RSS 

Գլխավոր էջ » » Բազմազան...

Որ մթերքներն է պետք ուտել սոված վիճակում, որոնք՝ ոչ
 


 
loading...

 Ժամանց և տեղեկատվություն

Բոլորն էլ գիտեն, որ մթերքները կարող են և՛ օգտակար լինել, և՛ վնասակար՝ կախված այն բանից, թե օրվա որ ժամին եք օգտագործում: Բայց կարևոր է նաև իմանալ, թե դրանք ինչպես պետք է ուտել՝ սոված վիճակում, թե՝ ոչ:

Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք պետք չէ ուտել սոված վիճակում:

Քաղցրեղեն

Սոված վիճակում քաղցրեղեն ուտելը դեպի շաքարային դիաբետ տանող ուղիղ ճանապարհ է: Բանն այն է, որ մեր ենթաստամոքսային գեղձը դժվարությամբ է մշակում քաղցրեղենի հետ ստացվող ինսուլինը, ինչն արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարի քանակությունը:

 Բանան

Սոված վիճակում բանան ուտելն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ: Այդ մրգում պարունակվող մագնիումն ու կալիումը օրգանիզմում խախտում են մագնիում-կալիում հավասարակշռությունը, ինչը, որպես կանոն, վնասում է սրտանոթային համակարգը:

Սուրճ

Շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է օրը սկսել առանց մի բաժակ բուրավետ սուրճի: Եթե սուրճը խմում եք սոված վիճակում, ապա առաջանում է ստամոքսահյութի ավելցուկ, ինչը լավագույն դեպքում գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, իսկ վատագույն դեպքում հանգեցնում է գաստրիտի և նույնիսկ խոցի:

Սառը գազավորված ըմպելիքներ

Երբ օրը սկսում եք սառը գազավորված ըմպելիքներով, ապա անմիջականորեն ազդում եք օրգանիզմի նյութափոխանակության վրա: Այդ սովորույթը կարող է ջրազրկում առաջացնել:

Դրոժ պարունակող ուտելիք

Եթե շատ սոված եք, ապա դրոժ պարունակող ուտելիքներն օրը սկսելու ամենալավ տարբերակը չեն: Հենց դրանք են մեղավոր, որ ուտելուց հետո տառապում ենք փքվածությունից և գազերից, զգում ենք ծանրություն և անհարմարավետություն:

Կծու սնունդ

Սոված վիճակում չափազանց կծու կամ տարբեր համեմունքներով համեմված սնունդը կարող է այրոց (изжога) և ստամոքսի ցավ առաջացնել, ինչպես նաև նպաստել մարսողական համակարգի աշխատանքի տարբեր խախտումների: Նույնը վերաբերում է սոխին և սխտորին, քանի որ դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը:

Կանաչ բանջարեղեն

Կանաչ բանջարեղենը հարուստ է ամինաթթուներով և ստամոքսի լորձաթաղանթի նկատմամբ բավական ագրեսիվ այլ նյութերով: Եթե կանոնավոր նախաճաշեք միայն բանջարեղենով, ապա մի օր գաստրիտը կամ խոցը կթակեն ձեր դուռը:

Պոմիդոր

Սոված վիճակում պոմիդոր ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ այն հարուստ է թթուներով, ինչի պատճառով ավելանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ առաջացնելով այրոց և անհարմարավետություն: Մոտավորապես այդ կերպ են օրգանիզմի վրա ազդում նաև կարտոֆիլն ու ցիտրուսները:

Մթերքներ, որոնք ավելի օգտակար է ուտել սոված վիճակում

Շիլաներ

Շիլան իդեալական նախաճաշ է, քանի որ վիտամինների և միկրոէլեմենտների աղբյուր է: Վարսակի և բրնձի շիլաները մեծ քանակությամբ բջջանյութ պարունակելու շնորհիվ նպաստում են խոլեստերինի մակարդակի իջեցմանը, բարձրացնում են աշխատունակությունը, ամրացնում են դիմադրողականությունը և սրտանոթային համակարգը: Պետք չէ մոռանալ նաև մյուս շիլաների մասին, որոնք պատում են մեր ստամոքսը՝ պաշտպանելով նրա լորձաթաղանթն ու նպաստելով նորմալ նյութափոխանակությանը:

Ձու

Ձուն մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, հագեցնող է և ցածր կալորիականություն ունի:

Ընկուզեղեն

Ընկույզները հարուստ են ճարպերով և ունեն բարձր էներգետիկ արժեք: Եթե օրը սկսեք մի բուռ ընկույզով, ապա ձեր նյութափոխանակությունը անխափան կաշխատի, արյան մեջ խոլեստերինի մակարդակը կիջնի, В վիտամինի մեծ քանակի շնորհիվ մազերն ու եղունգները լավ վիճակում կլինեն:

Ձմերուկ

Չնայած այն բանին, որ ձմերուկը 90%-ով կազմված է ջրից, այն նաև բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և միկրոէլեմենտներ է պարունակում: Ձմերուկը համարվում է ամենալավ դետոքսիկացնող մթերքներից մեկը, ցածր կալորիականություն ունի, օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը: Մեծ քանակությամբ բջջանյութի շնորհիվ ձմերուկը արագ հագեցնում է:

ԲԱՐՈՄԵՏՐ





Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 95հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2019-09-16) | Հեղինակ: Ժամանց և տեղեկատվություն
Դիտումներ: 327 | Տեգեր: սոված, ուտել, պետք, մթերքներն, որ, ոչ, վիճակում, որոնք՝ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar