RSS 

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Քո Ինտիմ հարցերին պատասխանում է սեքսոլոգը
 
 
loading...

 

Դու հարցեր ունես, որոնց պատասխանները չունես: Քեզ կօգնի սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը: Նա պատասխանում է քո ուղարկած հարցերին:

- Առաջին անգամ սիրով զբաղվելիս կարելի՞ է պահպանակ օգտագործել և ինչպե՞ս խուսափել հղիությունից:

- Առաջին անգամ սիրով զբաղվելիս կարելի է պահպանակ օգտագործել և պահպանակի օգնությամբ պաշտպանվել հղիությունից, սակայն պետք է նշել, որ այս մեթոդը չի ապահովում 100%-անոց պաշտպանություն: Հղիությունից պաշտպանվելու մյուս տարբերակն օրացուցային մեթոդն է:

Այս դեպքում դու պետք է հստակ իմանաս քո դաշտանային ցիկլի առանձնահատկությունները, ցիկլի առավելագույն և նվազագույն տևողությունները, որպեսզի հաշվարկես ձվազատման հավանական օրերը և այդ օրերին խուսափես սեռական հարաբերություններից: Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանային ցիկլի հենց մեջտեղում: Վտանգավոր են ձվազատմանը նախորդող 3-4 օրերը, ձվազատման օրը և դրան հաջորդող 3-4 օրերը: Այսպիսով հղիանալու տեսանկյունից վտանգավոր են մոտավորապես ցիկլի մեջտեղի 7-8 օրերը: Սովորաբար անմիջապես դաշտանի ավարտից հետո (մինչև 4 օր) և նախքան դաշտանի սկսվելը (մեկ շաբաթ) հղիանալու տեսանկյունից համարվում է անվտանգ ժամանակահատված: Կան նաև հակաբեղմնավորիչ մոմիկներ, քսուքներ, գելեր, որոնք, անմիջապես սեռական հարաբերությունից հետո տեղադրվելով հեշտոցի մեջ, կտրուկ նվազեցնում են հղիության զարգացման հավանականությունը: Սրանք քիմիական բաղադրության սպերմիցիդներ են, այսինքն` սերմնաբջիջները սպանող պատրաստուկներ:


- Վնասակար է, արդյո՞ք, ձեռնաշարժությունը, և ի՞նչ հաճախականությամբ է կարելի զբաղվել դրանով:

- Ընդհանրապես օրգանիզմի համար վնասակար է ցանկացած բան, եթե այն չափից ավելի է: Ձեռնաշարժությամբ չափից շատ զբաղվելը կարող է վնաս հասցնել սեքսուալ առողջությանը և սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Բայց նախ ճշտենք՝ որն է համարվում չափից շատ ձեռնաշարժություն: Ընդհանրապես սեքսոլոգիայում քանակական նորմեր գոյություն չունեն, ուստի հստակ թվեր նշել չենք կարող: Շատ ձեռնաշարժությունը սեքսոլոգիայում գնահատվում է վարքային տեսանկյունից: Եթե դու սեռահասուն անձնավորություն ես և սեռական լիցքաթափման հիմնականում հասնում ես ինքնաբավարարման տարբերակով, ապա կարելի է ասել, որ դու ռիսկի ես ենթարկում քո առողջությունը: Բացատրեմ` ինչու:

Այս ձևով պարբերաբար բավարարելով սեռական կիրքը` դու ամրապնդում ես սեռական ֆունկցիան ապահովող նյարդային ռեֆլեքսները: Իրական սեռական հարաբերության ժամանակ սեքսուալ զգացողությունները միանգամայն տարբեր են ինքնաբավարարման եղանակով առաջացած զգացողություններից: Այս տարբերությունը կարող է սեռական խանգարման պատճառ դառնալ` նյարդային համակարգում առաջացած «տարաձայնության» հետևանքով: Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունը կարող է նորմալ դիտվել և որևէ կերպ չվնասել առողջությանը, իհարկե, եթե այն օրվա հիմնական զբաղմունքը չէ:


- Կա՞ն հատուկ դեղամիջոցներ, որոնց օգտագործումը կնոջ մոտ արագացնում է սեքսից հաճույք ստանալու ընթացքը:

- Այո՛, կան դեղամիջոցներ, որոնք արագացնում են հաճույք ստանալու ընթացքը: Սակայն դրանք պետք է նշանակվեն միայն բժշկի կողմից և անպայման ձեզ հետ զրուցելուց հետո: Նշե՛մ նաև, որ դեղամիջոցները դրական ազդեցություն են ունենում միայն այն դեպքում, երբ կիրառվում են հոգեթերապիայի, երբեմն նաև` ֆիզիոթերապիայի հետ:



- Կարելի՞ է պլանավորել ապագա երեխայի սեռը: Եթե՝ այո, ապա ինչպե՞ս:

- Կան բազմաթիվ ոչ բժշկական միջոցներ, որոնք խոստանում են երեխայի ցանկալի սեռ: Իբրև բժիշկ` չեմ կարող նշել որևէ բժշկական միջոց, որով հնարավոր լիներ հասնել այս նպատակին, քանի որ բժշկական տեսանկյունից սա զուտ պատահականություն է. պայմանավորված այն փաստով, թե որ սերմնաբջիջը կբեղմնավորի ձվաբջջին` «x», թե՞ «y» քրոմոսոմ պարունակողը:


- Վտանգավոր է, արդյո՞ք, կորցնել կուսությունը ոչ բնական ճանապարհով, օրինակ՝ մաստուրբացիայի ժամանակ:

- Ո՛չ, բժշկական տեսանկյունից ոչ բնական ճանապարհով կուսությունը կորցնելը վտանգավոր չէ:


Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2019-10-04)
Դիտումներ: 129 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar