Շաբաթվա Աստղացույց 03 - 09 ՄԱՅԻՍԻ. Կգերակշռեն դրական միտումները



 


ԽՈՅ. Հրաշալի շաբաթ է գործնական բանակցությունների և կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեր տեսակետը պաշտպանելիս դուք չեք մոռանա լսել զրուցակցին, կհետաքրքրվեք նրա տեսանկյունով և ուշադրություն կդարձնեք խելամիտ նկատողություններին: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից և լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Թշնամիները կարող են փոխել ձեր մասին իրենց տեսակետը, անցնել ձեր կողմը:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Որոշ Խոյեր առաջարկներ կստանան, որոնց միանգամից համաձայնությամբ կպատասխանեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:



ՑՈՒԼ․ Կգերակշռեն դրական միտումները, հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք կարող եք անել այն, ինչ վաղուց եք ծրագրել, ինչպես նաև ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Կհաջողվի շատերին ձեր կողմը գրավել: Հնարավոր է՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Որոշ Ցուլեր համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան և չեն մերժի դրանք:

Շաբաթը դրամական մուտքեր և ֆինանսական հարցերի հաջող լուծում է պահանջում: Հնարավորություն կունենաք տան համար օգտակար իրեր կամ նվերներ գնել, որոնք շատ կուրախացնեն ձեր մտերիմներին: Երեկոները հարմար են ընտանեկան տոնի, ինքնաբուխ երեկույթի համար:



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ․ Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դուք կպահպանեք լավատեսությունն ու չեք հրաժարվի մտածածից: Հենց նման մոտեցումը կօգնի հրաշալի արդյունքների հասնել գործերում, ինչպես նաև լուծել բոլորի համար կարևոր հարցերը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ ու փչացնել ձեր տրամադրությունը:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է պետք գործել: Շաբաթվա երկրորդ կեսին մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Ձեր երևակայության և սովորական բաներին նորովի նայելու ունակության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել:



ԽԵՑԳԵՏԻՆ․ Հագեցած և անհանգիստ շաբաթ է: Դուք տպավորվող ու խոցելի կլինեք, սովորականից ավելի սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին: Երբեմն դրա պատճառով վեճեր կլինեն, բայց հաճախ կհաջողվի խաղաղ կարգավորել իրավիճակը: Կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Աշխատեք խոստումներ չտալ, քանի որ այս շաբաթ հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորություններն ու քիչ մտածել, թե որքան բարդ է լինելու խոստումը պահելը:

Հաճելի կլինի լավ ծանոթ գործերին վերադառնալը, որոնց համար վերջին շրջանում ժամանակ չէր մնում: Դուք հրաշալի գլուխ կհանեք պրակտիկ առաջադրանքներից, ձեր կյանքն ավելի հարմարավետ ու հեշտ դարձնելու բազում եղանակներ կգտնեք:



ԱՌՅՈՒԾ․ Բարենպաստ շաբաթ է ֆինանսների և ունեցվածքի տեսանկյունից: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կառաջարկեն, մյուսները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Հարցերը, որոնց մասին վերջերս ստիպված էիք շատ մտորել, կլուծվեն ձեզ համար ամենահաջող ձևով: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ դրա հույսն ամենևին չունեին: Կյանքը կարող է արմատապես դեպի լավը փոխվել, եթե խուճապի չմատնվեք:



ԿՈՒՅՍ․ Բոլոր կարևոր գործերը լավ է ծրագրեք շաբաթվա առաջին կեսի համար, քանի որ դա ամենաբարենպաստ հատվածն է լինելու: Շատ բան հեշտությամբ կտրվի, դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Կօգնեն երևակայությունն ու հնարամտությունը. դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք ուրիշ ոչ մեկի մտքով չեն անցել:

Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե ինչ-որ հետաքրքիր վայրում լինելու հնարավորություն չկա, կարող եք նոր գործով զբաղվել: Դուք արագ կհասնեք հաջողությունների, և դրանք ձեզ անպայման կոգեշնչեն:



ԿՇԵՌՔ․ Խաղաղասիրաբար տրամադրվեք: Այս շաբաթ դուք պիտի գործ ունենաք շատ հուզական ու բռնկուն մարդկանց հետ, նաև նրանց, ովքեր պարզապես սիրում են շուրջը բոլորի հետ վիճել: Բայց լավ է չշտապեք ու հարաբերություններ չպարզեք, այլ հարթեք սուր անկյունները: Դա ձեզ կհաջողվի անել:

Ամենակարևոր գործերում արժե հույս դնել սեփական ուժերի վրա: Միևնույն է, որ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը ձեր օգնության կարիքն զգա: Դուք անպայման կգտնեք բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու ձևը: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են ռոմանտիկ անակնկալներ:



ԿԱՐԻՃ․ Աշխատեք պահպանել հոգեկան ջերմությունը՝ անկախ ամեն ինչից: Սա ամենահանգիստ ու արդյունավետ շաբաթը չէ, բայց այնքան վատն էլ չի լինի, որքան կթվա: Մի՛ հուսահատվեք ու աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր կարողանում են աջակցել ու ոգեշնչել ձեզ: Նման մարդիկ միշտ ձերվկողքին կլինեն:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք հաճախ օգտակար կլինեն, նույնիսկ եթե նախապես չէիք ծրագրել: Խոշոր գնումների հարցում լավ է՝ չշտապեք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց ճաշակին ու գիտելիքներին վստահում եք:



ԱՂԵՂՆԱՎՈՐ․ Ոչ մի տեղ մի՛ շտապեք: Դուք բավարար ժամանակ ունեք ամեն քայլը մտածելու և որոշելու համար, թե ինչպես եք հասնելու դրված նպատակներին: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Հաճախ հենց հին ծանոթների խորհուրդները հետ կպահեն ձեզ հակասական արարքներից:

Կարող եք իմպրովիզներ անել, նպատակին տանող անսովոր ուղիներ փնտրել: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, ընդ որում՝ դրանց մի քանիսի իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Նկատի ունեցեք, որ ձեր գիտելիքներն ու հմտությունները բավարար չեն մտածածն իրագործելու համար: Այդ իսկ պատճառով արժե լսել խորհուրդները և ընդունել այն օգնությունը, որն ամենայն հավանականությամբ կառաջարկեն լավ մարդիկ: 



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ․ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Այս շաբաթ շատ կարևոր կլինի ներդաշնակությունն ու փոխադարձ վստահությունը պահպանելը, իրար դատարկ բաների պատճառով չնեղացնելը: Լավ է հրաժարվեք նկատողություններ անելուց ու քննադատելուց, նույնիսկ եթե դրանք ձեզ տեղին են թվում:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ պետք կլինի տան համար ինչ-որ իրեր գնել: Այստեղ լավ է՝ չշտապեք, այլ ընտրություն կատարելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք և համեմատեք մի քանի տարբերակներ: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս բոլորին վշտացնող կենցաղային խնդիրը:



ՋՐՀՈՍ․ Անսովոր, վառ ու հիշարժան շաբաթ է: Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, ֆլիրտ կանեք, առանց դժվարության նոր ծանոթություններ կհաստատեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Հարաբերություններն արագ կզարգանան, շուտով կսկսեն զբաղեցնել ձեր մտքերը, կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Սովորական գործերը ձանձրալի ու հոգնեցնող կթվան, բայց դուք լավ գլուխ կհանեք դրանցից, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Հաճախ դուք կկարողանաք ստեղծագործաբար մոտենալ միապաղաղ խնդիրներին: Դա կոգեշնչի շրջապատողներին:


ՁԿՆԵՐ Բարենպաստ շաբաթ է: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, եզրահանգումներ անել, հասկանալ, թե որտեղ եք սխալներ արեք, ինչում եք ճիշտ եղել: Կհաջողվի լուծել բարդ խնդիրները: Դրա համար նոր համախոհների օգնության կարիքը կլինի, համատեղ աշխատանքը հաճելի կթվա: Որոշ Ձկներ իսկական ընկերներ կգտնեն:

Կուրախացնեն մտերիմներից մեկին վերաբերող նորությունները: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, փոփոխություններ ընտանիքում: Շաբաթը ուրախության բազում առիթներ, ոգեշնչող պահեր կբերի: Հնարավոր է՝ ստանձնեք գործերը, որոնք շուտով կարևոր կդառնան և՛ ձեր, և՛ շրջապատողների համար:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Կանխատեսումներ և Կենդանակերպի նշաններ | Ավելացրեց: gisherayinkyanq (03.05.2021)
Դիտումներ: 332 | Տեգեր: միտումները, Կգերակշռեն, Շաբաթվա, Աստղացույց, ՄԱՅԻՍԻ., 09, 03, Դրական | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz