11 բան, որոնք չպետք է անեն կանայք՝ 45 ից հետո



 


Կինը երիտասարդ է միշտ՝ անկախ տարիքից։ Բայց որպեսզի չծերանաս, երիտասարդությունդ պահպանես, անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել։ Իսկ երբ կինն արդեն 45-ն անց է, պետք է իմանա, թե ինչ չի կարելի անել։ Ահա այդ ցանկը։ 

1. Խնայել ինքն իր համար։ Իհարկե, հոգսերը շատ են՝ ընտանիք, երեխաներ, ծախսեր, սակայն խնայել և ինքներդ ձեզ համար ոչինչ չգնել չի կարելի։ Ամիսը մեկ անգամ ինքներդ ձեզ ուրախացրեք, որևէ լավ բան գնեք ձեզ համար՝ լավ կոշիկներ, հագուստ կամ գեղեցկության սրահ գնացեք։ Ձեր հարազատներն էլ ուրախ կլինեն՝ ձեզ երջանիկ տեսնելով։ 



2. Կարճ կտրել մազերը։ Սա 45-ն անց կանանց ամենագլխավոր սխալն է։ Կարճ սանրվածքը գեղեցիկ է նայվում երիտասարդ աղջիկների պարագայում, իսկ ահա 45-ն անց տարիքում այն ավելի է ծերացնում, անխնամ տեսք է տալիս։ Հետաքրքիր սանրվածք ընտրեք, բայց կարճ մի՛ կտրեք մազերը։ 

3. «Ծերացնող» հագուստ կրել։ Որոշ կանայք հանկարծ որոշում են, որ իրենց երիտասարդությունն այլևս անցյալում է, հրաժարվում են գեղեցիկ հագուստից ու սկսում տձև, լայն, մոխրագույն հագուստներ կրել։ 

4. Չափազանց երիտասարդական հագուստ կրել։ Լինում է նաև, որ 45-ից հետո հակարծ կանայք սկսում են չափազանց երիտասարդական հագուստ կրել՝ չափն անցնելով։ Տարօրինակ գույներ, կարճ զգեստներ, բաց փոր, լեգինսներ... նման իրերն ավելի երիտասարդ չեն ցույց տալիս. ընդհակառակը՝ ավելի են ընդգծում այն, որ տարիքն ու հագուստը համապատասխան չեն։ 

5. Նորաձևությանը չհետևելը։ Եվս մեկ տարածված սխալ է, որ այդ տարիքում սկսում են չհետևել, թե ինչն է նորաձև և հագնում են այն, ինչ կա։ Սա սխալ մոտեցում է։ 

6. Չընդգծել առավելությունները։ Այս տարիքում պետք է հագնվել այնպես, որպեսզի մարմնի թերությունները թաքցվեն, իսկ ահա առավելությունները հնարավորինս ընդգծվեն։ 

7. Բարձրակրունկ կոշիկներ չհագնելը։ Իհարկե, տարիքի հետ բարձր կրունկների վրա կանգնելը բարդանում է, բայց դա բավական չէ կրունկներից հրաժարվելու համար։ 

8. Էժանագին ներքնազգեստ կրելը։ Գնեք քիչ, բայց որակյալ, այդ տարիքում չի կարելի էժանագին ներքնազգեստ կրել։ 

9. Չուսումնասիրել տարիքային դիմահարդարման կանոնները։ 40-ի հետո մաշկը փոխվում է, դիմահարդարման ձևերն ու կանոնները ևս փոխվում են։ Հետևեք, սովորեք, թե ինչպիսին են տարիքին համապատասխան դիմահարդարման կանոնները և փորձեք դրանք կիրառել։ 

10. Սեփական մարմնին չհետևելը։ Երեխաներ ունենալուց հետո շատերն են գիրանում, սակայն չի կարելի ամեն ինչ այդպես թողնել։ Հետևեք ձեր մարմնին, վարժություններ արեք, լողով զբաղվեք։ 

11. Մոռանալ առողջության մասին։ Այո՛, ցավոք տարիքն իրենն անում է, և առողջությունը տարիների հետ քայքայվում է։ 45-ից հետո պետք է ավելի ուշադիր ու հետևողական լինել։ 

Օգտակար հոլովակներ՝ Կանանց համար․

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: gisherayinkyanq (26.04.2021) | Հեղինակ: Օգտակար հոլովակներ՝ Կանանց համար․ W
Դիտումներ: 431 | Տեգեր: անեն, 45, որոնք, 11, բան, ից, հետո, կանայք՝, չպետք | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz