Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մաշկի վրայի պիգմենտային բծերի ի հայտ գալը մեծանում է հատկապես ամռանը արևային ճառագայթների ազդեցությունից: Դրանցից խուսափելու համար, իհարկե, կարելի է ավելի քիչ ժամանակ անցկացնել արևի տակ, սակայն դա լուծում չէ:
Ահա ամերիկացի մաշկաբաններ խորհուրդներին: Նրանք մշակել են 5 կանոն, որոնց հետևելու դեպքում դուք առավելագույնս կարող եք չեզոքացնել սև բծերն ու պիգմենտները ձեր մաշկի վրայից: Ահա դրանք:
Միշտ ձեռքի տակ ունենալ արևապաշտպան կրեմներ, որոնց պաշտպանության գործոնը չպետք է լինի 30-ից պակաս (SPF): Դրանք նվազեցնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը:
Կրել լայնեզր գլխարկներ և մաշկը ծածկել հագուստով, քանի որ արևապաշտպան քսուկները չեն կարող 100%-ով ապահովել մաշկի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով, հատկապես արևային օրերին ավելի ճիշտ է մնալ ստվերում և պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից հագուստի միջոցով:
Օգտագործեք զգայուն մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ: Մաշկի խնամքի պարագաները պետք է համապատասխանեն Ձեր մաշկին: Գնելուց խորհրդակցեք մասնագետի հետ: Եթե դրանք առաջացնում են գրգռվածություն, ապա դա ուժեղացնում է մելազմայի /պիգմենտային բծերի/ արտահայտումը:
Մի դիմեք մոմային էպիլյացիայի միջամտությանը: Դա նույնպես ավելացնում է պիգմենտների առաջացման հավանականությունը: