Քայլվածք, որով մի ակնթարթում գերում ես տղամարդկանց



 


Գիտնականները պնդում են. որոշակի քայլվածքով նույնիսկ 6 մետր անցնելը, տղամարդկանց աչքին` քեզ մի վայրկյանում ամենից սեքսուալ ու հաջողակ կինը կդարձնի: Պարզենք, ինչպես...

Աջ, ձախ, աջ, ձախ ... քայլել բոլորս էլ գիտենք, չէ՞: Բայց քայլելու իմաստը միայն Ա կետից Բ կետը հասնելը չէ: Կանադայի Քուինզ համալսարանի հետազոտողները մի խումբ տղամարդկանց խնդրեցին գնահատել տարբեր կանանց քայլվածքներն ու, այ քեզ զարմանք, պարզվեց` հենց մի տեսակի քայլվածք կա, որը գերում է բոլոր տղամարդկանց: «Ինչո՞ւ տղամարդ: Ինչո՞ւ կին» գրքի հեղինակ, մարդաբան, դոկտոր Հելեն Ֆիշերի համար դա ամենևին էլ նորություն չէ: «Մարդկության զարգանալու ընթացքում կանայք բազմաթիվ միջոցներ են հայտնաբերել` տղամարդկանց ուշադրությունը գրավելու և պահպանելու համար: Քայլվածքը դրանցից մեկն է», - ասում է նա:

Տղամարդկանց գերող այդ քայլվածքները ոչ միայն գլուխներ են շրջում, ասում է Ֆիշերը, այլև ասոցացնում կնոջը` բազմաթիվ դրական գծերի հետ: Այ այսպես քայլի՛ր Չի բացառվում, որ ինքդ կիրառում ես այս քայլվածքը, առանց անգամ երկար մտածելու այդ մասին: Դա Victoria's Secret-ի մոդելների քայլվածքի ավելի մեղմ տարբերակն է, որը կարող ես կյանքում կիրառել և անսպասելի հետևանքները, դրական առումով, իհարկե, անխուսափելի են: Գլուխը վերև, ուսերը հետ և թող կուրծքը ուղղորդի քեզ: Ձեռքերը ազատ ճոճվում են առաջ-հետ, իսկ կոնքերը ազատ շարժվում` կողքից կողք: Քաշը հիմնականում կենտրոնանում է կրունկների վրա:



Առօրյա քայլվածքն այսպիսին դարձնելը մի քիչ ժամանակ կպահանջի, այնպես որ ինքդ քո համար կրկնիր «ուսեր, կոնքեր, կրունկներ», բայց, իհարկե, ցածրաձայն, որ կողքից չլսեն:) Երբ սկսում ես տիրապետել այս քայլվածքին, առաջին պտուղները երկար սպասեցնել չեն տալիս, հավատա։ Քո մարմնի հավասարաչափ ու ռիթմիկ շարժումները` աչքերով քեզ հետևողներին ենթագիտակցաբար հասկացնում են, որ դու ես քո մարմնի, քո սեքսուա՛լ մարմնի տերը։ Նրանք հասկանում են, որ դու նաև քո կյանքի տերն ես։ Զարմանալի է, բայց գիտնականները պարզել են, որ մեզանից շատերը, ենթագիտակցաբար, հենց այս քայլվածքն ունեն դաշտանային ցիկլի շրջանում։ Ինչո՞ւ։ Մեր քարանձավաբնակ նախնիները իրենց համաքարանձավցի տղամարդկանց ուշադրության կենտրոնում էին ցիկլից անմիջապես հետո, բեղմնավորման ամենապտղաբեր շրջանում, - ասում է «Ինչպես է աշխատում սեքսը» գրքի հեղինակ, դոկտոր Շերոն Մոալեմը, ապա ավելացնում ՝ իսկ այս քայլվածքը նրանք հնարել էին ցիկլային, և դրան հաջորդող շրջանների համար, մի խոսքով, մշտապես գրավիչ լինելու համար:

Սպանիչ վստահություն Այսպես քայլելով, ոչ միայն ավելի գրավիչ կդառնաս, այլև ինքդ քեզ ավելի սեքսուալ կզգաս,- ասում է «Սեր` 90 օրում» գրքի հեղինակ, դոկտոր Դայանա Կիրշները: Ուղեղդ էլ, ի վերջո, սկսում է հավատալ քո իսկ ուրվագծած կերպարին։ Փորձիր քայլել հենց այդպես, երբ երեկույթի կամ հանդիպման ես մեկնում, կամ շտապում ես ժամադրության։ Աստիճանաբար, այս քայլվածքը կդառնա քոնը, և ուր էլ գնաս, սպանիչ տպավորություն կթողնես։

Հ.Գ. Այս քայլվածքը քո մարմինն ընդգծված կլորիկ և գրավիչ է դարձնում․ տղամարդիկ ուղղակի խենթանում են` ենթագիտակցաբար մտածելով, որ «բեղմնավոր» ես։ 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (19.04.2021)
Դիտումներ: 266 | Տեգեր: ես, գերում, ակնթարթում, տղամարդկանց, Քայլվածք, որով, մի | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz