RSS 

Գլխավոր էջ » Բազմազան...

Էջմիածինցի Հարութիկ. Միայն նա կարող էր Սվո Ռաֆից ավելի հայտնի դառնալ, եթե..․ (Video)
 


 
loading...

 Սերգեյ Գալոյան

«Էջմածինցի գող Հարութիկի ոդիսականը»

Փետրվարյան ցուրտ առավոտը գուցե սովորական մի օր էր Նովոսիբիրսկի բանտի աշխաողների և ազատազրկվածների, բայց ոչ՝ Հարություն Սերյոժայի Ռոստոմյանի համար:

Նրան փոխադրում էին Երևան, փոխադրում էին էտապով: Միջահասակ, ձիգ կազմվածքով տղամարդը ցավով նայում էր բանտի պատուհաններին, որոնց հետևից երևում էին իր նման մարդկանց դեմքերը: Նրանցից մի քանիսին բանտի ղեկավարությունը նույնիսկ բակ էր դուրս բերել՝ Հարութիկին հրաժեշտ տալու համար: Դա թատերական ներկայացում Էր, որովհետև մի քա­նի ժուռնալիստի Էին հրավիրել, ովքեր պետք Է լուսաբանեին «օրենքով գողի» տեղափոխությունը: Մամուլը՝ այս անտանելի և դաժան ոլորտը, որ ընկացած մարդու կարող Է կործանել՝ ժուռնալիստների բերանը տալով, վաղուց արդեն հետաքրքրվում Էր Հարութիկ մականունով այս «օրենքով գողով»: Ոչ միայն տեղացի, այլև Մոսկվայի ու Հայաստանի ժուռնալիստներից մեկ-երկուսի համար հնարավորություն Էին ստեղծել հանդիպել ան, զրուցել նրա հետ: Ինչո՞ւ:

Ոչ Նովոսիբիրսկի, ոչ Էլ Ռուսաստանի իրավապահներին, քրեակատարողական հաստատությունների աշխատակիցներին բնավ չէր հետաքրքում այս մարդու ճակատագիրը: Նրանք պարզապես ուզում էին իրենց հա­մար գովազդ ապահովել: Գիտեին, որ ժուռնալիստները կփորձեն փորփրել ամեն ինչ: Նրա՝ Հարութիկի մասին գրելով, խոսք կբացեն նաև Նովոսիբիրսկի բանտի մասին: Անհայտությունից դուրս կգային նաև իրենք բանտային աշխատողները: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ ավերակ դարձած երկրի ազատ, անկախ հռչակված բոլոր տարածքներում առավել պահանջված գրականությունը, առավել մեծ վարկանիշ ունեցող սերիալները կրիմինալ աշխարհի մասին պատմություններն են դարձել: Ի՞նչ իմաստ, գուցե գրքերում կամ սուր սյուժետային հեռուստասերիալներում նաև իրենք մնան պատմության մեջ: Վախենալու բան չունեին: Հարութիկը խոսել շատ չէր սիրում և ավելորդ բաներ չէր ասի: Այդպես եղավ նաև մի տիկնոջ պարագայում, երբ նա հազարավոր կիլոմետրեր կտրելով՝ Հայաս­տանից եկել հասել էր Նովոսիբիրսկ, որպեսզի հանդիպի Ռոստոմյանին:

Ամբողջական տեքստային տարբերակը՝ այստեղ կամ հատվածաբար՝ կից հոլովակում:





Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 100հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2019-11-24) | Հեղինակ: Սերգեյ Գալոյան
Դիտումներ: 161 | Տեգեր: ավելի, կարող, Հարութիկ., եթե..․, (video), Ռաֆից, դառնալ, Էջմիածինցի, նա, հայտնի, էր, միայն, Սվո | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar