Խնձորի քացախը արդյունավետ անցկացնում է հոդերի ցավը



 


Խնձորի քացախի բուժիչ հատկությունները բազմազան են: Այն օգտագործում են դիաբետի բուժման համար, սիրտն ու արյունատար անոթները լավ վիճակում պահելու համար, քաշի իջեցման համար, կոսմետոլոգիական նպատակներով…

Ներկայացնում ենք ևս մեկ հիվանդություն՝ ռևմատոիդ արթրիտ, որը կարելի է բուժել խնձորի քացախի օգնությամբ:

Խնձորի քացախը արդյունավետ ձևով անցկացնում է հոդերի ցավը և խռոնիկ բորբոքվածությունը:

Արդյունքը բավականին շուտ է նկատվում:

Հոդերի բուժում՝ խնձորի քացախի օգնությամբ

1․ Տոնուս հաղորդող ըմպելիք

Եփեք մեկ բաժակ անանուխով կամ կոճապղպեղով թեյ, ավելացրեք մեկ ճաշի գդալ խնձորի քացախ, մեկ ճաշի գդալ մեղր և մի պտղունց դարչին: Խմեք այս խառնուրդը օրը մեկ անգամ՝ արթրիտի դեպքում ցավը թուլացնելու համար:



2․ Քացախաջուր

Խառնեք մեկ ճաշի գդալ քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ: Խմեք ըմպելիքն օրը երկու անգամ, ուտելու ընթացքում: Կարող եք մի փոքր մեղր ավելացնել՝ համը մի փոքր հաճելի դարձնելու համար:

3․ Քացախ՝ բալի հյութի հետ

Մեկ բաժակ բալի հյութին ավելացրեք մեկ ճաշի գդալ խնձորի քացախ: Խմեք այս կոկտեյլը օրը մեկ անգամ: Այո, տտիպ է, սակայն դա կրկնակի հարված կլինի արթրիտին՝ հակաբորբոքային էֆեկտով:

4․ Թրջոցներ և վաննաներ խնձորի քացախով

Խորը տարրայի մեջ լցրեք վեց բաժակ տաք ջուր, ավելացրեք մեկ բաժակ քացախ: Թրջեք սրբիչը այդ հեղուկի մեջ և դրեք հիվանդ հոդի վրա՝ 30 րոպե: Կամ ուղղակի ձեռքերը դրեք այդ խառնուրդի մեջ:

5․ Քացախով ձեթ

Բորբոքված հոդերի համար պատրաստեք հետևյալ խառնուրդը. Մեկ բաժին ձիթայուղը կամ կոկոսի յուղը խառնեք երկու բաժին քացախի հետ: Հաճելի բույր ստանալու համար, ավելացրեք երկու կաթիլ ձեր սիրելի եթերային յուղերից:

Այլ օգտակար հոլովակներ՝ Քացախի մասին։

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (25.04.2021)
Դիտումներ: 461 | Տեգեր: քացախը, հոդերի, ցավը, անցկացնում, արդյունավետ, Խնձորի | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz