RSS 

Գլխավոր էջ » » Բազմազան...

Պատմություն «վատ» հարցեր տվող աղջկա մասին. ինչպես Գարիկն ու Ռոբը գտան Արուս Տիգրանյանին
 


 
loading...

 tert.am

Tert.am Life–ը զրուցել է կարճ ժամանակում հայտնի դարձած լրագրողի հետ ու ներկայացնում է «վատ» հարցեր տվող աղջկա պատմությունը։

-Արուս, շատերն ընտրում են լրագրողի մասնագիտությունը՝ հաղորդավար դառնալու հեռանկարով։ Ի՞նչը Ձեզ բերեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

– Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ մասնագիտություն պետք է ընտրի ելնելով իր հետաքրքրություններից։ Ես այդ բախտավոր մարդկանցից մեկն են։ Փոքր տարիքից իմացել եմ, որ լրագրող եմ դառնալու։ Ինձ դուր էր գալիս ոչ թե հեռուստատեսային, հաղորդավարական, այլ հենց լրագրողական աշխատանքը` փնտրել, գտնել ինչ-որ հետաքրքիր բան։

 

–Ուսանողական տարիներին հիմնել եք PINK TV–ն և ինքներդ Ձեզ համար աշխատանքային հարթակ ստեղծել։ Այլ խմբագրություններում չաշխատելու ցանկությունը անկախության ձգտման դրսևորո՞ւմ էր։

– Երկրորդ կուրսից այլ խմբագրություններում էլ եմ աշխատել։ Գուցե, մի քիչ գոռոզ հնչի, սակայն ժուռնալիստիկան ինձ համար միշտ ուրիշ մի բան է եղել։ Ես ինձ հարմարավետ չէի զգում նրա մեջ, ինչ կար մեր ասպարեզում։ Ուսանողական տարիներին այնքան փորձ չունես, որպեսզի զբաղվես նրանով, ինչով ուզում ես։ Մեր ստեղծած հարթակը շատ հարմար էր իմ ու ինձ պես իրենց մասնագիտությունը սիրող, տարբեր ոլորտներով հետաքրքրվող մարդկանց համար` հետաքրքրություններն ու մասնագիտությունը միքսելու, երիտասարդական թարմ ձևաչափով ասելիքը ներկայացնելու համար։

–Ի՞նչ էր Ձեզ պակասում հարմարավետության համար։

–Երևի, ազատություն` ոչ մի քաղաքականություն չունենալու, գովազդատուների պահանջներից հեռու մնալու, մեր ուզածով հումոր անելու ու դրանից չվախենալու, խոսքի, ոճի, բովանդակության ազատություն։

– Որքան էլ սիրեք ու տրվեք աշխատանքին, կարևոր է նաև շահույթը։ Այդ տարիքում դա առաջնային չէ՞իք համարում, թե՞ հեռուն գնացող ծրագրեր ունեիք։

–Ինչ–որ գործ անելիս պետք է հեռուն նայել։ Գուցե այդ պահին PINK TV–ն եկամուտ, որպես այդպիսին, չէր բերում կամ շատ քիչ էր բերում, հիմնված էր մեր էնտուզիազմի վրա, բայց, փաստորեն, այդ տարիներին մենք մեզ վրա արել ենք շատ մեծ ներդրում։ Սխալվելու, փորձելու հնարավորությունը հիմա ինձ և մյուս մասնակիցներին բերում է մի քանի անգամ ավելի մեծ շահույթ։

 

–«Վիտամինի» տղաները հենց այդտեղ են նկատել Ձեզ։ Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը։

–Քանի որ ես «Նեմրա» խմբի մեծ երկրպագուներից եմ, համերգներից մեկի  ժամանակ տեսանյութ էի նկարահանում։ Իրենք երգում էին Գարիկ–Սոնա դուետի հետ։ Կուլիսներում հարցազրույց արեցինք նաև Գարիկենց հետ, ինչը հետո իմացա, որ հետաքրքրել էր Գարիկին։ Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ ուսումնասիրել ու հավանել էին PINK TV–ն։ Այդ ժամանակ  այլ հեռուստաընկերությունում էի աշխատում, Ռոբի հետ հարցազրույց արեցի, ինչից հետո նա ինձ զանգահարեց ու ասաց, որ դեմքս ծանոթ էր իրեն, բայց հարցազրույցից հետո է հիշել, որ 2 օր առաջ մեր ռեպորտաժներն էին նայում։ Այդպես հանդիպեցինք, քննարկեցինք առաջարկն ու սկսեցինք համագործակցել։

–«Լավ երեկո»–ում Ձեր ռեպորտաժները զվարճալի են, միաժամանակ, ի ցույց դնելով այն իրականությունը, որում ապրում ենք, վեր են հանում հասարակական  խնդիր։ Այս ամենը հումորի տեսանկյունից ներկայացնելը շտկումների հնարավորություն տալի՞ս է, թե՞ ամեն ինչ մնում է զվարճանքի դաշտում։

–Շատ լավ եք մեկնաբանում, որովհետև քչերն են այդպես մեկնաբանում, ավելի շատ ասում են` մարդկանց «ձեռ եք առնում»։ Յուրաքանչյուր մարդ պետք է գրագետ լինի ոչ միայն դպրոցական առարկաները սովորելու, մասնագիտություն ձեռք բերելու, այլև  ներկայանալի լինելու տեսանկյունից։ Շատ տխուր է, երբ փողոցում 10 մարդուց 7–ը պատրաստ չէ խոսել տեսախցիկի առաջ, դա իր համար խնդիր է կամ եթե պատրաստ է խոսել, խոսելուց հետո հասկանում ես, որ ավելի լավ է չխոսեր։ Չեմ ուզում քննադատել, բայց կարծում եմ` իրենց հեռուստատեսությամբ նայելով` պետք է հասկանան, որ, գուցե, ինքնազարգացման կարիք ունեն։

 

–Քննադատություններն էլ չենք շրջանցի։ Հանրության մի մասը հումորով է մոտենում Ձեր հարցումներին, մյուս մասը քննադատում է, որ մարդկանց վատ դրության մեջ դնելու խնդիր ունեք։ Ձեզ համար ո՞րն է ռեպորտաժը զավեշտալի դարձնելու և մարդկանց չվնասելու սահմանը։

–Շատ դեպքեր են եղել, երբ ունեցել ենք մի քանի անգամ ավելի ծիծաղելի կամ ռեյթինգային հարցումներ, սակայն եթեր չենք հեռարձակել` հասկանալով, որ այդ մարդու համար կարող է շատ ցավալի լինել։ Մենք չենք վազում մարդկանց խայտառակելու հետևից, կա շատ նուրբ սահման հումորի և «ձեռ առնելու» միջև։ Վստահ եմ, որ այն, ինչ մինչև այսօր եթեր է հեռարձակվել, եղել է հումորի սահմանում։ Ազգային մտածողության տեսանկյունից մենք ունենք ամեն ինչ ծանր տանելու, քննադատելու բնավորություն, ինչի դեմ չես կարող  պայքարել, ուղղակի պետք է փորձես մի քիչ թեթև, ուրախ լինել։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:





Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2019-06-30) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 180 | Տեգեր: տվող, Գարիկն, «վատ», Ռոբը, Տիգրանյանին, Արուս, հարցեր, ու, աղջկա, պատմություն, Ինչպես, մասին., գտան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar