինի, մռայլ, ցուրտ առավոտը նախաձեռնած գործերում անհաջողության նշան է։

ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ
Երազում հարուստ և ապահովված կյանք տեսնելը նշանակում է իրական կյանքում հիասթափություն, աղքատություն ևկարիք։

ԱՌՆԵՏ
Երազում առնետ տեսնելը նշանակում է վտանգավոր թշնամիներ։ Կարող է նաև նշանակել մեր հարազատներին, ովքեր մեզ պատճառում Են բազում հոգսեր և դառնություն։

ԱՌՈՒ
Երազում առվի մեջ ընկնելը նշանակում է գործերում անհաջողություն։ Առուն շրջանցելը կամ վրայով թռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։

ԱՌԵՎՏՈՒՐ
Երազում գնելն ավելի լավ է, քան վաճառելը։ Բայց տեսնել, որ ինչ որ բանի համար դուք տալիս եք գումար, նշանակում է կորուստ՜ հիմնականում անձնական կյանքում։ Երազում որևէ բան գնելը նշանակում է փոքր եկամուտ։

ԱՍԵՂ
Երազում ասեղտեսնելը նշանակում է անախորժություններ։ Եթե երազում դուք ասեղով ծակել եք ձեզ, ապա ձեր հարազատի հետ կվիճեք։ Եթե երազում տեսել եք, թե ինչպես եք ասեղով աշխատում, ապա հարազատ մարդուց բաժանում է սպասվում։

ԱՍՊԵՏ
Երազում ասպետ տեսնելը նշանակում է արտասովոր իրադարձություն, որը ձեզ մեծ ուրախություն կպատճառի։

ԱՍՏԻՃԱՆ
Երազում աստիճան տեսնելը նշանակում է ճանապարհ, գործերում հաջողություն, վերընթաց, նպատակների իրագործում և հարգանք։

ԱՍՏՂ
Եթե դուք երազում տեսել եք վառ, մաքուր և պարզ աստղեր, ապա ձեր կարգավիճակում սպասվում են փոփոխություններ դեպի լավը։ Խամրած կամ ձեր աչքի առջև անհետացող աստղերը կանխատեսում Են մեծ կորուստներ, դառնություն ևտխրություն։ Երազում ընկնողաստղտեսնելը նշանակում է մահ կամ սննկացում։ Ձեր ձեռքի մեջ ընկնող աստղեր տեսնելը նշանակում է նվիրական երազանքի իրականացում։

ԱՍՏՎԱԾ
Երազում Աստծուն տեսնելը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է զգուշանա։ Երազում Աստծուն աղոթելը լավ նախանշան է։ Եթե երազում Աստված ձեզ օրհնում է, ապա ձեզ սպասվում են բազում հիանալի և անսպասելի փոփոխություններ։ Երազում Աստծուն շնորհակալություն հայտնելը նշանակում է, որ կվերադարձնեք բոլոր նրանց սերը, ում աշխարհում շատ եք սիրում։

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
Աստվածամորը երազում վեհ հանդերձանքով տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում մեծ և երջանիկ փոփոխություններ են սպասվում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Եթե երազում դուք կարդում կամ թերթում եք Աստվածաշունչը, ապա ձեզ սպասվում են փորձություններ, որոնք դուք արիաբար կհաղթահարեք։

ԱՎԱԶ
Երազում ավազ տեսնելը նշանակում է աղքատություն, դրամական կորուստ։ Եթե ավազը ոսկեգույն է, ապա հարստությունը ձեզ կկուրացնի։

ԱՎԵԼ
Յուրաքանչյուր երազ ավելի, ցախավելի և նման այլ սարքերի վերաբերյալ կանխատեսում է վեճեր, խոսակցություններ, հարաբերությունների պարզաբանում։ Երբեմն այն նշանակում է դրամական դժվարություններ։

ԱՏԱՄ
Երազում ատամները խորհրդանշում են հարազատ և մոտ մարդկանց։ Հարթ և հավասար ատամները նշանակում են ընտանիքում բարեկեցություն և գործերում հաջողություն։ Սուգ, կեղտոտ, անցքերով կամ ընկնող ատամները նշանակում են տխրություն, ծանր ապրումներ, հիվանդություն և այլ դժբախտություններ։ Երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է ընտանիքում տարեց մարդու մահ։ Երազում առանց ատամ մնալը մեծ ղժբախտության նշան է։

ԱՐԹՆԱՑՆԵԼ
Երազում ինչ որ մեկին արթնացնելը փոփոխության նշան է։

ԱՐԾԱԹ
Երազում արծաթ տեսնելը նշանակում է, որ ծեր գործերը բարեհաջող կընթանան, եթե դուք չծուլանաք և դժվարություններից չերկյուղեք։ Երազը նաև հուշում է, որ պետք է զգուշանաք և սխալ թույլ չտաք, որը կարոդ է խափանել ձեր գործը։

ԱՐԾԻՎ
Երազում արծիվ տեսնելը արագության և արիության նշան է։

ԱՐԿԱԾ
Եթե երազում դուք տեսնում Եք, որ մասնակցում եք զարմանահրաշ և գրավիչ արկածների, ապա դուք շուտով մասնակցություն կունենաք ինչ որ վտանգավոր գործարքի։

ԱՐՁԱԳԱՆՔ
Երազում արձագանքը նշան է հանդիսանում անսպասելի աջակցության, ընկերական խորհրղի. որից դուք կօգտվեք։

ԱՐՅՈՒՆ
Երազում արյուն տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, բարեկամության նշան է։ Երազում արյունահոսություն տեսնելը նշանակում է կորուստ և վատառողջություն։ Ձեր ձեռքերին արյուն տեսնելը անզգուշության պատճառով սպառնալիք վտանգի նշան է։ Երազում ուրիշի ար'յուն տեսնելը կանխատեսում է հարազատի կամ ծանոթի հիվանդություն։

ԱՐՋ
Երազում արջ տեսնելը նախազգուշացնում է, որ շուտով դուք կհանդիպեք կոպիտ ուժի կամ քաջ արարքի։

ԱՐՑՈՒՆՔ
Երազում դեմքին արցունքներ տեսնելը անսպասելի ուրախության նշան է։ Երազում լացած դեմք տեսնելը նշանակում է գործերում անսպասելի հաջողություն, որը ձեզ մեծ օգուտ կբերի։

ԱՐԵՎ
Վառ և պայծառ արև տեսնելը հարազատների հետ քնքուշ վերաբերմունքի նշան է։ Կիզիչ և տոթ արևը հիվանդության, դժվարությունների և ապրումների նշան է։ Եթե երազում ամպերը ծածկում են արևը, ապա սպասեք անախորժությունների։ Մայր մտնող արևը նշանակում է գործերի կամ կյանքի մի փուլի վերջ, ծագող արևը' կյանքի նոր փուլի սկիզբ, նոր հաջողություններ, նոր սեր։

ԱՓ
Երազում ձեռքի ափը նշանակում է ճակատագիր։ Պարզ գծերով հարթ ափը այդ անձի համար նշանակում է հաջողություն և հարստություն։ Եթե դուք կորցրել եք ձեր աջ դաստակը, ապա շուտով դուք կկորցնեք վստահելի մարդու կամ էլ կկորցնեք ձեր աշխատանքը։

ԱՓՍԵ
Երազում սեղանին ափսե դնելը նշանակում է հյուրեր եք ընդունելու։ Կոտրված ափսեն նշանակում է հարաբերությունների խզում կամ կորուստ։

ԱՔԼՈՐ
Երազում աքլոր տեսնելը նախազգուշացնում է պճնամոլի հետ հանդիպման մասին։

ԲԱԺԱԿ
Երագում բաժակ տեսնելը նշանակում է կորուստ կամ հիասթափություն։ Շատ բաժակներ տեսնելը նշանակում է ուրախություն ինչ որ շրջապատում։ Կոտրված բաժակը կանխատեսում է ընկերոջ կամ հարազատի կորուստ։

ԲԱԿԱՊԱՆ
Երազում բակապան տեսնելը նշանակում է բամբասանք։ Տեսնել, թե ինչպես է բակն ավլում
կամ ձյունը մաքրում նշանակում է, որ ձեր երազանքները չեն իրականանա։

ԲԱՂՆԻՔ
Եթե դուք երազում տեսնում եք, որ բաղնիքում եք, ապա երազը ձեզ կանխատեսում է եկամտաբեր գործեր և հաջողություն։ Եթե դուք երազում պատահմամբ մտնում եք բաղնիք, ապա ձեզ մոտ կծագեն անսպասելի շատ դժվարություններ։

ԲԱՆԱԼԻ
Երազում բանալի տեսնելը նշանակում է գաղտնիքի բացում։ Երազում բանալի կորցնելը ամոթի, խայտառակության նշան է։ Երազում բանալի գտնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ պատիվ, շահում կամ մեծ ձեռքբերում։

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Երազում բանջարեղեն տեսնելը նշանակում է, որ մենք պետք է վերադարձնենք պարտքերը։ Շուկայում բանջարեղեններ տեսնելը հաջողություն է նշանակում մտադրված նախաձեռնության մեջ։ Քաղցրահամ բանջարեղեններ տեսնելը բավարարվածության ևհաշտության նշան է։

ԲԱՆՏ
Եթե երազում դուք բանտում եք հայտնվել, ապա դուք լուրջ կհիվանդանաք։ Եթե երազում բանտից ազատվում եք, ապա դուք ազատվում եք այն ամենից, ինչը ձեզ անհանգստացնում էր։

ԲԱՐԵԿԱՄ
Երազում բարեկամի հետ հանդիպումը կամ զրույցը նորություն' ստանալու նշան է։ Եթե երազում դեռևս կենդանի բարեկամներին տեսնում եք մահացած և դագաղի մեջ պառկած, ապա նախազգուշացեք մեծ վտանգից։ Մահացած բարեկամներին տեսնելը եղանակի փոփոխության նշան է։

ԲԱՑԻԿ
Բացիկի վերաբերյալյուրաքանչյուրերազնշանակումէնորություն ստանալ։ ԲԵՂ Երազում ձեր դեմքին բեղեր տեսնելը կասկածելի ուղիներով գումար վաստակելու փորձերում անհաջողության նշան է։ Երազում սիրելիին բեղերով տեսնելը դավաճանության նշան է։

ԲԺԻՇԿ
Երազում բժիշկ տեսնելը նախազգուշացնում է այն մասին, որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, հրաժարվեք կործանարար սովորույթներից։ Երազում բուժակին տեսնելը նշանւսկում է, որ թեթև կհիվանդանաք։

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսել եք, որ ձեզ բռնաբարել են, ապա ձեզ սպասվում են անարգանք ևնվաստացում։

ԲՈՒՅՍԵՐ
Ցանկացած բույս ունի իր նշանակությունը կախված իր հատկություններից։ Եթե երազում տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ստեղծագործական աշխատանքում ձեզ սպասվում են հաջողություններ։ Դափնին խորհրդանշում է մեծարանք, համբավ, հասւսրակությւսն մեջ կարևոր դիրք։ Եղեգնը դիմացկունության ևճկունության նշան է։ Եղինջը կոպտության և դաժանության նշան է։ Խաղողը հարստության, բարեկեցության, երջանկության, պտղաբերության և սիրո մեջ հաջողության խորհրդանիշ է։ Շղոտը նշանակում է վիճաբանություններ և բաժանում։ Երագում հալվե տեսնելը տխրության, դառնության և արցունքների նշան է։ Հազարը վեճերի, տարաձայնությունների նշան է։
Հազար տերևուկը բաժանման, խռովության, վիճաբանության, կռվի և պատերազմի նշան է։ Մաղադանոսը նշանակում է տոնակատարություն և շնորհավորանք։ Մամուռը մայրական սիրո խորհրդանիշն է։ Մոլախոտը նշանակում է վնաս, քննադատություն։ Մորին բարության և անկեղծ զգացմունքների նշան է։ Պատատուկը ընկերության, կապվածության և գործընկերության նշան է։ Պտերն անկեղծության նշան է։ Սամիթը երագում տեսնելը նշանակում Է առողջություն և ֆիզիկական ուժ։

ԳԱՅԼ
Երազում գայլ տեսնելը թշնամության, չարության և դաժանության նշան է։ ԳԱՆՁ Երազում գանձ տեսնելը նշանակում է ուրախություն, որին կհաջորդի տխրություն։ Երբեմն երազում գանձ տեսնելը նշանակում է, որ ձեր իդձերը չեն իրականանա։

ԳԱՐՈՒՆ
Երազում գարունը լավ փոփոխությունների նշան է։

ԳԱՎԱԹ
Եթե երազում դատարկ գավաթ եք տեսել, ապա պետք է զգուշանաք չար լեզուներից։ Երազում լի բաժակ տեսնելը գալիք երջանկության նշան է։

ԳԵՏ
Երազում մաքուր, հանդարտ հոսող գետը նշանակում է ուրախություն, կյանքի ընթացքով բավարարվածություն։ Երազում գետի աղմուկը կանխատեսում է վիճաբանություն, չարություն։ Բարձունքից դեպի գետը նայելը նշանակում է, որ շուտով ճանապարհ եք գնալու, որքան երկար լինի գետը, այնքան երկար կլինի ձեր ճանապարհը։ Գետը լողալով կտրելը նշանակում է նվիրական երազանքի կամ մեծ նպատակի իրականացում։

ԳԵՐԵԶՄԱՆ
Երազում գերեզման տեսնելը նշանակում է մեղքի զգացում։ Երբեմն այն կանխատեսում է դատական գործում մասնակցություն։

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ
Երազում մռայլ և վատ եղանակին գերեզմանատանը հայտնվելը նշան է այն բանի, որ աշխատավայրում կամ անձնական կյանքում հանգամանքների բարելավման ձեր հույսերը սին են։

ԳԻՆԻ
Երազում գինի տեսնելը մեղքի նշան է։ Եթե դուք մի փոքր գինի եք խմել փոքր գավաթից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, իսկ եթե շատ եք խմել, ապա սպասվում է անհաջողություն կամ դժբախտ պատահար։ Գինի վաճառելը վեճի նշան է։ Գինով լի շիշը կոտրելը անհանգստությունից ազատվելու նշան է։ Սիրահարներին այսպիսի երազը կանխատեսում էանկառավարելի կիրք։

ԳԻՐՔ
Երազում գիրք թերթելը պատվախնդրության, նոր ծանոթությունների և երազանքների նշան է։ Գրքեր տեսնելը կամ կարդալը նշանակում է, որ դուք շուտով կարևոր նորություն կստանաք։ Գրքեր կորցնելը կամ պատռելը անցյալը մոռացության մատնելու նշան է։

ԳԼԽԱՐԿ
Երազում գլխարկ կրելը նշանակում է, որ դուք շուտով կարևոր գործ պետք է նախաձեռնեք։ Նոր գլխարկ տեսնելը կան կրելը նոր նախաձեռնության սկիզբ է։ Հնամաշ կամ ճմրթված գլխարկ տեսնելը կանխատեսում է աշխատանքում անհաջողություններ և անախորժություններ։

ԳԼՈՒԽ
Երազում մեծ գլուխ տեսնելը զգուշացնում է, որ ինչ որ մեկը ձեզ կգայթակղի վատ արարք կատարելու։ Փոքր գլուխը նշանակում է հուսահատություն, վիրավորանք, անարգանք։ Երազում երկու գլուխ ունենալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի պատվով հաղթահարել դժվար և նուրբ իրադրությունը։ Երազում բազում գլուխներ ունենալը մեծարանքի, իշխանության, մեծ հեղինակության նշան է։

ԳՆԱՑՔ
Գնացքի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է շարժում դեպի առաջ, դեպի նպատակների իրականացում, ինչպես նաև ժամանակի շարժ։ Եթե Երազում տեսնում եք, որ գնացքը շարժվում է ձեր ուղղությամբ, ապա ձեզ սպասվում է հաճելի և անհրաժեշտ մարդու հետ հանդիպում։ Երազում գնացքի վթարը նշանակում էձեր բոլոր նպատակների և հույսերի փլուզում։

ԳՆՉՈՒ
Գնչուների մասին երազը կանխատեսում է անհաջողություններ և նյութական կորուստ։ Չափազանց վատ է այն երազը, որտեղ գնչուն կամ գնչուհին կփորձի խլելձեզանիցձեր դրամապանակը։

ԳՈՂԱՆԱԼ
Հասարակական վայրում գողություն անելը նշանակում է սննկացում, հարազատներից
գողություն անելը' շուտափույթ ամուսնություն։ Երազում ինքն իրենից գողանալը սննկացման և կորուստների նշան է։

ԳՈՐՕԵԼ
Երազում շուղերով գործելը համբերության նշան է, որը ձեզ հաջողություն կբերի։ ՀԵլունով գործելը նշանակում է, որ դուք կյանքում հեշտ ուղիներ չեք փնտրում։

ԳՈՐՏՆՈՒԿ
Երազում գորտնուկ տեսնելը նշանակում է անախորժություն։ Սակայն ձեզ վրա շատ գորտնուկներ տեսնելը լավ նախանշան է։ Այն կանխատեսում է հարստություն, նորության ստացում, որը կուրախացնի ձեզ։

ԳՏՆԵԼ
Երազում ինչ որ օգտակար իր գտնելը հույսի նշան է, որ կիրականանա ձեր երազանքը կամ կբարելավվի ծեր կարգավիճակը։ Երազում ինչ որ կոտրված կամ անօգուտ իր գտնելը անհաջողության ևծրագրերի խափանման նշան է։

ԳՈՒՅՆԵՐ
Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։ Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։ Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։ Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։ Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։ Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։ Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։ Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։ Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։ Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։ Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։ Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։ Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։

ԳՈՒՇԱԿՈՒՀԻ
Երազում գուշակուհու գուշակություն լսելը նշանակում է անհաջողություն։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշին գուշակություն անում նշանակում է վւստ կամ լավ լուր լսել։

ԴԱԳԱՂ
Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։

ԴԱՆԱԿ
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։

ԴԱՇՏ
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։

ԴԱՋՎԱԾՔ
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի մեջ։

ԴԱՏԱՐԱՆ
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։

ԴԱՐԱԿ
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. որ դուք վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին:

ԴԱՐԲԱՍ
Երազում դարբասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարբասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, Եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում:

ԴԵՂԱՍԻՋՈՑ
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։

ԴԵՄՔ
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշան է։

ԴԵՐԱՍԱՆ, ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։

ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։

ԴԺՈԽՔ
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։

ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։

ԴԻՄԱՆԿԱՐ Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։


ԴՊՐՈՑ
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։

ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում էգործերում հաջողություն։ 

ԴՈՒՅԼ
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։

ԴՈՒՈ
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։

ԵՂՆԻԿ
Երազում եղնիկ տեսնելը նշանակում է իրադարձությունների արագ զարգացում։

ԵԿԵՂԵՑԻ
Երազում գեղեցիկ, գյուղական եկեղեցի տեսնելը նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ կաջակցեն դժվարին կացության դեպքում: Եկեղեցական մեծ տաճարը հայրենասիրության նշան է։ Երազում Եկեղեցի կառուցելը նշանակում է, որ դուք ինքնուրույն կհասնեք հարստության։ Ավերված եկեղեցին նշանակում է անհաջողություն, դրամական կորուստ, կարիք, ծրագրերի խափանում։

ԵՐԵԽԱ
Երազում Երեխաներ տեսնելը նշանակում է անհանգստություն և հոգսեր։ Երազում հաճելի երեխա տեսնել և հուզվելը նշանակում է հաճելի լարեր կամ հաճելի ծանոթության։ Կեղտոտ և անխնամ երեխաները մեծ խնդիրների նշան են։

ԵՐԵԿՈ
Երազում հիանալի, ջերմ երեկո տեսնելը նախանշան է այն բւսնի, որ ձեր կյանքի երկրորդ կեսում ձեզ սպասվում է Երջանկություն կամ ինչ որ նախաձեռնություն կհաջողվի, բայց այնքան ուշացումով, որ դուք գոհ չեք լինի արդյունքից։

ԵՐԵԿՈՒՅԹ
երազում Երեկույթ տեսնելը կամ նրան մասնակցելը վատառողջության կամ գլխացավի նախանշան է։

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդության մասին երազը նշանակում է նոր սիրո սկիզբ և նոր արկածներ։

ԵՐԿԻՆՔ
Երազում մաքուր, պարզ կամ կապույտ երկինք տեսնելը նշանակում է բարեկեցություն, հոգեկան հանգստություն։ Մռայլ և ամպամած երկինքը հոգեկան ապրումների, հիվանդության նշան է։ Բոսորագույն երկինքը նշանակում է վեճեր։ Կարմիր երկինքը, որ ձեզ երազում հաճույք է պատճառում, երջանիկ սիրոնշան է։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսնում եք, որ դուք շատ երջանիկ եք, ապա իրականում սպասեքճիշտ հակառակը։

ԶԱՅՐՈՒՅԹ
Երազում ինչ որ մեկի վրա զայրանալը հաշտեցման նշան է։ Ոչնչով չարդարացված զայրույթը նշանակում է գործերում մեծ խոչընդոտներ։

ԶԱՐԴԱՏՈՒՓ
Երազում զարդաւոուփ տեսնելը նշանակում է ընտանեկան երջանկություն և բարեկեցություն։ Որքան թանկ և բարձրորակ այն լինի, այնքան շատ բարեկեցություն կբերիձեզայդերազը։

ԶԵՆՔ
Եթե Երազում տեսել եք սուր, սառը կամ մետաղական զենք, ապա ձեզ սպասվում են վեճեր, մութ գործերում մասնակցություն։ Որսորդական զենք տեսնելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունեք։ Մաքուր և փայլող թուր, դաշույն, սուսեր տեսնելը ցույց է տալիս ձեր ֆիզիկական ուժը և ամուր առողջությունը, իսկ կոտրված, ժանգոտած և անխնամ վիճակում տեսնելը հիվանդության և անօգնական լինելու նշան է։ Հրազեն տեսնելը կանխատեսում կամ զգուշացնում է վտանգի մասին։ Նետ ու աղեղ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են վեճեր։

ԶՈՒԳԱՐԱՆ
Զուգարանի մասին երազը կանխատեսում է անախորժություններ, վեճեր, փոխադարձ վիրավորանքներ։

ԷՇ
Երազում Էշ տեսնելը նշանակում Է համբերություն ևհամառություն։

ԸՄՊԵԼԻՔ Յուրաքանչյուր երազ չափավոր օգտագործված ըմպելիքների մասին նշանակում Է ուրախություն, բարձր տրամադրություն։ 

ԸՆԿԵՐ
Ընկերուհուն երազում տեսնելը նշանակում Է բամբասանք, վիճաբանություն, երբեմն Էլ այդ մարդուց նորություն ստանալ։ Երազում քո ընկերոջը տեսնելը լավ լուր ստանալու և լավ օր անցկացնելու նախանշան Է։ Ընկերոջը տխուր տեսնելը նշանակում Է վատ լուր ստանալ։

ԸՆԿՆԵԼ
Երազում ընկնելը նշանակում Է կորուստ, հիվանդություն, վիրավորանք և անախորժություններ։

ԸՆՏԱՆԻՔ
Երազում ձեր ընտանիքը տեսնելը նշանակում Է առողջություն, սեր, կյանք, բարեկեցություն։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ընտանիքի անդամներն ուրախ են և երջանիկ, ապա ձեզ սպասվում Է բարեկեցություն և ընտանիքի բացակայող անդամներից մեկից հաճելի նորություն։

ԹԱԿԱՐԴ
Երազում թակարդ տեսնելը գործերում անհաջողության նշան Է։ Թւսկարդ լարելը նշանակում Է, որ ձեր նպատակին հասնելու համար դուք ոչնչի առաջ կանգ չեք առնի։ Թակարդից ազատվելը խոչընդոտների բարեհաջող հաղթահարման նշան Է։

Շարունակությունը՝ ներքոտեղադրյալ PDF ֆայլում․

 

Այլ հետաքրքիր հոլովակներ՝ ԵՐԱԶՆԵՐԻ մասին։

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կանխատեսումներ և Կենդանակերպի նշաններ | Ավելացրեց: gisherayinkyanq (24.04.2021)
Դիտումներ: 262 | Տեգեր: երազ, ԵՐԱԶԱՀԱՆ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz