RSS 

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Քո առողջությունը. լողանալ ջրում դաշտանի օրերին
 
 
loading...

 

ՀԱՐՑ: Ցավոք սրտի, այս տարվա իմ կարճատև արձակուրդը համընկնում է դաշտանիս հետ: Որքանո՞վ է վտանգավոր այդ վիճակում ջրում լողալը. վախենում եմ, որ տամպոնը ջուր կներծծի, և դա հեշտոցի բորբոքման պատճառ կդառնա:

ՊԱՏԱՍԽԱՆ: Ըստ էության, հեշտոցի պատերի միջև ընկած տարածքն այնքան փոքր է, որ այնտեղ ջուր անցնել չի կարող, եթե, իհարկե, չկան անատոմիական առանձնահատկություններ կամ գինեկոլոգիական խնդիրներ, ինչպես օրինակ` մկանների թուլացում: Եթե նման խնդիր ունես, անպայման խորհրդակցիր մասնագետի հետ:

Եթե հեշտոցի մեջ, այնուամենայնիվ, ջուր է անցել, ապա տամպոնն այն կներծծի. դա նրա ֆունկցիան է: Ավելի լավ, քանի դեռ լողում ես, հեղուկը տամպոնի շնորհիվ ավելի խոր չի թափանցի: Ջրից դուրս գալուց հետո հարկավոր է անհապաղ փոխել տամպոնը: Լուրջ մտահոգությունների պատճառ չկա. դաշտանի ժամանակ հեշտոցի pH-ն այնքան էլ շատ չի փոփոխվում, և ծովում կամ լճում լողալը չի կարող վնաս հասցնել քո առողջությանը: Բացի այդ, որոշ տամպոններ օգնում են պահպանել հեշտոցի միկրոֆլորայի բարենպաստ բալանսը:

Տատյանա Դուխինա, բ.գ.թ., բժիշկ-գինեկոլոգ, o.b. ապրանքանիշի փորձագետ

Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 100հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2019-12-24)
Դիտումներ: 28 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0