8 կարևոր մթերք մեր գեղեցկության և առողջության համար



 


Առողջ սնվելու հիմքերը բազմաթիվ են: Ի՛նչ խոսք, մարդկանց մեծ մասը ձգտում է առողջ ապրելակերպ վարել, քանի որ սննդարար դիետաները լիարժեք կյանքի և երկարակեցության գրավականն են: Սակայն առողջ սննդակարգի հաճելի «ազդեցություններից» մեկն էլ գեղեցիկ արտաքինն է: Ի դեպ, ուրախալի է այն հանգամանքը, որ կան մթերքներ, որոնք նույնչափ օգտակար են թե՛ մեր կենսական կարևոր օրգանների աշխատանքի, թե՛ արտաքին տեսքի համար:

Գլխավորները տվյալ պարագայում երկուսն են՝ հակաօքսիդանտներ և հակաբորբոքայիններ: Հակաօքսիդանտներն օգնում են պաշտպանել մարմինը բջջային հյուսվածքների վնասվածքներից՝ կանխելով կնճիռների, քաղցկեղի, սրտային և մի շարք այլ հիվանդությունների առաջացումը: Հակաօքսիդանտներն ընդունակ են դանդաղեցնել և նույնիսկ վերականգնել բջջային հյուսվածքների վնասվածքները` կապված տարիքային գործոնի հետ: Սննդակարգում հակաօքսիդանտներ պարունակող մթերքի ընդգրկման արդյունքը փափուկ, շողշողուն և թարմ մաշկն է:

Մթերքում պարունակվող հակաբորբոքային տարրերը պայքարում են օրգանիզմում ընթացող քրոնիկական, մոլեկուլային մակարդակի բորբոքումների դեմ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման՝ քրոնիկական բնույթ կրող, դանդաղ և անտեսանելի բորբոքումներն ընկած են մի շարք հիվանդությունների զարգացման հիմքում (սրտանոթային հիվանդություններ, շաքարախտ, քաղցկեղի որոշ տեսակներ, աուտոիմունային համակարգի հիվանդություններ և անգամ՝ կնճռոտ, թոշնած մաշկ):

Այսպիսով՝ ընդգրկենք մեր սննդակարգում հակաօքսիդանտներով ու հակաբորբոքային նյութերով հարուստ սնունդ:

Սև հաղարջ

Օգտակար մթերքի ցանկում այն առաջնային տեղ է զբաղեցնում, քանի որ հարուստ է թե՛ հակաօքսիդանտներով, թե՛ հակաբորբոքային տարրերով:

Խնձոր

Մենք տարված ենք էկզոտիկ մրգատեսակներով, մինչդեռ այս դասական միրգը հարուստ է հակաբորբոքային տարրերով, ինչպես նաև՝ քաղցկեղի դեմ պայքարող սննդարար նյութերով և կվերցետին հակաօքսիդանտով: Բացի այդ, խնձորը պարունակում է մանրաթելեր, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, ինչպես նաև մաքրում են օրգանիզմը:

Սաղմոն

Այս ձկնատեսակը հարուստ է կենսական նշանակություն ունեցող օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք առավել օգտակար են մեր օրգանիզմի համար: Դրանք կարգավորում են սրտի աշխատանքը, օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ, պահպանել մաշկը երիտասարդ, առաձգական և շողշողուն: Սաղմոնը նաև պարունակում է մի շատ կարևոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութ` աստաքսանտին:

Ընկուզեղեն

Պնդուկը, ընկույզը և նուշը հարուստ են կարճ շղթայական (բուսական) օմեգա-3 ճարպաթթուներով, ինչպես նաև՝ արգինին թթվով, որը ոչ միայն օգնում է կրճատել օրգանիզմում խոլեստերինի պարունակությունը և խթանել իմունային համակարգի աշխատանքը, այլև ավելացնել մկանային հյուսվածքները և այրել ճարպը` քեզ դարձնելով ավելի սլացիկ և գրավիչ:

Ծնեբեկ

Մանրաթելերով հարուստ այս բույսը ռուտին կոչվող բիոֆլավոնոիդի աղբյուր է, որը կանխարգելում է մազանոթային վնասվածքները: Այն նաև հարուստ է գլուտատիոն հակաօքսիդանտով:

Ձիթապտղի յուղ

Բուսական յուղի այս տեսակը ուժեղ հակաբորբոքային է և հակաօքսիդանտ: Նրա մեջ պարունակվող կենսական կարևոր ճարպաթթուները սնուցում են մաշկը: Խորհուրդ է տրվում այն օգտագործել թե՛ ճաշատեսակներ, թե՛ աղցաններ պատրաստելիս:

Կանաչ թեյ

Այս ըմպելիքը հարուստ է պոլիֆենոլ հակաօքսիդանտով, որն օգնում է պայքարել բորբոքումների և բջջային վնասվածքների դեմ՝ նվազեցնելով տարիքային նշանները, ինչպես նաև՝ ապահովագրելով սրտային հիվանդություններից և քաղցկեղից:

Մուգ շոկոլադ

Հավերժ ճշմարտություն. մուգ շոկոլադն օգտակար է առողջությանը: Այն հարուստ է հակաօքսիդանտներով և ապահովում է բարձր տրամադրություն (իսկ մենք գիտենք, որ լավ ինքնազգացողությունը գեղեցիկ մաշկի գրավականն է): Արժե նախընտրությունը տալ 80% կակաոյի հատիկներ պարունակող շոկոլադին` հակաօքսիդանտների առավել մեծ բաժին ստանալու և ավելորդ շաքարից խուսափելու համար:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (20.04.2021)
Դիտումներ: 294 | Տեգեր: կարևոր, համար, մթերք, մեր, գեղեցկության, առողջության | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz