RSS 

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մանդարինը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից…
 


 
loading...

 Fithacker.ru

Մանդարինը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ինչը նշանակում է, որ հարկավոր է այն սննդակարգ ներառել: Մանդարինի կեղևը եթերային յուղեր է պարունակում, որոնք օգտագործվում են կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում, ինչպես նաև՝ մաշկի խնամքի նպատակով:

Բացի այդ՝ մանդարինի կեղևը կօգնի նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը, պահպանել լյարդի առողջությունը: Ըստ մի քանի հետազոտությունների՝ մանդարինի կեղն օգտակար է նաև նյութափոխանակության համակարգի առողջությանը և օգնում է ավելի լավ յուրացնել յուղոտ մթերքը: Կայքը ներկայացրել է մի քանի խնդիր, որոնք կարելի է լուծել մանդարինի կեղևի օգնությամբ:

Բրոնխիտ: 2 ճաշի գդակ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 1 ժամ: Բրոնխիտից ազատվելու համար օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ:

Հազ: Չորացրեք մանդարինի կեղևը, մանրացրեք: Մի բաժակ եռացրած ջրի մեջ 2 ճաշի գդալ մանդարինի կեղև լցրեք, թողեք սառը վայրում: Խառնուրդի 20 կաթիլը լցրեք ջրի մեջ, օրվա ընթացքում օգտագործեք երեք անգամ՝ ուտելուց առաջ:

Նյութափոխանակության խնդիրներ: Նյութափոխանակության հետ կապված խնդիրների դեպքում հարկավոր է մանդարինի չոր, մանրացրած կեղև օգտագործել: Ստացված փոշին ավելացրեք ճաշատեսակներին: Սա կօգնի որովայնի ցավի, մետեորիզմի դեպքում:

Տախիկարդիա: Երկու լիտր ջրին ավելացրեք մի բաժակ մանդարինի կեղև, եռացրեք, թողեք 1 ժամ: Օգտագործեք տաք լոգանք ընդունելիս:





Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2019-08-22) | Հեղինակ: Fithacker.ru
Դիտումներ: 201 | Տեգեր: հազից, բրոնխիտից…, Մանդարինը, կօգնի, ազատվել | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar