RSS 

Գլխավոր էջ » Նա և Նե - Բազմազան

Ընկերոջդ հետ զվարճանալու 25 մատչելի տարբերակ
 
 
loading...

 

Պարզվում է, որ փողը հարաբերություններում այնքան էլ կարևոր չէ. ըստ ուսումնասիրությունների` այն զույգերը, որոնք այնքան էլ ուշադրություն չեն դարձնում ճոխության վրա, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր մեծ գումարներ են վատնում: Եվ այսպես, ինչո՞ւ չփորձել ժամադրություն՝ առանց փողի. չէ՞ որ կարևորը միասին լինելն է:

 

1. Գնացեք որևէ ցուցահանդեսի բացման կամ ընթերցանության: Հոգևոր սնունդը և միասին քննարկումներ անցկացնելը միայն կամրապնդեն ձեր հարաբերությունները:

2. Մասնակցեք ձեր ընկերների երաժշտական խմբի փորձերին. կենդանի կատարում + մութ անկյուններ՝ լի համբուրվող զույգերով:

3. Առաջարկիր ընկերոջդ իր շանը քեզ վստահել՝ զբոսանքի տանելու համար, իսկ հետո թող նա միանա ձեզ:

4. Միասին դիմավորեք լուսաբացը: Դա կօգնի բարձր տրամադրություն ունենալ ողջ օրվա ընթացքում:

5. Պոկերի երեկո կազմակերպեք:

6. Միասին գնացեք մարզվելու: Կարող եք առավոտյան գնալ վազելու. օրվա հրաշալի սկիզբ է:

7. Հրավիրեք ձեր ընկերներին և որևէ խաղ կազմակերպեք: Կան նաև օնլայն խմբակային խաղեր:

8. Մասնակցեք հեռուստատեսային որևէ հաղորդման՝ որպես հանդիսատես: Միմյանց վերաբերյալ նոր բացահայտումներ կանեք:

9. Ֆլեշ մոբի մասնակցեք. դրանց մասին տեղեկություններ հաճախ են լինում Facebook-ում։

10. Գնացեք թատրոն՝ կատակերգություն դիտելու: Թատրոնի տոմսերն այնքան էլ թանկ չեն, իսկ ստացած տպավորությունն ու հույզերը թերևս անգին են:

11. Միասին գնացեք սուպերմարկետ՝ գնումների: Պարտադիր չէ՝ սայլկաները լիքը լցնել. կարևորը համատեղ գնումների ու ընտրության գաղափարն է։

12. Խմբակային հեծանիվ վարելու գնացեք: Խմբով ճանապարհ ընկնելը լի է արկածներով:

13. Սովորեցրեք միմյանց բաներ, որ գիտեք դեռ փոքր տարիքից (ժայռ մագլցել, գլուխկոնծի տալ): Գաղափարը, կարծում ենք, հասկացար:

14. Գնացեք որևէ սպորտային միջոցառման, թեկուզ` ձեր համալսարանական ֆուտբոլի կամ բասկետբոլի թիմի խաղերին։

15. Սուրճ վերցրեք, նստեք այգում և պատմություններ հորինեք անցորդների մասին:

 

16. Թրջվեք: Ձեր տարածքում գետ կամ լիճ չկա՞: Ուրեմն արևոտ մի օր «զինվեք» ջրի պաշարով ու ոտքից գլուխ ջրեք միմյանց:

17. Լուսանկարվեք: Անպայման չէ «դեմքի սեքսուալ» արտահայտություն ընդունել: Հետաքրքիր ու զվարճալի լուսանկարներ արեք, որոնք հետագայում հաճելի հուշեր կարթնացնեն:

18. Գնացեք թանգարան, իսկ հետո պաղպաղակ գնեք և թափառեք գիշերային փողոցներով:

19. Սպառիր բոլոր նվեր-քարտերդ: Հավաքիր այն ամենը, ինչ ստացել ես տարվա ընթացքում և՝ ուղիղ առևտրի կենտրոն:

20. Փարթի կազմակերպիր՝ ձեռքի տակ եղած ուտելիքով ու խմիչքով: Կարևորն այստեղ տրամադրությունն է:

21. Գնացեք արշավի ու քնեք բաց երկնքի տակ` աստղերի ընկերակցությամբ:

22. Կամավոր աշխատանքի անդամագրվեք: Եթե, օրինակ, երաժշտական փառատոնի ժամանակ կամավորական աշխատանք կատարեք, միաժամանակ համերգ կվայելեք:

23. Արագ պատրաստվող կերակուր հորինիր և պատրաստիր նրա համար: Հաճելի և օգտակար անակնկալ է:

24. Հետևիր Facebook-յան անցուդարձին. հաճախ են լինում տարբեր միջոցառումների կամ փարթիների հրավերներ:

25. Միասին լվացեք ավտոմեքենան: Նրան «փրփուրե» վերնաշապիկ հագցրու: Բավական հաճելի գործընթաց է:

Հոգևոր սնունդ ստացեք

Մշակութային միջոցառումները հաճախ կամավորներին անվճար տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում:

Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 100հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2019-12-25)
Դիտումներ: 37 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0