RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Տաք ուտեստներ

«Ուզբեկական փլավ» պատրաստման բաղադրատոմսը
 
 
loading...

 Խոհանոց

Իսկական ուզբեկական փլավն անկրկնելի համ ունի եւ պատրաստման բազմաթիվ նրբություններ: Այս բաղադրատոմսը դրա թեթեւացրած՝ արագ եւ հեշտ պատրաստվող տարբերակն է:

Ուզբեկական փլավի պատրաստման կարեւորագույն պայմաններից մեկը «չորս մեկերի» 1:1:1:1 հարաբերակցությունն է՝ 1-ական բաժին (կիլոգրամ) բրինձ, գազար, սոխ եւ գառան միս: Բնականաբար՝ շատ կամ քիչ պատրաստելու դեպքում այս նույն մթերքները հավասարաչափ բազմապատկվում կամ հակառակը՝ պակասում են: Շատ կարեւոր է նաեւ ամբողջական գլուխ սխտորի տեղադրումը փլավի վրա՝ վերջում: Եվ իհարկե՝ համեմունքները՝ զիրա եւ բարբարիս: Դրանք երկուսն էլ վաճառվում են մեր քաղաքում՝ սուպերմարկետներում եւ շուկաներում: Ուզբեկական փլավի համար շաֆրան պարտադիր չէ, բայց այն գտնելու դեպքում՝ կարելի է օգտագործել, հրաշալի համ եւ գույն է տալիս: Իսկական շաֆրան Հայաստանում ես չեմ տեսել՝ այն շատ թանկարժեք համեմունք է: Սակայն վաճառվում են նույնքան գունեղ ու հոտավետ փոխարինիչներ, որոնց տուփերի վրա գրված է «շաֆրան» ու իրենցից ներկայացնում են այլ բույսից ստացված դեղին փոշի: Եթե փոշի է, ուղղակի լցրեք համեմունքների հետ, իսկ եթե իսկական շաֆրան ունեք, ապա մի քանի թելիկի վրա (իսկական շաֆրանն իրենից ներկայացնում է ծաղիկի առէջ) լցրեք եռացած ջուր կամ արգանակ եւ մի քանի րոպե թողեք, որ գույնը տա:



Եվ այսպես՝ մեզ անհրաժեշտ է

1 կգ գառան կամ ոչխարի փափկամիս
1 կգ գազար
1 կգ սոխ



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Տաք ուտեստներ | Ավելացրեց: erkusov.com (2017-07-14) | Հեղինակ: Խոհանոց
Դիտումներ: 1753 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar