9 ուտեստ, որ կբարձրացնեն քո տրամադրությունը



 


Հետազոտությունը պարզել է այն կերակուրները, որոնք կարող են փոխել քո ինքնազգացողությունը... և ոչ միայն այն պատճառով, որ դրանք կօգնեն քեզ կիպ լեգինս կրել, այլ նաև որովհետև քեզ կփոխանցեն ինքնավստահություն, կիրք կարթնացնեն և շատ ավելին...

Երբ դու ընկճված ես կամ նյարդայնացած, տրամադրությունը բարձրացնելու համար հատկապես ենթարկվում ես յուղալի սնունդ ուտելու գայթակղությանը: Եվ դա քո մեղքով չէ. Կալիֆոռնիայի համալսարանի կողմից կատարված հետազոտության համաձայն՝ այնպիսի կերակուրները, ինչպիսիք են չիպսը և ֆրին, նպաստում են օրգանիզմում քիմիական նյութերի առաջացմանը, որոնք, ինչպես մարիխուանան, կախվածություն են առաջ բերում: Բարեբախտաբար, գոյություն ունեն ավելի լավ տարբերակներ, քան ֆրին: Ապացուցված է, որ ներկայացված ուտեստները դրական ազդեցություն են թողնում տրամադրության վրա ուտելուց գրեթե անմիջապես հետո:

Եթե դու ցանկանում ես հանդիպման ժամանակ տպավորություն թողնել քո տնօրենի վրա` կեր սաղմոնի աղցան: Սաղմոնը պարունակում է Օմեգա-3 թթուներ, «դրական ճարպեր», որոնք խթանում են ուղեղի աշխատանքը՝ լավացնելով հիշողությունը: Սաղմոնի աղցանին ավելացրու ընկույզ (Օմեգա-3-ի մեկ այլ աղբյուր) և սպանախ (պարունակվող մագնեզիումը նվազեցնում է սթրեսը):

Եթե դու ցանկանում ես գերազանց ինտիմ մերձեցում ունենալ` կեր ձմերուկ: Դառը շոկոլադը միակ քաղցր աֆրոդիզիակը չէ: Ձմերուկը պարունակում է արգինին ամինաթթուն, որն ավելացնում է արյան մեջ ազոտի օքսիդի քանակը, ինչի շնորհիվ անոթները լայնանում են, և ավելի շատ արյուն է հոսում դեպի սեռական օրգաններ:

Եթե դու ցանկանում ես լավ տրամադրություն ունենալ` կեր առավոտյան  վարսակ կամ անգլիական կեքս: Ածխաջրերն օրգանիզմում ավելացնում են լավ տրամադրություն ապահովող հորմոնի՝ սերոտոնինի քանակը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել վարսակի փաթիլներ (կարող ես ուտել առանց հավելումների կամ քաղրացնել մեղրով) կամ ամբողջական հացահատիկով պատրաստված խմորեղեն:

Եթե դու ցանկանում ես մարզվելու ընթացքում հիանալի արդյունք գրանցել` կեր մի բուռ նուշ: Ֆոլեթթու, թիրոզին, մագնեզիում և հակաօքսիդանտներ... Նուշը հարուստ է քիմիական կենսաֆիլ տարրերով: Այն դիետոլոգների համար էներգիայի ամենասիրելի աղբյուրն է: Նուշ կեր մարզանքից 7,5 ժամ առաջ:

Եթե դու ցանկանում ես հաղթահարել քո սենյակակցին ապտակելու ցանկությունը` կեր գուակամոլե (ավոկադոյի սոուս): Համտեսիր այս ուտեստը՝ նախքան կարագի մեջ հացի փշրանքներ հայտնաբերելու համար նրան նախատելը: Վիտամին B-ի պակասը հանգեցնում է դյուրագրգռության, իսկ լոլիկը և ավոկադոն հարուստ են B խմբի վիտամիններով, որոնք հանգստացնում են:

Եթե դու ցանկանում ես վերականգնել ուժերդ անքուն գիշերից առաջ` կեր մեկ բաժին սոյա: Նույնիսկ կես բաժակը լի է էներգիայի աղբյուր հանդիսացող սպիտակուցներով. այն պարունակում է երկաթի ամենօրյա չափաբաժնի 10%-ը (երկաթի պակասը հանգեցնում է հոգնածության): Եվս մեկ առավելություն. սոյան պարունակում է մոլիբդեն, որն օգնում է կենտրոնանալ։

Եթե դու ցանկանում ես դուր գալ նրա ծնողներին` կեր նարինջ կամ մեկ բաժակ նարնջի հյութ: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ C վիտամինը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոն կորտիզոլի քանակը:

Եթե դու ցանկանում ես գիշերային խնջույքից առաջ էներգիայի նոր շունչ ստանալ` կեր հնդկահավի միս: Չնայած շատերը կարծում են, թե հնդկահավի միսը քնկոտություն առաջացնելու հատկություն ունի, բայց փորձագետները հակառակն են պնդում. այն հարուստ է թիրոզին ամինաթթվով, որը բարձրացնում է դոպամինի և նորադրենալինի մակարդակը. այս նեյրոմեդիատորներն օգնում են պահպանել առույգությունը:

Եթե դու ցանկանում ես հիշել, թե որտեղ ես դրել քո բջջային հեռախոսը` կեր հապալաս: Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են ուղեղն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Հետազոտությունը նաև ցույց է տվել է, որ հապալասում առկա ֆլավոնոիդները լավացնում են հիշողությունը: Սկսիր ուտել օրական կես բաժակ հապալաս՝ թարմ կամ սառեցված:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (20.04.2021)
Դիտումներ: 216 | Տեգեր: տրամադրությունը, կբարձրացնեն, Քո, որ, ուտեստ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz