RSS 

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

50 արագ հնարք, և դու անասելի սեքսուալ ես
 
 
loading...

 

Քո ներքին սեքս-բոմբը զանգահարեց և ասաց, որ թեև սովորաբար ինքն է ղեկավարում շոուն, երբեմն պատահում են օրեր, երբ ուղղակի ցանկանում է հանգստանալ: Հաջորդ անգամ, երբ «նա» կրկին որոշի գնալ հանգստի, դիմիր հետևյալ քայլերին:

Որքան էլ քո կյանքն անամպ ու երջանիկ է, լինում են օրեր, երբ չնայած բոլոր ջանքերին, դու չես կարողանում պահպանել քո սովորական տրամադրությունը. կարծես ինչ-որ մեկը քամած լինի էներգիադ: Իսկ դա անընդունելի հոգեվիճակ է, հատկապես ամռանը, երբ դուք սեքսուալ գրավչության կարիք ունես ինչպես երբեք: Հոգ չէ .ահա մի շարք փոքրիկ հնարքներ, որոնք կարող են ակնթարթորեն բարձրացնել քո սեքսուալ գրավչությունը: Եվ այսպես` 50 արագ էներգետիկ հնարքներ, և դու անասելի սեքսուալ ես:

1 Իհարկե հասկանում ենք, որ հարմար է ցածր կոշիկներով աշխատանքի գնալը, հատկապես ամռանը: Սակայն շաբաթվա մեջ մի քանի օր անպայման կրիր բարձրակրունկ կոշիկներ: 7 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա սեթևեթող գեղեցկուհու կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք: Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր քո ինքնագնահատականի բարձրացման համար:

2 Ցածրացրու ձայնդ հեռախոսով խոսելիս: Ապացուցված է, որ մենք ավելի խոր և ցածր ձայնով ենք խոսում նրանց հետ, ով մեզ համար կարևոր է: Նման ձայնով խոսելով` քեզ ավելի ցանկալի կզգաս:

3 Քո ներքնազգեստի դարակի խորքում խոտաբույսերով թեյ պահիր: Լավ բուրող ներքնազգեստ կրելն ավելացնում է զգայականությունը:

4 Զմայլվիր մարմնիդ ուրվագծերով` քեզ դիտելով հետևից հայելու մեջ: Այդ անկյունից դու ինքդ քեզ որպես կանոն չես տեսնում: Տեսնելով մեջքիդ կորությունն ու գեղեցիկ հետույքդ, քեզ ցանկալի կզգաս:

5 Գնա խանութ...


Առանց ներքնազգեստի

6 Մի ժամ անցկացրու սրճարանում գրավիչ բարմենի և մի գավաթ սուրճի ընկերակցությամբ: Ասում են` սուրճն ու ֆլիրտը դրական են ազդում նաև ֆիզիկական ակտիվության վրա:

7 Փոխիր սանրվածքդ: Դա կփոխի քո արտաքին տեսքը, և ողջ օրը կլինես ուշադրության կենտրոնում:

8 Եթե պարտադիր է գուլպաներ կրել աշխատավայրում, զուգագուլպաներ հագիր: Ոչ ոք չի իմանա, որ դրանք մինչև գոտկատեղ չեն հասնում, բացի քեզնից...իսկ դա այնքան սեքսուալ է:

9 Խոսքի մեջ օգտագործիր այնպիսի բառեր, ինչպիսիք են կրքոտ-ն ու գրավիչ-ը:

10 Գրավիչ եղիր նույնիսկ աշխատավայրում: Նստիր կուրծքը դուրս, մեջքն ուղիղ, մեկ ոտքը մյուսին գցած:

11 Օրագիր պահիր: Շաբաթը մի քանի անգամ գրառիր քո երազանքներն ու ապրումները:

12 Կեսօրին, արյան շրջանառությունը լավացնելու համար կատարիր մեջքի վարժություն, կատվի նման ճկելով և ուղղելով մեջքը և այնուհետև առաջ մեկնելով ձեռքերը:

13 Ննջարանում կախիր կարմիր վարագույրներ` դրանք կրքոտ մթնոլորտ են հաղորդում:

14 Մի փոքր մթնեցրու լոգարանի լույսերը: Ավելի գրավիչ կզգաս քեզ, եթե դուրս գալով ցնցուղից` հայտնվես ավելի խորհրդավոր ու մեղմ լույսի ներքո:

16 Փոխանակ օդորակիչից օգտվելը` բացիր մեքենայի պատուհանները և թույլ տուր, որպեսզի քեզ զովացնի քամին: Հանդիպման վայր կհասնե քամահարված և քանդված մազերով, որն այնքան գրավիչ է նայվում, հատկապես ամռանը:

17 Օծանելիքի փոխարեն պարանոցիդ և կրծքավանդակիդ մի փոքր անանուխի յուղ քսիր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անանուխի հոտը թարմացնող ազդեցություն ունի:

18 Եթե չես շտապում, զբոսնիր որևէ կենտրոնական փողոցով: Կարող ես ընտրել այնպիսի փողոց, որտեղ շատ են հմայիչ երիտասարդները:

19 Անմիջապես մի ցատկիր անկողնուց: Մի քանի րոպե անցկացրու անկողնում թավալ գալով, գզգզելով մազերդ, բարձը:

20 Նոր հագուստ գնիր Ապացուցված է, որ լավ հագուստ ընտրելու փնտրտուքը մարմնին բազմաթիվ դրական էմոցիաներ է հաղորդում:

21 Մերսիր մարմինդ լոսյոնով: Շրջանաձև շարժումները նպաստում են արյան շրջանառությանը, բացի այդ` անչափ էրոտիկ է երբ դու դիպչում ես ինքդ քո մաշկին:

22 Տատու արա քո ազդրի ներսի կողմում կամ կրծքի վերևում և պատահաբար բարձրացնելով շրջազգեստդ կամ արձակելով վերևի կոճակը` ի ցույց դիր այն: Դու քեզ չարաճճի և ցանկալի կզգաս:

23 Հաշվիր, թե քանի րոպե ես ծախսում ընդմիջման վրա և կրկնապատկիր այն: Ուտելը զգայական հաճույք է,սակայն մեզանից շատերն այնպիսի արագությամբ են կլանում ուտելիքը, որ համն էլ չեն զգում: Դանդաղ ուտելով դու վայելում ես ուտելիքի համը, հոտը, նույնիսկ ձայնը, օրինակ` խնձորի հյութեղ խրթխրթոցը:

24 Հրաժարվիր առավոտյան սրբիչից, երբ դուրս ես գալիս լոգարանից. մազերդ չորացրու և շպարվիր մերկ: Նրանք ովքեր հանգիստ են տանում սեփական մերկությունը, ավելի լավ սեռական կյանք ունեն:

25 Ցնցուղի տակ մարմնի գելը քսելիս օգտագործիր ձեռքերդ, այլ ոչ թե սպունգ: Սեփական ձեռքերով խոնավ մարմինը մերսելը քեզ զգայական հաճույք կպատճառի:

26 Առավոտյան բացիր վարագույրները: Արևի ճառագայթները քեզ միանգամից կարթնացնեն:

27 Մի քանի սանտիմետր մոտ կանգնիր այն հմայիչ տղամարդուն, ով քեզ դուր է գալիս:

28 Ներբեռնիր որևէ նոր երգ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ երաժշտությունը էներգիա է հաղորդում:

29 Երեկույթ կազմակերպիր
Եթե ուրբաթ առավոտյան կարճ հաղորդագրություն ուղարկես ընկերներիդ` առաջարկելով հանդիպել որևէ վայրում, քննարկման նյութ հաստատ կունենաք. նորահայտ երկրպագուներից խոսելը միշտէլ հաճելի է:

30 Վերնաշապիկդ հանիր գրգռիչ ձևով: Նախ բարձրացրու մի ազդրդ, այնուհետև ձեռքերդ խաչաձևիր առջևումդ, բռնիր վերնաշապիկիդ ծայրերից և քաշիր:

31 Սառույցով սուրճ խմելուց հետո վերցրու մի սառցե խորանարդիկ և քսիր վզիդ` զովանալու համար:

33 Հոգեբանների կարծիքով, լավանդայի և փիրուզագույնի երանգներն օգնում են հանգստացնել գրգռված նյարդերը: Եթե սեքսուալ լինելու համար քեզ պակասում է հանգստությունը, ուրեմն անկողին մտնելիս կրիր այդ գույների ներքնազգեստ:

34 Երբ քեզ թվում է, թե պատի ես դեմ առել, և օրդ առաջ չի գնում, փակիր աչքերդ և որևէ հաճելի բան երևակայիր:

35 Հին սպորտային հագուստը փոխարինիր մարմինը կիպ գրկող տաբատով և տոպով: Դու քեզ այնքան գրավիչ կզգաս, որ չես ուզենա դուրս գալ մարզասրահից:

36 Երբ աթոռից վեր ես կենում, մատներով անցիր ազդրերիդ վրայով`հագուստդ ուղղելու պատրվակով:

37 Ինչ թարմ և հիանալի ես զգում քեզ առավոտյան: Սակայն երեկոյան կողմ այդ թարմությունից ոչինչ մնացած չի լինում: Մի փոքր շուրթերի փայլ օգտագործելով` կվերականգնես գրավչությունդ և ինքնավստահությունդ:

38 Շոկոլադ գնիր: Դանդաղ և հաճույքով վայելած շոկոլադը մեծ էներգիա և ներուժ կհաղորդի:

40 Քո ամենասիրած նկարը միշտ պահիր դրամապանակումդ: Հենց որ կարիք կունենաս վերհիշելու` որքան գեղեցիկ և ցանկալի ես, հանիր և զմայվիր:

41 Բջջայինիդ ձայնն անջատիր ժամը 9 -ից հետո: Զանգի ձայնը կարող է անհանգստություն ու անհարմարության զգացողություն պատճառել: Իսկ այսպես դու վստահ ես, որ քեզ ոչ ոք չի «հալածում»:

42 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ավելի շատ հաճույք են ստանում այն գործողություններից, որոնք կատարում ենք ոչ մենակ: Էպիլյացիայի գնա ընկերուհուդ հետ, իսկ հետո կրիր այնպիսի հագուստ, որն ի ցույց կդնի քո հարթ մաշկը:

43 Ժակետի տակից հագիր ժանեկազարդ անթև վերնաշապիկ: Աշխատանքից տուն գնալու ճանապարհին հանիր վերնահագուստդ և զգա, թե ինչպես են արևի տաք ճառագայթները շոյում քո մաշկը:

44 Uովորական ջուրը վերածիր զովացուցիչ ըմպելիքի` նրա մեջ մի քանի շերտ լիմոն գցելով:

45 Աշխատասեղանիդ տակ դիր փոքրիկ փափուկ գորգ: Օրվա ընթացքում հանիր կոշիկներդ և ոտքերդ սահեցրու փափուկ, հաճելի կտորի վրա:

46 Երեկոյան խմիր սառը շամպայն: Գազավորված կիսաչոր խմիչքը լրացուցիչ զգայականություն կհաղորդի անգամ ամենասովորական երեկոյին:

47 Օրինակ վերցրոյւ Շակիրայից: Երեկոները հեռուստացույցին գամվելու փոխարեն YouTube-ով սալսայի դասեր վերցրու, իսկ հետո զարմացրու սիրելիիդ գեղեցիկ շարժվելու քո ունակությամբ:

48 Բամբակյա բարձի երեսը փոխարինիր սատինով: Ոչ միայն մազերդ երախտապարտ կլինեն քեզ, քանի որ այլևս չեն գզգզվի, այլև սատինի սահունությունն ու սառնությունը հաճելի կլինեն մաշկիդ:

49 Շուրթերիդ թող միշտ խաղա մեղմ խորհրդավոր ժպիտ: Դա քեզ գրավչություն և խորհրդավորություն կհաղորդի:

50 Երբ անձրևում է, մոռացիր անձրևանոցդ... թող շորերդ թրջվեն ու կպչեն մարմնիդ: Հավատացնում ենք, ցնցող տեսարան է:


Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2019-10-06)
Դիտումներ: 124 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar