RSS 

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինտիմ մերձեցում, որին արժանի ես, գրողը տանի
 
 
loading...

 Cosmo

Եթե կանանց մեծ մասի նման զբաղված ես ու շատ ես աշխատում և օրվա վերջում ուղեղդ դեռ ակտիվ ընթացքի մեջ է, ինչն էլ խանգարում է, որ տրամադրությունը տեղը լինի... Կարճ ասած, հետևյալ հուշումները կօգնեն քեզ անջատվել ու ազատություն տալ ցանկություններին...և վայելել սեքսը, որին արժանի ես, գրողը տանի:

Ըստ` Ջեսիկա Կնոլի Հերբենիկի

Դարձրու բնակարանդ հաճելի, մտերմիկ

«Կնոջ ուշադրությունն ամենաշատը շեղում է խառնաշփոթը,-պնդում են հոգեբանը: Փոխանակ կենտրոնանալու` ինչքան կրքոտ է քո տղամարդն ու ինչքան շատ ես ուզում նրան, մտածում ես` այս վայրը խոզանոց է: Պետք է մաքրեմ այն»:

Վերացրու ճանապարհիցդ նիարդայնացնող այդ արգելքները: Արթնացիր տասը րոպե շուտ, այսպիսով ժամանակ կունենաս ամեն ինչ կարգավորելու: Վրադ գցիր ցանկացած «դուրս գրված» հագուստ, որը հաճախ վերջում հայտնվում է ննջասենյակի հատակին, ու գործի անցիր:

Ցերեկվա ընթացքում մտքովդ հազար տեսակի չարաճճի ցանկություններ են անցնում, որ հենց աշխատանքից հասնես տուն «գզելու» ես ամուսնուդ: Հետո տնօրենդ հանձնարարում է քեզ մի «կարևոր նշանակության» նախագիծ, վառվում է «ստուգել շարժիչը» մեքենայիդ ազդանշանային լույսը ու հիշում ես, որ հսկայական քանակի լվացք ունես անելու: Մինչև կհասնես տուն, մտքումդ կազմում ես անելիքներիդ ցանկը: Ու մինչ սեքսի գաղափարը վատ չի հնչում, հիշում ես, որ մաքուր ներքնազգեստը քչություն է անում:

«Կանայք ավելի շատ են հակված «կոգնիտիվ» (իմացական) շեղումների. շարունակական փոքրիկ անհանգստություններ սեքսից առաջ և հետո, որոնք կարող են կասեցնել նրանց ցանկությունը»,-ասում է «Որովհետև հաճելի է» գրքի հեղինակ, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Դեբբը Հերբենիկը:

«Ինչպես ծրագրավորված բազմաբովանդակ առաջադրանքներ կատարող համակարգերը, կանանց համար դժվար է անցում կատարել աշխատանքային անհատականությունից դեպի անձնական ավելի սեքսուալ անհանատկանության»: Ու մինչ զբաղված ես ավելին քան երբևէ, կախարդական հմայքդ էլ ավելի է ընդգծվում:

Ի հավելումն սրան, Բրիտանական Կոլումբիա համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ կանայք տղամարդկանց պես գրգռվածության չեն կարողանում հասնել նույն հեշտությամբ ու արագությամբ:

Կանանց մոտ ցանկությունն ի հայտ է գալիս որպես սեքսի արդյունք` սկսում ենք ընդհանուր սեքսուալ քայլերից, հետո, երբ տաքանում ենք, գործի ենք անցնում: Սա նշանակում է, որ պետք է ակտիվորեն գործենք, որպեսզի ապահովենք մեր լիբիդոների արտահոսքը: Ինչպե՞ս: Մենք այցելել ենք փորձագետների: Կիրառիր նրանց խորհուրդները և օրվա վերջում տունը պլպլացնելը ամենավերջին բանը կլինի, որ մտքովդ կանցնի:


Վերականգնիր ներքին սեքսուալությունդ

Հոտը հզոր զգացողություն առաջացնող ուժ ունի, որը նաև կապված է հիշողության հետ: Կա օծանելիք, որ օգտագործել էիր աննկարագրելի օրգազմ ապերլիս: Պահիր օծանելիքի շիշը մոտդ, աշխատանքային օրվա ընթացքում ցանիր մի փոքր վրադ: Հետո սպասիր, որ արթնանան էրոտիկ կադրերի հիշողություններ: Հիշիր, այնպիսի ձանձրալի միջավայրում, ինչպիսին քո աշխատատեղն է, իսկապես կարևոր է հիշեցնել ինքդ քեզ, որ դու սեքսուալ ես:


Չարաճճիություններ արա

«Օրվա ընթացքում զուգընկերոջդ հետ կապ պահպանելը շատ կարեւոր է: Ֆլիրտ-էլեկտրոնային նամակներն ու հաղորդագրություններն սպասողական վիճակ կստեղծեն, ինչը կօգնի պատրաստ լինել «բուն գործին» անցնելու ժամանակ, երբ տուն հասնես»,- ասում է «Սեռականորեն բավարարված կանանց գաղտնիքները» գրքի համահեղինակ Ջենիֆեր Բերմանը: Ուղարկիր ընկերոջդ կրծքավանդակի խոր բացվածքով քո նկարներից մեկը: Նրա արձագանքը մոտավորապես կլինի` «Շշմելու բան է», որի կարիքը քո կանացի էգոն այդքան զգում է այն պահին, երբ նա` ներքին աղվեսդ, երկրորդ ջութակն է նվագում իր 9-5 գործընկերների հետ: (Երկրորդ ջութակ նվագել- երկրորդական կարգավիճակ զբաղեցնել)


Հեռացրու քեզնից սեքսուալ տրամադրությունը փչացնող ամեն ինչ

«Նախքան կանջատես համակարգիչդ, ցուցակ կազմիր` գրելով` ինչ ես անելու հաջորդ օրը»,- ասում է «Օրինակելի աղջկա ուղեցույցը վատ աղջկա սեքսի մասին» գրքի հեղինակ Բարբարա Քիսլինգը: «Այս կերպ կազատես քեզ անելիքներիդ մասին ողջ գիշեր մտածելուց, ինչն օգնում է աշխատանքից off line լինել, և հաջորդ 12 ժամերի ընթացքում ստիպված չես լինի անհանգստանալ այդ ցուցակի որևէ կետով»:


Ֆլիրտ արա պատահական տղամարդու հետ

Աչքով արա անծանոթ հմայիչ երիտասարդի, եթե նույնիսկ ընկեր ունես: Մք Գիլի համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն, կանայք, հնարավոր ֆլիրտից հետո, իրենք իրենց զուգընկերների համար ավելի հմայիչ են զգում և աշխատում են իրենց հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Դրա համար, երբ, օրինակ` հանդիպում ես աշխատանքի մեջ գտնվող սեքսուալ մի բարմենի, մեղմ ժպտա նրան ու հետը զրույցի բռնվիր:


Ու՞ր մնաց երաժշտությունը...

Քիսլինգը գտնում է, որ կրքոտ սեռական հարաբերության ժամանակ հնչող երաշժտություն ընտրելու հարցում կարելի է որևէ բան գտնել Ջեյսոն Մրազի ռոմանտիկ երգացանկից, անգամ ռիթմիկ երգերից, որոնք տիպիկ են կրքոտ տեսարանների համար: Դարձրու այն քո նախերգանքի երաժշտությունը և տուն գնալու ճանապարհին բարձր միացրու` այս կերպ նախապես բորբոքելով կրքերը:


Ընդունիր կիսատ լոգանք

Երբ միասին նստած եք, իսկ դու կրում ես այն հագուստը, որ հագիդ է ավելի քան տասը ժամ, սարսափելի զգացողություն է: Վազիր լոգարան ու թեթևակի լվացվիր (նույնիսկ կարիք չկա, որ թրջես մազերդ): Սա ուղեղիդ ազդանշան է ուղարկում, որ դու պատրաստ ես, և երբ մաքուր ես, անկաշկանդ ես ինչ-որ մեկին մոտ լինելու ժամանակ:

«Բացի այդ, լոգանքի ժամանակ հնարավորություն ես ունենում նկատելու քո սեքսուալ արտաքինը. օճառը մարմնովդ սահեցնելիս, օրինակ կենտրոնացիր` ինչքան գրավիչ են մատներդ մաշկիդ ֆոնին և ապշելու չափ հաճելի է լինել մերկ` ողջ օրվա ընթացքում վրադ կպած աշխատանքային հագուստից հետո»:


Հագնվիր պլանավորածդ պահվածքին համապատսխան

Չորանալուց հետո դիմադրիր ջինսերն ու սպորտային վերնաշապիկը վրայիցդ մի կողմ նետելու անհագ ցանկությանը: Այո, դրանք սարսափելի հարմար են և պետք չէ, որ այդ հագուստը կիսաբաց գիշերազգեստի փոխարեն օգտագործես: Փոխարենն ընտրիր երկուսի համադրությունը (V-աձև կտրվածքով վերնաշապիկ և յոգայի թեթև շալվար): Շատ կարևոր է` այնպիսի արտաքին տեսք ունենալ, որը խոսում է քո սեքսուալ ցանկության մասին, որովհետև տվյալ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում:


Թույլ տուր` քեզ ձեռք տա

«Իսկապես կարևոր է կես կամ ավելի ժամ առանձնացնել, որպես «բուֆերային գոտի», ընկերոջդ ավելի մոտ զգալու համար: Հետո աստիճանաբար անցիր բուն գործողությանը»,-ասում է Հերբենիքը: Թուլանալու և էրոտիկ գործողությունների անցնելու լավագույն սկիզբը նրա կողմից քեզ մերսում անելն է: Մարմինդ ակտիվանում է ու աստիճանաբար ազդանշան է հաղորդում ուղեղիդ»,- բացատրում է Հերբենիքը: Հետո, թող որ գզմռտոցը սկսվի»:

Սակայն խնդիրը ունի նաև այս կողմը.


Գրգիռները սպանող կոնկրետ ազդակներ

• Ներքո նշվածները բոլոր երաշխավորված տարբերակներն են, որոք բացասաբար են ազդում լիբիդոյի վրա ու պառկում ես քնելու`չբավարարված:

• Զուգընկերդ արձակում է կրծկալդ ու... առավոտվա նախաճաշի լափշայի հատիկներից է ընկնում դուրս... Գիտականորեն ապացուցված է, որ ֆերոմենները գրգիռ են առաջացնում, բայց հերիք է զգաս նրա քրտնաշաղախ սպորտային վերնաշապիկի հոտը, արգելակվում են բոլոր ռեֆլեքսներդ:

• Նա չարաճճի խոսելու քո փորձերը երբեմն փոքր ինչ լուրջ է ընդունում: «Ինչպե՞ս ես հաջողացնում այդքան կրքոտ լինել» հարցը հռետորական է և կարիք չկա, որ նա պատասխանի «Երևի նոր մարմնի գելիցս է» պատասխանել:

• Գրեթե հասել եք օրգազմի ու հանկարծ հայտաբերում ես, որ նրա բջջային հեռախոսի զանգի ազդանշանը ռաբիս երգիչներից մեկի շլյագերն է:


Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2019-10-10)
Դիտումներ: 104 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar