RSS 

Գլխավոր էջ » Սեքսի տեխնիկա

Նա այնպես, այնպես… լավ է համբուրվում
 
 
loading...

 cosmo.ru

Սսսս, հիմա խոսում ենք համբուրվելուց :)... Մեր աչքերը փայլփլում են, երբ ընկերուհիներով քննարկում ենք այս թեման և կրքոտ համբույրի «դեղատոմս» առաջարկում միմյանց:

Ըստ` Գայանե Ասրյանի

Ես, դու, մնացած աղջիկները սիրում ենք գլուխ գովել, որ մեր ընկերն ամենալավն է համբուրվում...դե ուրեմն հենց հիմա բոլորս ուշադի՛ր. մեր հերոսները համարձակորեն խոստովանում են...

«Համբուրվելիս նա շատ է հուզվում, ինձ հենց այդ հուզմունքն ու նրբությունն է դուր գալիս, կարծում եմ՝ համբյուրի միջոցով ոչ միայն հոգևոր լիցքեր ենք փոխանցում, այլ շատ հաճախ ներում ենք իրար փոքրիկ սխալների համար...զույգերի համար կարևոր է գտնել համբույրի սեփական ձևը»:

 Լիանա 22 տ.

Ըստ «Նյու Յորք Թայմս» թերթի` վերջերս բազմաթիվ երկրներում հրապարակվել են օրգանիզմի վրա համբույրի հիանալի առողջապահական ու կազդուրիչ ազդեցության մասին: Պարզվել է, որ համբույրը միանգամայն ի զորու է ուժեղացնել ավանդական դեղորայքի ներգործությունը, նույնիսկ փոխարինել դրանց` բազմաթիվ տկարությունների դեպքում:

«Մեր տղաները համբուրվել չգիտեն, ես արդեն երեքին սովորեցրել եմ՝ ինչպես դա անել (ծիծաղում է): Կպչում են միայն շուրթերիդ, վա~յ, ու դու ստիպված ես լինում «ղեկը» վերցնել ձեռքդ: Հետո երբ որ վարպետանում են, սկսում են լեզուս կծել, իսկ դա շատ եմ սիրում, մեր «կծոտան» հայ տղաները լավն են...»:

Թեհմինե 21 տ.

Վիեննայի համալսարանի կանանց կլինիկայի մասնագետները պնդում են, որ համբույրը օգնում է հաղթահարել սթրեսը: Պարզվել է, որ համբուրվելիս ուղեղում ուժգնորեն արտադրվում են դրա համար անհրաժեշտ նյութեր:

«Ես կարծում էի` ինչ-որ արտառոց բան կլինի, երբ առաջին անգամ մեր շուրթերը մոտենան իրար, ա~յ թե կլինի...ոչինչ էլ չեղավ, հետագայում հասկացա, որ ես ստեղծել էի համբույրի հետ կապված անիրական երազանքներ, դա սովարական զգացողություն էր, և ես թրթիռ չապրեցի, կարծում եմ դա նրանից չէր, որ ընկերս վատ էր համբուրվում»:

Գայանե 22 տ.

Համբույրի բուժիչ ազդեցության միանգամայն նոր եզրեր են բացահայտել Քլանգենֆուրտի (Ավստրիա) ընդհանուր բժշկության ակադեմիայում. «Համբույրը պատվաստանյութի տարատեսակ է, որը փոխադարձաբար միմյանց են պատվաստում երկու սիրեցյալներ»:

«Ես սիրում եմ մեր կրքոտ համբույրները թեժ վեճերից հետո, երբ այնքան կիրք կա, որ վառվում ենք, նա միշտ կծում է շուրթերս, ուզում ինձ ասել, որ ինքն է միշտ հաղթող, իսկ ես ընդունում եմ ա՛յ նման պարտությունը` համբույրով, շա~տ եմ սիրում: Մոռացա ասել՝ մեկ-մեկ էլ թաքուն նայում եմ նրա փայլուն աչքերին ու նորից արագ աչքերս փակում»:

Հեղինե 22 տ.

Իսկ որո՞նք են համբույրի երևանյան "թոփ" տեղերը: Փոքրիկ հարցում մեր համարձակ համբուրվողների շրջանում...

Այգի. Սունդուկյանի անվ. թատրոնի շրջակայքում գտնվող այգի, Սիրահարների այգի, Ծիծեռնակաբերդի այգի, Օղակաձև այգի և այսպես շարունակ... « Խոտերի վրա, քաղաքային ասֆալտից ու աղմուկից փոքր-ինչ հեռու: Ու կարևորը, այգում հանգստացող տատիկներից ու իրենց թոռնիկներից հեռու: Դե ուղղակի գեղեցիկ չէ, չէ՞ որ իրենք էլ են եկել հանգստանալու»,- զգուշացնում է Տնտեսագիտական համալսարանի ուսանող Սեդրակը:

Երևան, Կասկադ. Համբուրվելիս գլուխդ ուղղակի պտտվում է, այ որ ասում են գլխապտույտ համբույր, հենց այն է, որ կա, բառիս բուն իմաստով, էլ չեմ ասում գիշերային Երևանը վերևից տեսնելու ռոմանտիկան»,-բացահայտում է Բժշկական համալսարանի ուսանողուհի Մարինան:

Կինոթատրոն. «Հին ու բարի կինոթատրոնը, հատկապես վերջին շարքը, դասականի պես մի բան է: Ու երբեք հիշել չի լինում ֆիլմի սյուժեն»,-ծիծաղում է Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Անուշը:

Հ.Գ. Ասում են` ամենաշատը ֆրանսիական համբույրն է հաճույք պատճառում: Իսկ երբևէ մտքովդ անցե՞ լ է, թե ինչու է ֆրանսիական համբույրը կոչվում հենց այդպես (երբ համբուրվում են ոչ միայն շուրթերով, այլև նաև լեզվով): Կատակով ասում են, որ այն ֆրանսիացու խոսելը դադարեցնելու ու բերանը փակելու միակ ձևն է եղել: Իրականում կա մի քանի բացատրություն.

1. Առաջինը ֆրանսիացիներն են սկսել համբուրվել այդպես (ինչի վրա խիստ կասկածում եմ. դե բնազդ է, վերջիվերջո, բոլորի հետ էլ կպատահեր;)


2. Համբույրը կրում է այդ անունը, քանի որ ֆրանսիացիները շատ սիրառատ ազգ են:

Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 100հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2019-12-24)
Դիտումներ: 31 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0