Ընտրեք քթի ձևը և պարզեք ավելին ձեր բնավորության մասին



 


Տարօրինակ է, բայց ճիշտ է։ Ըստ Բեն-Հուրիոն համալսարանի իսրայելացի գիտնական Աբրահամ Տամիրի հետազոտության՝ ձեր քիթը շատ ավելին կարող է ասել ձեր բնավորության մասին: Նրա գիտական հետազոտության արդյունքներն արդեն հրապարակվել են Journal of Craniofacial վիրաբուժական ամսագրում։ Քթերի տեսակները բազմազան են, բայց այստեղ են 8 հիմնական տեսակները։

Նուբիական քիթ

Նուբիական քիթը բնութագրվում է իր երկարությամբ։ Այսպիսի քիթը գրեթե ուղիղ է, իսկ ծայրը թեքված է ներքև։ Նման քիթ ունեցողները հաճախ հետաքրքրասեր են և լավատես: Այս մարդիկ շատ են փորձում օգնել ուրիշներին, ստեղծել իդեալական պայմաններ մյուսների համար։ Նրանք հաճելի են շատ մարդկանց և ցանկացած խնդրին միշտ կգտնեն լուծում։



Հունական քիթ

Այս անվանումն առաջացել է հնագույն հունական քանդակների դիտարկման արդյունքում։ Հունական քիթը շատ նեղ, երկար և ուղիղ է։ «Հույները» միշտ չէ, որ սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք շատ գործնական են և հավատարիմ են իրենց սիրելիներին։ Նման մարդիկ շատ դժվար են խոսում իրենց զգացմունքների մասին․ ահա թե ինչու նրանք թվում են բավականին ներփակված։


Արծվաքիթ

Շատերը համեմատում են այս քթի ձևը թռչնի կտուցի հետ։ Քթի մեջքը թեքված է, իսկ ծայրն ուղղված է դեպի ներքև։ Նման մարդիկ շատ ստեղծագործող և անձնուրաց են։ Նրանք կրքոտ են, պատրաստ են պաշտպանելու իրենց սկզբունքները, ռիսկի դիմելով՝ հասնելու իրենց նպատակներին։



Կամարաձև քիթ

Այդպիսի քիթը շատ նման է կեռի, բայց նրա ծայրը սրացած է։ Նման քիթ ունեցող մարդիկ փայլուն կազմակերպիչներ են։ Միշտ ազնիվ և պատասխանատու են իրենց աշխատանքում, հասնում են դրված նպատակներին:


«Կոճակ» քիթ

Այս քիթը շատ փոքր է և էլեգանտ։ Այս ձևն ամենատարածվածն է։ Նման քիթ ունեցողները շատ ինքնաբուխ են իրենց որոշումներում, ինչը շրջապատողներին զարմացնում է։ Այս մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն, միանգամից խոսքից անցնում են գործի։ Գրեթե միշտ ստանում են այն, ինչ ցանկանում են:


Ուղիղ քիթ

Այդպիսի քիթը շատ տարածված է Ասիայում. դրա ձևը գրեթե ուղիղ է, մի քիչ տափակ։ Ծայրը կլորացված է, իսկ ռունգերը բավականին լայն։ Նման մարդկանց մոտ ձևավորված է ուժեղ բնավորություն։ Շատ կրքոտ են և ջերմեռանդ։ Արթնացնել նրանց զայրույթը շատ հեշտ է։



Փորված քիթ

Այդպիսի քիթն ունի մի փոքր բլրակ։ Այս ձևն այդքան էլ տարածված չէ, անմիջապես տարբերակել այն մյուսներից բավականին դժվար է։ Այս մարդիկ առանձնանում են առատաձեռնությամբ, ուրիշների խնդիրները լուծելու ցանկությամբ։ Նման քիթ ունեցողները տարբերվում են իրենց զգայունությամբ, նրանց հեշտ է վիրավորել կամ նեղացնել։


Ծուռ քիթ

Անվանումը առավել հաճելիներից չէ: Սակայն, նման մարդկանց էությունը հաճախ փափուկ է և սիրալիր: Այս քթի մեջքը ծռված է, իսկ ծայրը կլորացված։ Ծուռ» քթերը շատ կենտրոնացված են նրա վրա, թե ինչ են անում։ Գերազանց ունկնդիրներ են, լավագույն ընկերներ ու գործընկերներ:

Գտա՞ք ձեր քթի ձևը։ Համընկա՞վ։ Կիսվեք այս հետաքրքիր թեստով ընկերների հետ։ Թող նրանք ևս իմանան իրենց մասին ավելին։ 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հոգեբանություն և իմաստնություն | Ավելացրեց: gisherayinkyanq (24.04.2021)
Դիտումներ: 323 | Տեգեր: մասին, Բնավորության, ձևը, պարզեք, Ընտրեք, քթի, ձեր, ավելին | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz