Բազուկի հյութ խմելու 9 լուրջ պատճառ. Մթերք, որ իջեցնում է ճնշումը դեղերից ավելի լավ



 


Բազուկի հյութը մեծ քանակով վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում առողջության վրա։

Օգտակար է քաղցկեղով հիվանդներին։ Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ բազուկի հյութն օգտակար է քաղցկեղով տառապողներին։ Վերջին շրջանում այն բավական հաճախ խորհուրդ է տրվում՝ նաև որպես կանխարգելիչ միջոց։

Օգնում է կարգավորել զարկերային ճնշումը։ Բազուկը հարուստ է նատրիումով։ Հիպերտոնիայի դեպքում այն կարող է օգնել կարգավորել ճնշումը, ինչպես նաև հանգստացնող ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա, պայքարել անքնության դեմ և մաքրել օրգանիզմը։ Բացի այդ՝ բազուկի հյութը բարձրացնում է էրիտրոցիտների մակարդակը։



Լավացնում է սպորտային ցուցանիշները։ Բազուկի հյութը սպորտսմենների սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է, քանի որ մեծացնում է դիմացկունությունը։

Նպաստում է քաշի նվազմանը։ Բազուկի հյութը կարող է օգտակար լինել նաև քաշի նվազեցմանը։

Ամրացնում է սիրտը։ Բազուկի հյութը նիտրիտներ է պարունակում։ Ըստ հետազոտությունների՝ դրանք նպաստում են հիվանդների սրտամկանի ամրացմանը, որոնք տառապում են սուր սրտային անբավարարությամբ։

Օգնում է պայքարել մրսածության և անգինայի դեմ։ Անգինայի և կոկորդում այլ բորբոքային պրոցեսների դեպքում խորհուրդ է տրվում բազուկի հյութ օգտագործել։

Ամրացնում է իմունիտետը։ Բազուկի հյութն օրգանիզմին օգնում է դիմադրել վարակներին, խթանում է լիմֆատիկ համակարգը, արագացնում ապաքինման ընթացքը։

Խորհուրդ է տրվում հղիության ընթացքում։ Բազուկը հարուստ է կարևոր վիտամիններով, հանքանյութերով, ֆոլաթթվով և օգտակար է ինչպես մորը, այնպես էլ պտղին։ Բացի այդ՝ բազուկի հյութը լավացնում է աղիների միրոֆլորան, ինչի արդյունքում օգնում է պայքարել փորկապության դեմ։

Կարգավորում է խոլեստերինի մակարդակը։ Բազուկը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը։

Ուշադրություն դարձրեք. բազուկի հյութը նաև հակացուցումներ ունի։ Այն խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր տառապում են հոդատապով, ռևմատոիդ արթրիտով, քրոնիկ դիարեայով, երիկամային հիվանդություններով։

168.am

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (26.04.2021) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 367 | Տեգեր: ճնշումը, խմելու, իջեցնում, պատճառ., դեղերից, Բազուկի, հյութ, լուրջ, ավելի, լավ, որ, մթերք | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz