Նախ` ի՛մ անձը կամ… նախանձը



 


Դու էլ ես ուզում այն, ինչ ունի դիմացի՞նդ: Հրաշալի է, որովհետև պարզվում է` նախանձը գաղտնի զենք է` իրականացնելու յուրաքանչյուր ցանկություն: Բացահայտիր, թե ինչպես կարող ես նախանձը բարի նպատակների ծառայեցնել:

Ըստ Լիզա Ջոնսի

Գործընկերուհիդ սենյակ է մտնում Coach պայուսակով, որի մասին քանի ամիս է` երազում ես: Հարևանուհիդ վեցշաբաթյա աշխատանքային ուղևորության է մեկնում Լոնդոն: Հանդիպում ես երջանիկ ընկերուհուդ, որի կողքին կես պաշտոնական բոյֆրենդն է: Որքան էլ սեփական կյանքիցդ գոհ լինես, միևնույն է` այդ պահին նախանձը կլանում է քեզ, և «Ես էլ եմ դրանից ուզում» արտահայտությունն անզսպելի է: Սակայն փորձագետների կարծիքով, բացի մահացու մեղք լինելուց, նախանձն իրականում կարող է հզոր սկիզբ դառնալ: Պարզապես պետք է իմանալ` ինչպես այն ուղղորդել:

«Նախանձը կարող է հզոր խթան լինել բաղձալի նպատակին հասնելու համար: Մնում է` ականջ դնես` ինչ ասելիք ունի այն»,- ասում է հոգեբանության դոկտոր, Case Western Reserve համալսարանի պրոֆեսոր Ջուլի Էքսլայնը: Մասնագետները վստահ են՝ բացի նոր նպատակների նկատմամբ ոգևորություն առաջացնելուց, նախանձը նաև դրդում է դրանց հետևից գնալ: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուրիշի ունեցածից զուրկ լինելու զգացողությունը կարող է ավելի մեծ ագրեսիվությամբ մղել նպատակի իրականացմանը»,- բացատրում է հոգեբանության դոկտոր, Նիդեռլանդներում Թիլբուրգ համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Նիլս վան դե Վենը:

Այնպես որ, ժամանակն է դադարեցնել նախանձի հետ պայքարը: Փոխարենը սովորիր ուղղորդել այն այնտեղ, որտեղ կիրականանան ցանկություններդ:



Որսա ազդանշանը

Նախանձը կարծես նեոնային առկայծող ազդանշան լինի, որն ասում է «Ողջույն», «Ուշադրություն»: Օրինակ` գործընկերոջդ պաշտոնը բարձրացնում են, իսկ դու վրդովվում ես: Դա արդեն խոսում է կարիերայի քո ձգտումների մասին: «Նախանձը մատնանշում է քո հիմնական նպատակները,- ասում է Էքսլայնը: - Այն էմոցիոնալ համակարգի մի մասն է, որն օգնում է հասկանալ, թե որն է վերջապես քո ուզածը և հասնել դրան»:

Նախանձը կարող է ավելի սրվել հատկապես այն ժամանակ, երբ կյանքումդ շրջադարձային փուլ է: «Դա հաճախ երևան է գալիս, երբ կյանքումդ որևէ խոչընդոտի ես հանդիպում կամ ինքդ քո հանդեպ արդարացի չես լինում»,- ասում է Էքսլայնը: Երբ լսում ես, որ զարմուհիդ Փարիզ է մեկնել, ուրախանալու փոխարեն վրդովվում ես ու բարկանում: Գուցե դա նշանակում է, որ ինքդ էլ նոր հորիզոններ բացահայտելու կարիք ունես:

Նախանձը կարծես ցուցիչ լինի. հուշում է, որ փոքր-ինչ կոտրված ես կամ հուսախաբ` լինի դա անձնական կյանքում, աշխատանքում, թե առօրյա հարցերում:

Կարդա ազդանշանը

Փաստորեն նախանձը վճռորոշ գործիք է, բայց... ինչպե՞ս պետք է ազատվել այդ բացասական «Ես ուզում եմ»-ներից և գործի անցնել: Փորձիր կենտրոնանալ այն բանի վրա, ինչ տենչում ես: Օրինակ` մտերիմ ընկերուհիդ ամուսնացել է: Նրանց մոտ հյուրընկալվելուց հետո քեզ ուղղակի հանգիստ չի տալիս ընկերուհուդ անհոգ ու երջանիկ տեսքը:

«Այդ բացասական զգացողությունը կանցնի, եթե ինքդ քեզ հարցեր տաս` հասկանալու, թե ինչու է այդ իրավիճակը քեզ մոտ նախանձ առաջացնում,- ասում է հոգեբան, «Խանդի ու նախանձի հոգեբանությունը» գրքի հեղինակ Փիթեր Սալովեյը: -Գուցե նրանց հարաբերություննե՞րն են պատճառը կամ նրանց տունը, կամ ուրիշ որևէ բան»:

Յուրաքանչյուրն առանձին քննարկիր, մինչև եզրահանգման գաս. չէ՞ որ առաջին պահին գուցե քեզ թվա, թե նախանձիդ պատճառը նրանց հարմարավետ բնակարանն էր, իսկ իրականում պարզվի, որ խնդրի բանալին ամուսնանալու քո ցանկությունն է: Այնպես որ, մի կողմ ես դնում մարդկանց և զննում ներաշխարհդ: Հասկացիր, թե ինչ փոփոխություն ես ցանկանում կատարել քո կյանքում:



«Մենք նախանձ ենք տածում միայն այն երևույթների հանդեպ, որոնք հոգեհարազատ են մեզ, այդ պատճառով էլ հարկավոր է լավ զննել ներքին ցանկությունները»,- ասում է Վան դե Վենը: Չափից դուրս մի՛ իդեալականացրու այն, ինչ տենչում ես: «Դա կարող է երջանկության յուրօրինակ բանալի դառնալ,- զգուշացնում է Էքսլայնը: - Ավելի իրատես եղիր»: Օրինակ` մաս առ մաս վերլուծիր այն աշխատանքը, որի մասին երազում ես. ինչ-որ բան այդ դեպքում հաստատ քեզ դուր չի գա: Ի վերջո, նախանձ առաջացնող ամեն ինչի հետևից չէ, որ հարկավոր է վազել:

Օգտագործիր ազդանշանը

Այսպես` եկար, տեսար, նախանձեցիր... ու կենտրոնացար քո ցանկության վրա: Հիմա պատրաստ ես գործի անցնել: «Երբ լսում ես, որ քո երազանքն արդեն կատարվել է մեկ ուրիշի հետ, նպատակդ ավելի իրական է դառնում,- ասում է Էքսլայնը: - Արդյունքում՝ ավելի հաստատակամ ես գնում դրա հետևից»:

Դերասանական կարիերայի մասին նստել-երազելը չի օգնի: Տես` ծանոթներիցդ որևէ մեկն ինչպես է այն իրականություն դարձրել. այդ դեպքում կզգաս, որ դու նույնպես կարող ես, և դա քեզ առաջ գնալու ուժ կտա:

Առանց վախենալու կողքինիցդ հարցրու, տեղեկություններ հավաքիր: «Տես, թե ինչպես է նա հասել քո երազածին, և դու ինքդ ինչ կարող ես անել՝ քոնն իրականացնելու համար»,- ասում է Պենելոպե Լոքուոդը` Տորոնտոյի համալսարանի հոգեբանության պրոֆեսորը: Հնարավորության դեպքում միացիր նրան, որպեսզի հետևես գործի ընթացքին: Եթե գործընկերդ պրոֆեսիոնալ է գործարքներ կնքելու մեջ, երեկույթի ժամանակ նրա կողքից հեռու մի՛ գնա և հետևիր, թե ինչպես է նա բանակցում մարդկանց հետ: Ուզում ես փայլել իսպաներենի դասընթացների՞ն: Հաճախ հանդիպիր այն ուսանողների հետ, որոնց համար բայեր խոնարհելը մեկ անգամ մեկ է:



Նախանձը, ճիշտ է, մահացու մեղք է, սակայն ամենևին էլ մահացու մեղք չէ հարցնելը. «Այնքան վստահ ես քայլում երեկույթի ժամանակ: Ո՞րն է քո գաղտնիքը»: Մի խոսքով, օգտագործիր յուրաքանչյուր առիթ. եղբորիցդ մանրամասն հարցրու, թե ինչպես է հասել պաշտոնի բարձրացման, աթլետիկ կազմվածք ունեցող հարևանից իմացիր, թե ինչ է արել այսպիսի մարմին ունենալու համար, ընկերուհուդ հարցրու, թե որտեղից է գնում իր նորաձև պայուսակները: Եթե նախանձում ես, ապա միմիայն ավելի լավը դառնալու համար. չէ՞ որ այն, ինչ մյուսները կարող են որակել որպես նախանձ, դու ինքդ կարող ես բնութագրել որպես կատարելագործվելու մղում: Ամեն ինչ քո ձեռքերում է...

Նախանձում ենք... Բայդենին

Եթե օվալաձև գրասենյակի պատերը խոսել իմանային, գուցե կիմանայինք նրանց գաղտնիքը:

Աշխարհի գրեթե բոլոր կանայք ընդունում են, որ նախանձում են Բարաքի և Միշելի միությանը. ռոմանտիկ երեկոներ, սիրատենչ հայացքներ...

Ընդունիր, որ նախանձը կարող է օգնել` բարելավելու սեփական հարաբերությունները: «Եթե որևէ բան ես երազում, կենտրոնացիր դրա վրա և մշակիր հստակ քայլեր»,- ասում է Ջուլի Էքսլայնը: Երազում ես` ընկերդ ավելի սիրալիր լինի քո հանդեպ, երբ միասին հասարակության մեջ ե՞ք: Բավական է հեռախոսով մի չարաճճի հաղորդագրություն ուղարկել նրան: Ընկերուհուդ բուռն սեռական կյանքի պատմությունները լսում ես ու կարոտո՞ւմ ձերը: Շրջիր էջը, հետ բեր հին ժամանակները:

Ի՞նչ է տենչում մարդկանց մեծամասնությունը կամ ինչը կարող է դառնալ նախանձի առարկա


Փողը՝ 16%
Լավ բոյֆրենդը՝ 15%
Հետաքրքիր կյանքը՝ 15%
Գեղեցիկ արտաքինը՝ 13%
Ինքնավստահությունը՝ 9%
Տղաների կողմից ուշադրությունը՝ 9%
Գեղեցիկ իրերը՝ (մեքենա, տուն, հագուստ, զարդեր) 9%
Խելքը և երևակայությունը՝ 7%
Լավ աշխատանքը՝ 5%

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հոգեբանություն և իմաստնություն | Ավելացրեց: gisherayinkyanq (19.04.2021)
Դիտումներ: 146 | Տեգեր: կամ…, նախանձը, Նախ, անձը, ի՛մ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz