RSS 

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինչն է խենթացնում քո տղամարդուն
 
 
loading...

 

Նույնիսկ եթե ձեր հարաբերություններն այս պահին հրաշալի են, դա հանգստանալու առիթ չէ. քո տղամարդու թաքուն ֆանտազիաներում կա էլի ինչ-որ մեկը` քո նախկին տարբերակը:

Ըստ Ջոն Դևորի

Մեկ տարի է, ինչ հանդիպում եմ ընկերուհուս հետ: Ես սիրում եմ նրան: Սակայն նկատել եմ, որ վերջին մի քանի ամիսներին նա փոխվել է: Նա ունի ֆանտաստիկ ոտքեր, որոնք սովոր էր ի ցույց դնել, սակայն կարճ փեշերն անհետացել են նրա զգեստապահարանից: Սկզբնական շրջանում մենք անընդհատ շփվում էինք sms-ներով և չաթով։ Այժմ մենք վերջ ենք տվել այդ սովորությանը: Մենք սովորաբար շաբաթ-կիրակիներն անցկացնում էինք դրսում ` մարզասրահում, զբոսայգում կամ ակումբում: Վերջերս նա խուսափում է և գերադասում տնային հանգիստ երեկոները: Ինձ սխալ չհասկանաք. իմ սիրելին հիմա նույնքան հոյակապ է, որքան առաջ: Բայց ես կարոտում եմ նրա նախկին «կայծը»:

Փաստարկներ

Ավելի օբյեկտիվ լինելու համար նկարագրեմ իմ ժամադրություններից մեկը։ Ընկերուհիս (պայմանականորեն նրան անվանեմ 1.0) ինձ դիմավորում է գարեջրատանը։ Նրա հագին կիպ շրջազգեստ է: Մենք գրկված պարում ենք (ասես, մեզնից բացի, այնտեղ ոչ ոք չկա), մինչև բարը փակվում է, իսկ արևածագին կծու տակո (մեքսիկական ուտեստ) ենք ճաշակում շարժական կրպակից: Ահա մեկ այլ գիշերային ժամադրություն` 2.0 ընկերուհուս հետ։ Արագ ճաշում ենք թայլանդական փոքրիկ ռեստորանում՝ միմյանց պարուրելով մեր անցած օրվա մանրամասներով՝ մի շիշ կարմիր գինու ուղեկցությամբ, և նա անակնկալ է մատուցում ինձ՝ նվիրելով կոմիքսների մի գիրք, որը վաղուց էի ցանկանում ձեռք բերել: Գեղեցի՞կ է: Անկասկա՛ծ: Բայց արդյո՞ք դա ինձ նույնքան է գրգռում, որքան մյուս ընկերուհուս` 1.0-ի հետ անցկացրած երեկոն: Ստիպված եմ ասել... ո՛չ:

Առաջին ընկերուհիս և ես սեքսով էինք զբաղվում վայրի կապիկների պես: Իսկ երկրորդ տարբերակում մենք սիրով էինք զբաղվում այն ժամանակ, երբ ստիպված չէինք վաղ արթնանալ: 1.0 ընկերուհիս մեջքիս մեկ անգամ չէ, որ թողել է իր եղունգների հետքերը, իսկ սեքսով պարուրված նման խելագար գիշերը նշանակում է կյանքը պահել «եռման վիճակում»: Ինձ դուր են գալիս քնքուշ գրկախառնությունները, բայց երկարաժամկետ հարաբերությունների դեպքում դրանք կարող են հոգնեցնել: Ուրեմն ի՞նչ անել, որ անկողինը «կրքից բոցավառվի», նա՞վթ լցնել վրան:

Ցանկալի փոփոխություններ

Վերադառնանք հագուկապին: Ես ուզում եմ, որ նա վերականգնի իր սեքսուալ «համարներն» ու գրգռիչ մինիները: Եվ նամակնե՛րը: Մենք սովորաբար իրար YouTube-ի զվարճալի հոլովակներ էինք ուղարկում, բողոքում մեր գործընկերներից և գրում «փչացած» էլեկտրոնային նամակներ: Ինչ մեր զբաղվածությունն ավելացել է, այս սովորությունը նույնպես վերացել է: Իմ ընկերը նույն խնդիրն ունի, թեև նա ապրում է իր չորս տարվա ընկերուհու հետ: «Սկզբում մենք իրարից հեռու էինք բնակվում, ուստի մեր փոխհարաբերություններն առավելապես հիմնված էին կրքոտ sms-ների, էլ-նամակների և զանգերի վրա,- պատմում է նա: - Ես ուրախ եմ, որ տեսնում եմ ընկերուհուս ամեն օր: Բայց կստեմ, եթե չասեմ, որ կարոտում եմ այն «խելառ» շփումը»: Եվ վերջապես, ես ուզում եմ հետ բերել դրսում անցկացրած մեր ինքնաբուխ երեկոները: Նրա օրվա գրաֆիկն այժմ այնքան հագեցած է, որ նա գրեթե ժամանակ չունի «վերցրո՛ւ ինձ» ասելու կամ մի սովորական գարեջրային երեկո անցկացնելու:

Ընկերուհի 1.0-ն շատ էր աշխատում, շատ էլ զվարճանում էր: Ընկերուհի 2.0-ն շատ է աշխատում և... շատ է աշխատում: Եվ կրկին ես միակը չեմ: Իմ գործընկեր Մաքսն իր ընկերուհու հետ է յոթ տարի: «Քոլեջում նա սիրում էր նկարել, սակայն, տարվելով աշխատանքով, թողեց այդ զբաղմունքը: Ես կարոտում եմ նրա էության արտիստիկ կողմը, նա էլ իրեն լիարժեք չի զգում թվեր կրծելով, ուստի ես նրան նկարչական նոր պարագաներ նվիրեցի»: Եզրակացություն. պետք է վարվել Մաքսի նման:

Կոնկրետ քայլեր

Ես որոշեցի գործի անցնել: Առաջին առաքելությունս կարճ փեշերը հետ բերելն էր: Ես ժլատ չեմ հաճոյախոսությունների հարցում, սակայն վերջերս ասացի, որ նա հատկապես սեքսուալ տեսք ունի, երբ հագնում է այն ջինսե կիսաշրջազգեստն ու կովբոյական կոշիկները: «Ո՞ւր են դրանք, ի դեպ»,- հարցրի ես: Նա հասկացավ ակնարկս: Մի քանի օր անց նա ինձ քարշ տվեց խանութ, և ես հավանությամբ գլխով էի անում, երբ նա ինձ ցույց էր տալիս այս կամ այն փեշը: Հաջորդ երեկոյան, երբ գնում էինք ընթրելու, նա շիկ տեսք ուներ: Ես նաև սկսեցի չաթով հաղորդագրություններ ուղարկել նրան օրվա ընթացքում, զվարճալի մեկնաբանություններ գրել Facebook-ում նրա թողած «ստատուսների» վերաբերյալ: Երբ նա աշխատում է մինչև ուշ գիշեր, ես նրան հետևյալ բովանդակությամբ sms-ներ եմ ուղարկում. «Չեմ համբերում, թե ոնց եմ օգնելու շուտով, որ լիցքաթափվես... մերկ... իմ անկողնում»: Սկզբում նա ի պատասխան պարզապես գրում էր՝ «LOL» կամ՝ «;-)», սակայն ի վերջո ես ստացա մի կեսգիշերային անամոթ sms, որում գրված էր. «Ի՞նչ ես անում: Չե՞ս ուզում ինձ...»: Գո՜լ: Իմ աղջկան իր վայրի բնույթը հիշեցնելու համար ես սկսեցի նրան անակնկալ ժամադրությունների տանել: Չէի ասում, թե ուր ենք գնում՝ հուսալով, որ ինտրիգը ազատություն կտա նրա բնազդներին:

Եվ... դա օգնեց: Դրսում անցկացրած մեկ-երկու խորհրդավոր գիշերներից հետո ես նրան համոզեցի զանգահարել աշխատավայր և ասել, որ հիվանդության պատճառով բացակայելու է: Դա վտանգավոր, ակնթարթային, ոչ պրոֆեսիոնալ քայլ էր, մի քիչ նման այն նախկին աղջկան, որ մի ժամանակ հենց ինքն էր: Մենք գնացինք կինո, թրև եկանք զբոսայգում և ամենակարևորը՝ ունեցանք ցնցող սեքս: «Ի վերջո ես ստացա մի կեսգիշերային անամոթ sms, որում գրված էր. «Ի՞նչ ես անում: Չե՞ս ուզում ինձ...»:

Կարո՞ղ եմ ունենալ ամբողջը

Դե ինչ, այո՛, ես շարժվում ու շարժվում էի դեպի անցյալը: Բայց արդյո՞ք ես ցանկանում եմ հայտնվել անցյալում: Ոչ մի դեպքում: Մենք արդեն ունենք կայուն հարաբերություններ ու մեր թաքուն կատակները: Նա ինքնաբերաբար ինձ է փոխանցում թերթի իմ սիրած բաժինը: Նա կարող է ասել՝ արդյոք ես լարված եմ, գրգռված, թե ձանձրացած՝ սոսկ մի հայացք գցելով ինձ վրա: Ես հանուն ոչ մի բանի դրանից չեմ հրաժարվի: Ինձ պարզապես անհրաժեշտ է մեր վաղ հանդիպումների էներգետիկան՝ այն ապահովության և մտերմության հետ միասին, որ մենք ունենք այժմ: Վստահ չեմ, որ դա հնարավոր է, բայց կարծում եմ՝ արժե, որ երկուսս էլ փորձենք հասնել այդ համադրությանը: Իսկ սա նշանակում է, որ ես պետք է գնամ և մի երկու «լավ նստող» ջինսե տաբատ գնեմ. առաջներում նա սիրում էր, երբ ես կրում էի այդպիսիք:

Հարմարավետությունից վտանգ մեկ քայլ է

Լիարժեք հարաբերությունները ենթադրում են վարքագծի որոշակի ազատություն: Այդուհանդերձ, կա մի սահման, երբ հարցը հասնում է «որքա՞ն բաց»-ին, և ակնհայտորեն շատ կանայք հատում են այն: Միզել, երբ զուգարանի դուռը բաց է, պատմել, որ նախկինդ նամակ էր գրել. այդքան հեռու մի՛ գնա: «Կանայք սովոր են իրենց ընկերուհիների հետ խոսել ամեն ինչի մասին, քանի որ նրանք այդպես են ստեղծված,- բացատրում է հարաբերությունների թերապևտ, հոգեբանության դոկտոր Ջեն Բերմանը: - Նրանք չեն գիտակցում, որ չի կարելի նույն կերպ հաղորդակցվել տղամարդկանց հետ, ուստի կարող են չափազանց հեռուն գնալ իրենց սիրելիի մոտ անկեղծանալիս»: Տղամարդիկ գնահատում են անձնական ինֆորմացիան այնպես, ինչպես մենք` օծանելիքը. թեթև բույրն այն ամենն է, ինչ պետք է: Չափից դուրս շատ ինֆորմացիա, և մենք խեղդվում ենք, ինչպես չափից դուրս օծանելիքի դեպքում:

Սկզբնական շրջանում մենք լի էինք ինտրիգային գաղտնիքներով: Մենք սիրում էինք բացահայտել` ինչ ենք սիրում, ինչ չենք սիրում: Կիրքը ծավալվում է խորհրդավորությունից, ուստի ցույց մի՛ տուր քո բոլոր խաղաքարտերը: Իհարկե, քո մասին որոշ ինտիմ մանրամասներ բացահայտելը կարևոր է: «Բայց մի՛ ներկայացրու ոչ էական մանրամասներ»,- ասում է Բերմանը: Պետք չէ ասել, որ դու քեզ ճարպագունդ ես զգում, կամ թե ինչպես ընկերուհիդ կծող մեկնաբանություն արեց քո զգեստի վերաբերյալ. այս ամենը պահիր աղջիկների հետ լանչի համար:


Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2019-10-07)
Դիտումներ: 208 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar