Կանաչ ընկույզը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից․ Ըմպելիք, որը կօգնի յոդի պակասի դեպքում



 


Հիպոթիրեոզը հիվանդություն է, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների անբավարարության արդյունքում։ Վահանձև գեղձի դիսֆունկցիայից աշխարհում տառապում են միլիոնավոր մարդիկ։ Հիպոթիրեոզը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և խանգարում օրգանիզմի փոփոխությունների գործընթացները։

Այս հիվանդության արդյունքում առաջանում են մի շարք առողջական խնդիրներ` քրոնիկ հոգնածություն, քաշի ավելացում, փորկապություն, նյութափոխանակության խանգարում, խոսելու և շարժման ունակությունների վատացում, նյարդայնություն, ցածր լիբիդո, մրսածության զգացողություն, խոլեստերինի մակարդակի բարձրացում, այտուցվածություն։

Կանայք վահանաձև գեղձի խնդիրներով տառապում են 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ՝ հատկապես 35 տարեկանից հետո։ Այդ խնդիրների բուժումը համարվում է բարդ գործընթաց և ունենում բազմաթիվ այլ բացասական ազդեցություններ։



Բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ և յոդի պակաս, առաջարկում ենք մի միջոց, որը հիմնված է կանաչ հունական ընկույզի վրա։

Այս խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է կանաչ հունական ընկույզներ, որոնք հավաքել են մայիսի 20-ից մինչև հունիսի 15-ը ընկած հատվածում։ Այդ ընթացքի ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամիններ, յոդ և ցինկ։ Պետք է հավաքել կանաչ ընկույզները առանց շականակագույն հետքերի և այնպիսինները, որոնք վնասված չեն։

Ընկույզի հասունությունը կարող եք ստուգել ասեղի օգնությամբ։ Եթե ասեղը հեշտությամբ անցնում է ընկույզի միջով և ծակած տեղից սկսում է հյութ հոսել, ուրեմն պտուղը կարելի է հավաքել։ Այդպիսի ընկույզները հեշտ է կտրել դանակով։

Հունական ընկույզները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղով, օրգանիկ թթուներով և յոդով։ Իզուր չէ, որ այս պտղի երկրորդ անունը՝ «թագավորական ընկույզ» է։ 

Կանաչ ընկույզը՝ մեղրով, պարզվում է ունի երիտասարդացնող ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա։ Այն օգտագործվում է արյունը մաքրելու նպատակով, ինչպես նաև լավ հակաբորբոքիչ է և պայքարում է ուռուցքների դեմ։

Ինչպես պատրաստել այդ միջոցը։ Ձեզ հարկավոր է` 1 կգ կանաչ հունական ընկույզ, 1 կգ բնական մեղր, ապակե տարրա։

Պատրաստման եղանակը։ 1․ Լավ լվացեք ընկույզը և կտրտեք այն ոչ մեծ կտորների։

2․ Դրեք ընկույզները ապակե տարրայի մեջ և լցրեք վրան մեղր։ Եթե մեղրը շաքարակալել է, պահեք այն գոլորշու վրա, որպեսզի հալվի։ Ընկույզը պետք է լինի ամբողջովին ծածկված մեղրով։ Մեղրի ազդեցության տակ ընկույզը ինտենսիվ սկսում է բաց թողնել իր հյութը։

3․ Փակեք այն կափարիչով և դրեք մութ վայրում 1 ամիս։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խառնել այն։

4․ Հեռացրեք ընկույզները և քամեք հյութը։

Ստացված հեղուկը կարելի է ընդունել օրվա մեջ 3 անգամ՝ թեյի գդալով, սնունդն օգտագործելուց առաջ։ Կանաչ ընկույզի թուրմը մեղրով ամրացնում է իմունիտետը, բարելավում է հիշողությունը, բարձրացնում է աշխատունակության մակարդակը, կիրառվում է սակավարյունության, թուլության և Հիպոթիրեոզի ժամանակ։


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (26.04.2021)
Դիտումներ: 423 | Տեգեր: պաշտպանում, կօգնի, դեպքում, ընկույզը, Ըմպելիք, բազմաթիվ, որը, յոդի, հիվանդություններից․, կանաչ, պակասի | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz