Ականջներում աղմուկի առաջացման պատճառները



 


Բժշկական պրակտիկայում ականջներում աղմուկը, որի առաջացման պատճառների մասին այսօր կխոսենք, տինիտուս է կոչվում։ Այն կարող է առաջանալ ինչպես որպես ինքնուրույն հիվանդություն, այնպես էլ արտաքին պատճառների հետևանքով, որոնք ոչ միշտ են կախված հիվանդից։

Այս վիճակը հիմնականում հիվանդություն չի համարվում, սակայն որպես ազդանշան է ծառայում պաթոլոգիկ պրոցեսների զարգացման վերաբերյալ, որոնք մանրակրկիտ ախտորոշում և համապատասխան  բուժում են պահանջում։



Ականջներում աղմուկի առաջացման պատճառները

Ականջներում աղմուկի առաջացումն ունի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ պատճառներ։

1. Սպեցիֆիկ պատճառները հիմնականում առաջանում են պաթոլոգիկ գործընթացների արդյունքում։ Դրանց թվին են պատկանում.

Ողնաշարի տարբեր հիվանդությունները,

Արյան շրջանառության տեղային խանգարումը,

Լսողական ապարատի շրջանում նորագոյացությունները,

Էնդոկրին համակարգի հիվանդությունները,

Երկարատև սթրեսային վիճակը,

Ուղեղի ցնցումն ու գանգի վնասվածքները,

Սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները։

2. Ոչ սպեցիֆիկ պատճառները պայմանավորված են աղմուկի վնասվածքային ազդեցությամբ, ալերգիկ ռեակցիայով՝ սննդի նկատմամբ, որոշ դեղամիջոցների օգտագործմամբ։

Դեղամիջոցներով, ալկոհոլով, նիկոտինով առաջացած թունավորումը խախտում է լսողական ապարատի ֆիզիոլոգիական գործընթացները։ Նույնիսկ ատամի պրոթեզները, եթե որակյալ չեն պատրաստվում, կարող են լսողական ապարատի խանգարումներ առաջ բերել։

Իսկ երբեմն էլ ականջներում աղմուկի առաջացման պատճառը կարող է շատ պարզունակ ծծմբային խցանը լինի, որը մաքրելուց հետո պաթոլոգիկ բոլոր ախտանշաններն անհետանում են։ 


 

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (24.04.2021)
Դիտումներ: 324 | Տեգեր: առաջացման, պատճառները, Ականջներում, աղմուկի | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz