Հետաքրքիր փաստեր նեխուրի մասին, որոնց մասին ոչ բոլորը գիտեն



 


Նեխուրը յուրահատուկ է նրանով, որ սննդի մեջ պիտանի են այս բանջարեղենի թե՛ թփերը, թե՛ արմատը և թե՛ ցողունը:

Իսկ խոհարարական տեսանկյունից այն լայն հնարավորություններ է ընձեռում, քանի որ կարելի է օգտագործել թե՛ հում, և թե՛ ջերմամշակված վիճակում: Արմատը կարելի է քերել և օգտագործել աղցանների մեջ կամ եփել, շոգեխաշել ու նույնիսկ փուռը դնել: Համով այն կարտոֆիլի նման է մի քիչ, ուստի ճաշի մեջ բացակայող կարտոֆիլը կարելի է փոխարինել դրանով և անգամ տապակել կարտոֆիլի պես: Իսկ ցողունների կա՛մ հյութն են քամում, կա՛մ մանր կտրատում աղցանի համար: Կարելի է կիրառել ապուրներում ու բանջարեղենային խավարտների մեջ: Շատ հարմար է թանձրահյութերին ավելացնելու համար: Տնտեսուհիները գիտեն, թե ինչ աննման համ է հաղորդում նեխուրը սպասին (թանապուրին), հատկապես՝ եթե առատ է օգտագործվում:

Այս բույսը շատ կարևոր հանքանյութեր է պարունակում` կալիում, կալցիում, ցինկ ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ինչպես նաև C, և B, PP, E խմբի վիտամիններ: Հենց օգտակար նյութերի այսքան առատության շնորհիվ է, որ այն էներգիա է պարգևում ու դրական ազդեցություն ունենում մաշկի, մազերի, աչքերի վրա ու անգամ վերքերի արագ սպիացմանն է նպաստում:



Նեխուրն օգնում է հոգնածության ու դեպրեսիայի դեպքում, բարձրացնում տրամադրությունն ու աշխատունակությունը, կարգավորում քունը, հանգստացնում նյարդերը, երիտասարդացնում օրգանիզմը` մաքրելով թույներից ու դանդաղեցնում ծերացման գործընթացը: Ի դեպ, քչերը գիտեն, որ նեխուրն օգնում է շոգը մեղմելուն. մեկ գդալ հյութը երկար ժամանակ կօգնի պահպանելու աշխուժությունը:

Նեխուրը կօգնի քաշ գցելուն
Արդեն ասվեց, որ նեխուրի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել: Այն թեթևակի թուլացնող հատկություն ունի, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն արագացնում է մթերքի վերամշակումն ու ազատում ստամոքսն ու աղիները նեխած սննդից: Այն օգնում է նյութափոխանակության կարգավորմանը: Բացասական կալորիականություն ունի, ինչը նշանակում է, որ նեխուրը մարսելու համար ավելի շատ կալորիա է պահանջվում, քան դրա մեջ պարունակվողն է:

Նեխուրի օգուտն ու վնասը
Նրանք, ովքեր նեխուրն օգտագործում են պարզապես որպես բաղադրիչ աղցանի կամ էլ ապուրի մեջ, նրանց համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները հայտնություն են: Նեխուրի առանձնահատուկ համն ու բուժական նշանակությունը նոր չի բացահայտվել: Դրա մասին դարեր ի վեր տեղյակ է մարդկությունը, ու ինչպես վերը նշվեց, այս բանջարեղենը «ոտքից գլուխ» օգտակար է:

Այն, ի դեպ, ոչ միայն հաճելի համ ու հիվանդությունների դեմ պայքարելու հատկություններ ունի, այլև կարող է փրկել այն ամուսնությունը, որտեղ կիրքը մարել է: Իմաստուն կանայք դա նկատի կառնեն ու կհամեմեն ապուրն ու աղցանն այս հրաշագործ բույսով: Դժվար թե բանջարանոցում հանքանյութերի նման բազմազանությամբ նեխուրին մրցակից գտնվի:

Նեխուրն օգնում է սրտանոթային հիվանդությունների դեպքում, կանխում է վարակիչ հիվանդությունները, ամրապնդում իմունիտետը, աթերոսկլերոզի հրաշալի կանխարգելիչ միջոց է, օգնում է հաղթահարելու ներքին տագնապի զգացողությունը, բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում է արյան ճնշման, երիկամային ու միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում, համալիր դրական ազդեցություն է գործում մարսողական համակարգի, ստամոքսահյութի մշակման վրա:

Աղիքներում կանխում է սննդի նեխման պրոցեսը, հեշտացնում սպիտակուցների յուրացումը. նեխուրի օգտակարությունն ուժգնանում է հատկապես մսով ուտեստների հետ:

Դժվար է գերագնահատել նեխուրի օգտակարությունը նաև երեխաների համար, այն հատկապես պետք է ներառվի գարնանային սննդաբաժնում` կանխելու հիպովիտամինոզը (վիտամինային անբավարարությունը):

Նեխուրը տղամարդու համար
Հնուց հայտնի է, որ նեխուրը տղամարդկանց համար օգտակար բույս է: Հին Հունաստանում մարտիկներին տրվող սննդի մեջ արմատապտուղ էին ավելացնում ուժը կրկնապատկելու համար, իսկ հայտնի սրտակեր Ջակոմո Կազանովան պաշտում էր նրբահամ ուտելիքներն ու դրանք առատորեն համեմում էր նեխուրով: Իսկ միջին դարերում այդ բուժիչ բույսն ալքիմիկոսները կիրառում էին սիրո թուրմեր պատրաստելու համար:

Պատահական չէ, որ բժիշկները համեմատում են վիագրան ու նեխուրը, քանի որ երկու միջոցների դեպքում էլ ազդեցությունը շատ ցայտուն է դրսևորվում:

Նեխուրի մեջ պարունակվող անդրոստերոն հորմոնն ավելացնում է արական ուժն ու տղամարդուն սեքսուալ հերոսությունների մղում: Ընդ որում, պոտենցիայի վրա բարերար են ազդում բույսի և՛ արմատը, և՛ ցողունը, և՛ տերևները:

Նեխուրի բուժիչ հատկությունը շատ օգտակար է տարեց տղամարդկանց համար, քանի որ օգնում է կարգավորել ճնշման տատանումներն ու հակաօքսիդանտների շնորհիվ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:

Նեխուրը կնոջ համար
Ինչո՞վ է օգտակար. թեկուզ նրանով, որ օգնում է բարեկազմ մնալ բացասական կալորիականության շնորհիվ: Օգնում է կարգավորել նյութա- և աղաջրային փոխանակությունը, բարելավում է մարսողությունը` արագացնելով սննդի մշակումը, թույլ չտալով, որ այն վերածվի ճարպի: Հետևաբար, այն շատ օգտակար է սննդակարգի ժամանակ: Այն կանանց նույնպես թարմացնում ու երիտասարդացնում է, իսկ հանքանյութերը նպաստում են աչքերի լարվածությունը վերացնելուն, ինչից կանանց հայացքը պարզ ու պայծառ է դառնում, վերացնում է սթրեսն ու բարերար ազդում մաշկի, եղունգների ու մազերի վրա:

Մեկ առավելություն ևս. նեխուրի հյութն օգնում է վերացնելու ոտքերին գոյացած արտահայտված մազանոթային ցանցը: Այդ հրաշալի հատկությունը բացատրվում է այս բույսի` անոթները ամրացնելու ու արյան կազմությունը բարելավելու հատկությամբ:

Կանանց գեղեցկությունը մեծ մասամբ պայմանավորված է ինտիմ կյանքի որակով, ու այս հարցում նույնպես նեխուրը մեծ դեր է կատարում:

Նեխուրը` կշեռքի նժարին
Նեխուրը սննդակարգի մեջ ներառելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել և՛ օգտակար հատկությունները, և՛ հակացուցումները` օրգանիզմը չվնասելու նպատակով: Այս բանջարեղենը կարող է բազում հիվանդություններ դարմանել ու ընդհանուր բարերար ազդեցություն ունենալ: Սակայն, որքան էլ բազմաթիվ են օգտակար հատկությունները, այն զերծ չէ հակացուցումներից:

  • Նեխուրը սննդի մեջ չի կարելի կիրառել, եթե հենց այդ պահին բարձր ճնշում ունեք:
  • Չի կարելի օգտագործել, եթե երակների լայնացում ու թրոմբային հիվանդություն ունեք:
  • Հակացուցված է ծերերին ու հիվանդությունից հյուծվածներին ու սրացումների ժամանակ:
  • Երիկամաքարային ու աղեստամոքսային տրակտի հայտնի հիվանդությունների դեպքում:
  • Էնթերոկոլիտ ու կոլիտ ունեցողներին` եթերայուղերի պատճառով:
  • Լեղաքարային հիվանդությունների, խոլեցիստիտի, պանկրեատիտի դեպքում պետք է սահմանափակել սննդի մեջ նեխուրի օգտագործումը:
  • Նեխուրի հյութն ու նեխուրային սննդակարգը նախընտրելի չեն սուր ալերգիաների դեպքում:
  • Հղի կանանց նեխուր ցանկացած վիճակում արգելվում է (հատկապես 6 ամսվա հղիությունից հետո), ինչպես նաև կրծքով կերակրելու շրջանում, քանի որ այն նվազեցնում է կաթի քանակն ու սպեցիֆիկ համ հաղորդում կաթին, ինչը փոքրիկին պարզապես կարող է դուր չգալ:

Պետք է խուսափել նեխուր օգտագործելուց արգանդային արյունահոսության, դժվար դաշտանի դեպքում. սպանախն ու մաղադանոսը նույնպես պետք է բացառել սննդաբաժնից:

Ճիշտ է, նեխուրի օգտակար հատկությունները բազում են, սակայն այն պետք է զգուշությամբ օգտագործել` հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունն ու հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում այս բանջարեղենը կարող է վնասել:

Նեխուրը 11 օգուտի մասին

1. Նեխուրը մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում: Ցողունները հարուստ են А վտամինով, որը շատ կարևոր է տեսողության համար, հատկապես` որպես հավկուրության կանխարգելման միջոց:

2. B խմբի վիտամիններով (B1, B2, B3, B5, B6), ինչը նշանակում է, որ այն շատ կարևոր է ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի համար, օժտված է ուշադրությունը կենտրոնացնելու, մտածողությունն արագացնելու ու հիշողությունը բարելավելու հատկությամբ:

3.Կալիումի պարունակությունն այն բարձր ճնշում ունեցողների համար է օգտակար դարձնում, քանի որ կարգավորում է ճնշումը:

4. Կալիումը նաև միզամուղ է, քանի որ նատրիումի հակոտնյան է, որը, հակառակը, հեղուկը պահում է օրգանիզմում: Կալիումի այդ հատկությունը կարևոր է երիկամների ու միզուղիների հիվանդությունների դեպքում: Եթե օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով այտուցներ են առաջացել, ապա նեխուրը կօգնի լուծել խնդիրը:

5. Ցինկը կօգնի լուծելու մաշկի մազերի ու եղունգների խնդիրը, քանի որ հիմնականում օրգանիզմում ցինկի անբավարարությունն է հանգեցնում նման խնդիրների:

6 . Նեխուրի C վիտամինն օգնում է իմունիտետին ու գործում է հակաօքսիդանտի պես. պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասումից ու վաղաժամ ծերացումից:

7.Կալցիումն ու ֆոսֆորը, թեկուզև ոչ մեծ քանակությամբ, կօգնեն ատամների ու ոսկրերի ամրությանը:

8. Նեխուրը հրաշալի միջոց է նիհարել ցանկացողների համար` բացասական կալորիականության շնոհիվ, որի յուրացման համար օրգանիզմը շատ էներգիա է ծախսում: Դա նեխուրի հատկապես արմատի մեջ պարունակվող կոշտ բջջանքի շնորհիվ է, որն անգամ լավ ջերմամշակման արդյունքում լրիվ չի քայքայվում:

9. Նեխուրի մեջ կան նյութեր, որոնք կործանարար են ազդում օրգանիզմի քաղցկեղածին նյութերի`պոլիացետիլենների ու ֆտալիդների վրա: Այսինքն` այն նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի, քաղցկեղային հիվանդությունների յուրօրինակ կանխարգելման միջոց է:

10. Նեխուրի մեջ պարունակվող կումարին նյութը թեթևացնում է ցավը, հատկապես` գլխացավը:

11. Վիտամինա-հանքանյութային կազմության ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ, նեխուրի ամենօրյա օգտագործումը կարող է օրգանզիմի վրա ընդհանուր ամրապնդող ազդեցություն ունենալ ու լավ ինքնազգացողության հիմք լինել:

Այս ամենն իհարկե գերազանց է, սակայն չմոռանանք` նեխուրը համադարման չէ: Թեկուզև օգտակար բանջարեղեն է, սակայն այն պետք է օգտագործել չափավոր` օրական 400 գ ոչ ավելի, չի կարելի չարաշահել:

Կարևոր է հիշել նաև, որ օգտակար նյութերի առավելագույն քանակ պարունակվում է թարմ բանջարեղենի մեջ:

Ջերմամշակման արդյունքում որոշ բջջատեսակներ կարող են քայքայվել:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (25.04.2021)
Դիտումներ: 267 | Տեգեր: մասին, գիտեն, հետաքրքիր, նեխուրի, որոնց, փաստեր, ոչ, բոլորը | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz