Ինչպես պահպանել հանգստություն ցանկացած իրավիճակում



 


Դժվար է ճիշտ որոշում կայացնել, երբ մթնոլորտը շիկացած է: Բայց սրտաբան-վիրաբույժ Քեթի Մագլիատոն, որը նաև «Սիրտն է որոշողը. կին սրտաբանի հուշեր» գրքի հեղինակն է, գիտի`ինչպես հանգստություն պահպանել ցանկացած իրավիճակում: 

Յուրացրու նրա ռազմավարական քայլերը և այլևս երբեք «շնչահեղձ» չես լինի:

Ինչպես բժիշկների մեծամասնությունը, ես նույնպես իմ ուսումնառության առաջին տարիներն անց եմ կացրել որպես պրակտիկանտ: Դա մի իսկական բժշկական սերիալ էր. չընկնել այլոց «ոտքերի տակ» և որևէ մեկին չսպանել: Մի օր բուժքույրը դուրս վազեց վիրահատարանից` բղավելով. «Աստված իմ: Բժիշկն այնտեղ քո կարիքն ունի, անմիջապես հասիր», հետո անսպասելիորեն ճանկեց ձեռքս ու հրեց ինձ վիրահատարան: Ես վիրահատություններից գաղափար չունեի և լրիվ անակնկալ կերպով հայտնվեցի վիրահատարանում, որտեղ սրտաբան-վիրաբույժը փորձում էր փրկել հիվանդի կյանքը:

Տեսարանը դժոխային էր. հիվանդի կրծքավանդակը բացված էր, և արյունն ուղղակի ժայթքում էր, իսկ բժիշկն ինձ ասաց, որ ձեռքերս մտցնեմ հիվանդի բաց կրծքավանդակի մեջ և ամուր բռնեմ սիրտը, որպեսզի այդ ընթացքում նա կար դնի վերքին: Պատկերացնո՞ւմ եք, ինչ վիճակում էի, երբ բռնել էի հիվանդի սիրտը, մինչդեռ վիրաբույժն այնքան հանգիստ էր: Նա հանդարտ ասում էր աշխատողներին՝ տուր այսինչը, տուր այնինչը: Ես հասկացա, թե որքան կարևոր է պահպանել հանգստությունն այն ժամանակ, երբ գտնվում ես լարված մթնոլորտում:

Դա 20 տարի առաջ էր: Այդ ժամանակից ի վեր ես սրտի բազմաթիվ տրանսպլանտացիաներ եմ կատարել: Ես սովորել եմ առավելագույնս դրսևորել իմ ունակությունները` անկախ դեպքերի ընթացքից, պլանավորել իմ քայլերը և ունենալ հատուկ ռազմավարություն այն դեպքում, երբ «դանակը ոսկորին է հասել»:



Զգացմունքները թողնել դռան մոտ

Մի տղամարդ վիրաբույժ կար, որը սիրում էր փորձել ինձ լարված իրավիճակներում: Նա բղավում էր ինձ վրա և անգամ հարվածում ձեռքերիս, երբ դեռ վիրահատության կեսին էի: Այդ ժամանակ ատում էի նրան, սակայն հենց նա՛ ինձ դարձրեց լավ վիրաբույժ: Ես սովորեցի, որ, անկախ այն բանից, թե ուշադրությունը շեղող ինչ հանգամանքներ են ի հայտ գալիս, ես պետք է կարողանամ կենտրոնանալ: Այսինքն՝ հաջողության հասնելու բանալին համակ ուշադրություն դառնալն է: Դու պետք է տիրապետես քեզ միշտ, նույնիսկ երբ շուրջդ կատարյալ քաոս է:

Ինչպե՞ս եմ ես դա հաջողացնում: Ես մտովի իմ ներսում մի վայր եմ «կառուցել», որը կոչում եմ մեկուսացման սենյակ: Նախքան վիրահատարան մտնելը ես մտովի մտնում եմ այդ սենյակ, որը լիովին ստերիլ և զգացմունքազերծ է: Դա օգնում է ինձ ամբողջովին կենտրոնանալ: Դա չափազանց պարզ է. պատկերացրու մի դատարկ, ճերմակ սենյակ, որտեղ ոչ ոք և ոչինչ չկա: Այնուհետև մտովի քո բոլոր զգացմունքները թող դռան մոտ և ներս մտիր:

Սակայն հանգստությունը պահպանելը ճակատամարտի միայն առաջին մասն է. դու նաև պետք է ունակ լինես կայացնելու խելամիտ վայրկենական որոշումներ: Սրտաբան-վիրաբույժ դառնալու համար ես պետք է սովորեի վստահել իմ բնազդներին: Դա ինձ հաջողվեց՝ շարունակաբար արտակարգ իրավիճակների մեջ նետվելով։ Այնպես որ, դրանցից գլուխ հանելու կարողությունն ուղղակի մտավ արյանս մեջ:

Որպես հիվանդանոցում «բնակվող» բժիշկ-պրակտիկանտ, ես շտապում էի տեղ հասնել առաջինը, երբ հիվանդանոցում նոր դեպք կամ որևէ մեկի մոտ սրտի հանկարծակի կանգ էր արձանագրվում: Հեշտ չէ նման իրավիճակներում հիվանդին օգնելը, բայց նման պահերին ես գիտակցաբար ինձ դրդում էի սովորել արագ կողմնորոշվել և վստահել սեփական ուժերիս:

Դա նույնն է, ինչ աշխատավայրում կամավոր ավելի շատ նախագծերի ստանձնումը. դու լիովին վստահ չես` ինչպես ես դրանք իրականացնելու և իրավիճակն ըմբռնում ես միայն ընթացքում: Վերջիվերջո լարված պայմաններում արագ որոշումներ կայացնելը դառնում է քո էության մի մասը, և հետագայում նման իրավիճակում հայտնվելով՝ ասում ես. «Ես նման փորձ ունեցել եմ նախկինում. սա ինձ չի վախեցնում»:



Ազատվել սխալներից

Ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ ևս սխալներն ու անկանխատեսելի դեպքերն անխուսափելի են. հիվանդներից մեկի մոտ հնարավոր է բարդ արյունահոսություն, կամ արյան ճնշումը կարող է կտրուկ ընկնել։ Նման պարագայում այնքան էլ հեշտ չէ հետ մղել աճող սրտնեղությունը, որը սպառնում է կլանել քեզ և դնել «խաղից դուրս» վիճակում։ Երբ ինձ հետ նման բան է պատահում, ես խոր շունչ եմ քաշում և ինքս ինձ մղում իմ «մեկուսացման սենյակի» խորքը, որպեսզի կրկին կարողանամ ինքս ինձ հավաքել։ Մի շատ կարևոր բան եմ հասկացել. ծանր իրավիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը հաջորդ անելիքի վրա կենտրոնանալն է` առանց այլ բաների վրա շեղվելու։ Պատկերացրու, որ քո «մեկուսացման սենյակում» կա մի գրատախտակ, որի վրա կարող է տեղավորվել միայն մեկ առաջադրանք։ Մինչև այդ մեկը հաջողությամբ չկատարես, հաջորդը չի հայտնվի։

Եթե դու բժիշկ ես, պետք է պատրաստ լինես մահվան ելքով դեպքերի։ Չնայած դա ինքնին դժվար է հաղթահարել, բայց հաջորդ օրը դու ունենալու ես հիվանդներ, որոնց հոգը չէ, թե ինչ է տեղի ունեցել նախորդ օրը. նրանց միայն հուզում է այն, թե ինչ է պատահելու իրենց հետ։ Նույնը կարելի է ասել գերլարված իրավիճակների մասին. որքան էլ նախորդ օրն անհաջող դասավորված լինի, միևնույն է՝ պետք է սովորես ընդունել ձախողումը և վերստին կենտրոնանալ։ Եթե ամեն մի սխալի պատճառով կորցնես ինքնատիրապետումդ, չես կարողանա առաջ շարժվել։

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (19.04.2021)
Դիտումներ: 175 | Տեգեր: պահպանել, ցանկացած, Ինչպես, հանգստություն, իրավիճակում | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz