RSS 

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Զարմանահրաշ փաստեր կրծքի մասին
 
 
loading...

 

Բռնվիր քո կրծկալի «ամրագոտիներից»: Մենք այժմ կներկայացնենք փաստեր, որոնք շատ կհետաքրքրեն կանանց և աղջիկներին, և որոնց իմացությունն անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրին: 

Պտուկներ. ներս ընկած և առաջադիր

Պտուկները, ինչպես պորտերը, շատ առանձնահատուկ են. լինում են տարբեր չափի և ձևի, դուրս ցցված կամ հակառակը: Եվ թեև ներս ընկած պտուկներն այնքան էլ տարածված չեն, մասնագետներն ասում են, որ կանանց առնվազն 20%-ի մոտ կարող է դիտվել նման երևույթ: Հետաքրքրական է, որ կա ներս ընկած պտուկների երկու տեսակ. առաջինը լրիվ ներս ընկած պտուկներն են, այսինքն՝ մի փոքր փոսիկ է երևում պտուկը շրջագծող շրջանակում, մինչդեռ մյուս տեսակը լրիվ տափակ պտուկն է, որը, սակայն, հայտնվում է գրգռված լինելու դեպքում կամ սառը եղանակին: Երկու դեպքում էլ հնարավոր է կերակրել, քանի որ երեխան, ծծելով պտուկը, այն դուրս է բերում:

Քո կուրծքը չպետք է լինի իդեալական հավասար

Կանանցից շատերի մոտ մի կուրծքը մյուսից փոքր է։ Համաձայն «Պլաստիկ վիրաբուժության հիմունքներ» գրքի՝ սովորաբար ավելի մեծ է լինում ձախ կուրծքը: Գիտնականների կարծիքով՝ այն ունի ավելի մեծ թվով էստրոգեն ռեցեպտորներ և դրա արդյունքում հասունացման շրջանում ավելի է մեծանում, քան աջը:

Կուրծքը մերկացնելու իրավունք

Պարզվում է, որ մի շարք նահանգներում և քաղաքներում կանայք կարող են անարգել զբոսնել առանց վերնազգեստի: Ահա այն վայրերը, որտեղ կարող եք փողոցներում տեսնել կուրծքն այս ու այն կողմ թափահարող կանանց.

Քաղաքներ` Օսթին (Տեխաս), Բուլդեր (Կոլորադո), Կոլումբուս (Օհայո), Պորտլանդ (Օրեգոն), Սանտա Կրուզ (Կալիֆոռնիա), Վաշինգտոն (Վաշինգտոնի շրջան) Նահագներ` Մեյն, Նյու Յորք:

Տարօրինակ է, սակայն` իրականություն

Որոշ կանայք ունեն երրորդ կուրծք: Այն սովորաբար թաքնված է թևատակերից մեկում և աննկատ է մնում մինչև հղիություն: Հղիության ընթացքում կրծքի հյուսվածքներն ուռչում են, և կուրծքն ակնառու է դառնում:

Ինչո՞ւ է կանանց դուր գալիս սպորտային կրծկալը

Վազելիս կուրծքը մոտ 20 սմ ուղղահայաց վերուվար է անում: Պորտսմութի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կուրծքը շարժվում է մոտավորապես 8-աձև՝ 50% վերուվար, 22% աջուձախ և 27% ներսուդուրս (քայլելիս մոտավորապես նույն կերպ է շարժվում)։

Տղամարդու առնանդամի նման, կրծքերը, մասնավորապես՝ պտուկները գրգռվելուց մեծանում են... մոտ 10 միլիմետրով:

Կրծքի օրգազմ. այո՛, այն գոյություն ունի

213 կանանց շրջանում անցկացված հարցման համաձայն` 29%-ն օրգազմ է ապրել կրծքի գրգռման արդյունքում:
Զուգընկերոջդ առաջարկիր փորձել հետևյալ քայլերը, և կհամոզվես ինքդ.

1. Նա նուրբ շարժումներով մատների ծայրերով շրջանաձև շոյում է կրծքի արտաքին մասը։

2. Մի ձեռքով շարունակում է շոյել արտաքին մասը, մյուսով կենտրոնանում է պտուկի վրա` նրբորեն կսմթելով և գրգռելով:

3. Լեզվով շոյում է պտուկները և ծծում պտուկի ծայրը, միաժամանակ շոյելով կրծքավանդակը:

Պետք է անընդհատ, առանց դադարեցնելու շարունակել գործողությունները:

Նախքան կհագնես լողազգեստդ...

Անպայման արևապաշտպան քսուքով պատիր կուրծքն ամբողջությամբ, նույնիսկ այն մասերը, որոնք մնում են կտորի տակ: Լողազգեստների մեծամասնությունն ապահովում է ընդամենը SPF 7 պաշտպանություն, ինչը բավարար չէ մարմնի նման զգայուն հատվածի համար:

36C-ն կրծքի միջին չափսն է: Այդ չափսի կուրծքը կշռում է մոտավորապես 900 գրամ, այսինքն` մի լիտրանոց գազավորված ջրի չափ:

Փաստ. մենք միակ կաթնասուններն ենք, որոնք կուրծք ունեն միշտ

Մնացած բոլոր կաթնասուններն ունեն միայն ժամանակավորապես դուրս ցցվող կրծքեր, այն էլ` միայն հետծննդյան շրջանում` ձագերին կերակրելու համար: Անթրոպոլոգների կարծիքով՝ մարդու մոտ կուրծքն էվոլյուցիայի ընթացքում սկսել է դեկորատիվ բնույթ կրել` վերածվելով տղամարդկանց գրավելու և գայթակղելու զորեղ միջոցի:

Մանր կետիկներ` պտուկների շուրջ

Դրանք պատահական կետիկներ չեն. բժշկության մեջ հայտնի են որպես Մոնտգոմերիի գեղձեր և պատասխանատու են պտուկի և նրա շրջակայքի խոնավացման համար, հատկապես՝ կերակրելու ընթացքում: Եթե դրանք խցանվում են և կոշտանում, կարելի է խոնավ սրբիչով ծածկել 5 րոպե, ինչից հետո գեղձերի բնականոն աշխատանքը կվերականգնվի:

Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 100հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2019-12-25)
Դիտումներ: 34 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0