RSS 

Գլխավոր էջ » » Բազմազան...

6 մթերք, որոնք կարող են անքնության պատճառ դառնալ
 


 
loading...

 Fithacker.ru

Քնի որակի վրա ազդում են մի խումբ գործոններ, այդ թվում՝ մթերքը, որն օգտագործում ենք օրվա ընթացքում: Այս մթերքը կարող է անքնության պատճառ դառնալ:

Շոկոլադ: Ուշ ժամին քաղցր ուտելը կարող է բացասական անդրադառնալ քնի որակի վրա: Խնդիրն այն է, որ կակաոն մեծ քանակով կոֆեին է պարունակում:

Կծու մթերք: Կծու համեմունքները բարձրացնոմ են մարմնի ջերմաստիճանը, արագացնում արյան շրջանառությունը: Այդ դեպքերում սրտի զարկերը կարող են արագանալ, և քնելը շատ ավելի դժվար կլինի:

Պիցցա: Պիցցան սովորաբար համադրվում է գազավորված ըմպելիքի, յուղոտ պանրի, սոուսի հետ: Թվարկած մթերքը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա, կարող է այրոց, անհարմարության զգացում առաջացնել, ինչը խանգարում է քնել:

Կանաչ թեյ: Կանաչ թեյը մեծ քանակով կոֆեին է պարունակում, ինչը կարող է խանգարել քնել: Եթե երեկոյան թեյ խմելու ցանկություն է առաջանում, փորձեք խոտաբույսերով թեյ խմել:

Ճարպոտ մթերք: Մեծ քանակով ճարպեր պարունակող մթերքի օգտագործումը ընթրիքի ընթացքում կարող է որովայնի փքվածության, անհարմարության զգացման պատճառ դառնալ: Կարող է տհաճ զգացողություն առաջանալ, որն իսկապես կխանգարի քնել:

Ջուր: Այո՛, օրվա ընթացքում բավարար քանակով ջրի օգտագործումը շատ կարևոր է առողջության համար: Բայց քնելուց կարճ ժամանակ առաջ ջուր խմելը կարող է գիշերվա ընթացքում հաճախակի միզարձակման ցանկություն առաջացնել:





Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2019-06-27) | Հեղինակ: Fithacker.ru
Դիտումներ: 188 | Տեգեր: Մթերք, անքնության, են, դառնալ, պատճառ, որոնք, կարող | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar