Շաբաթվա Աստղացույց 26 ԱՊՐԻԼԻ - 2 ՄԱՅԻՍԻ. Վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ․․․



 


ԽՈՅԵՐ

Շաբաթը չի կարելի համարել անհաջող: Շատ ջանքեր կներդնեք, բայց և այս շաբաթ ձեր ջանքերի արդյունքն էլ հնարավորություն կունենաք ճաշակելու: Կարող եք ռիսկային որոշ գործարքներ կնքել: Անձնական կյանքում եթե համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրեք, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները սիրելիի հետ:


ՑԼԵՐ

Հանդարտ շաբաթ է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում: Բայց և առիթ էլ չեք ունենա ձանձրանալու: Այս շաբաթ վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ՝ վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Երեկոները կարող եք դուրս գալ զբոսանքի այցելել զվարճավայրեր:



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս շաբաթ հակված եք ցանկացած հարցում ոչ ստանդարտ որոշումներ կայացնել: Ինտուիցիան ձեզ չի խաբի, և բոլոր որոշումներն էլ ի վերջո ցույց կտան իրենց ճշմարտացի լինելը: Շաբաթը հարմար է խոհարարությամբ զբաղվելու համար: Դուք որոշ նորամուծություններ եք անում ընտանեկան օրվա ճաշացանկում, ինչը գնահատվում է ըստ արժանվույն:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Բավականին բարդ և հակասական շաբաթ է սպասվում: Կարող եք կիսատ թողած գործերն ավարտին հասցնել: Գործնական բանակցություններում էլ բավական նկատելի հաջողությունների կհասնեք, սակայն և վերջնական արդյունքներին սպասելը դեռ վաղ է: Կհոգնեք անձնական կյանքի միօրինակությունից: Հնարավոր է նետվեք արկածների մեջ:


ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս շաբաթը նրանցից է, երբ հարկ կլինի կամքի ուժ դրսևորել՝ սադրանքների չենթարկվելու և գայթակղություններին չտրվելու համար: Այս շաբաթ ցանկացած պայքար հրապուրիչ կթվա ձեզ, սակայն ամեն դեպքում պահպանեք հավասարակշռությունն ու ինքնատիրապետումը: Երեկոները նախընտրելի է անցնկացնել ընտանիքի հետ:


ԿՈՒՅՍԵՐ

Հարմար շաբաթ է նոր հարաբերություններ սկսելու, անձնական կյանքում փոփոխություններ կատարելու համար: Բավական զգուշավոր եք և ձեզ հասած ցանկացած տեղեկություն մանրազնին ստուգում եք: Եթե այս շաբաթ, այնուամենայնիվ, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այս շաբաթ դուք կունենաք բավական հետաքրքիր գաղափարներ, որոնք կներկայացնեք ձեր գործընկերներին և կստանաք նույնիսկ ղեկավարության հավանությունը: Հարմար շաբաթ է նաև գնումներ կատարելու համար, ինչպես օրինակ` օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր:


ԿԱՐԻճՆԵՐ

Եղեք ավելի ինքնավստահ: Շաբաթը բավական հարմար է նախապես սկսած գործերն ավարտելու համար: Սակայն կարող է պատահել, որ նախապես կազմված պլանները խաթարվեն: Այս շաբաթ կարող եք նաև նախկինում ծագած անձնական և գործնական խնդիրները կարգավորել:


ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այս շաբաթ շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Մարդիկ, ում հետ այս շաբաթ գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այս շաբաթ պատրաստ են կանգնել ձեր կողքին: Հնարավոր են նոր ծանոթություններ:


ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Շաբաթը բավական հաջող է ֆինանսական առումով: Կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այս շաբաթ ձեր մասին դատելու են արտաքին տեսքից նաև: Շատ հարմար շաբաթ է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:


ՋՐՀՈՍՆԵՐ

Շաբաթն անցնում է թեթև և հաճելի ընթացքով: Այն անձինք, ովքեր կսկսեն այս շաբաթ ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն: Չի բացառվում, որ այս շաբաթ նոր սիրավեպ սկսեք:


ՁԿՆԵՐ

Բարենպաստ շաբաթ է գործնական հանդիպումների, ֆինանսական գործարքներ կնքելու համար: Կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել: Այս շաբաթ ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կանխատեսումներ և Կենդանակերպի նշաններ | Ավելացրեց: gisherayinkyanq (25.04.2021)
Դիտումներ: 341 | Տեգեր: Վերջապես, մնալ․․․, ձեզ, եք, Շաբաթվա, հետ, Աստղացույց, ինքներդ, ՄԱՅԻՍԻ., ԱՊՐԻԼԻ, 26, կարող | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz