RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ero-պատմություններ

«Սեքս` 11 մետրանոց հարվածներով». Միայի պատմությունը (18+)  573

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ero-պատմություններ,   


«Սեքս` 11 մետրանոց հարվածներով». Միայի պատմությունը (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Սեքս` 11 մետրանոց հարվածներով». Միայի պատմությունը (18+)

Միան գրում է՝
Ֆուտբոլից գրեթե ոչինչ չեմ հասկանում, միայն այն, որ 22 առողջ ու սեքսուալ տղամարդ վազում են գնդակի հետևից, որպեսզի այն գցեն միմյանց դարպասը: Դե հա, տերմիններ գիտեմ, որովհետև ընկերուհիներիցս մեկը` Մոնան, ֆուտբոլի, ավելի շուտ ֆուտբոլիստների մոլի երկրպագու է և հաճախ է ինձ իր հետ քարշ տալիս խաղերի: Մոնան մանկուց հույս է փայփայում, որ օրերից մի օր կհաջողացնի ամուսնանալ ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ: Դե հա` հայ ֆուտբոլիստների մեջ շատ կան գրավիչ ու սեքսուալ տղաներ, համաձայն եմ…

Մոտ մի ամիս առաջ, երբ սկսվել էր Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, Մոնան ինձ կրկին համոզեց, որ գնանք հերթական խաղին: Ամբողջ 90 րոպեն Մոնան կոտորեց իրեն, նա անընդհատ բացականչում էր այս կամ այն ֆուտբոլիստի անունը, մեկ ու մեջ արմունկով հարվածելով ինձ ու ասելով` «Դավիթն ա, լավն ա, չէ՞» կամ «Հլը նայի ինչ սիրուն ա Գևորգը, նենց եմ սիրում իրան»: Ճիշտն ասած վազվզող ֆուտբոլիստների մեջ դժվար էր տարբերակել ով ով է, ավելին` նկատել, թե որ մեկն է գեղեցիկ: Բայց իմ սուր աչքից չվրիպեց ֆուտբոլիստներից մեկը. նա սովորականից ամրակազմ էր, մի փոքր ցածրահասակ, մուգ մաշկով, կարճ մազերով: Մոնային հարցի, թե ով է նա:

- Արսենն ա,- արագ-արագ ասեց Մոնան,- խաղից հետո կծանոթացնեմ: Ի դեպ` իրա մասին քեզ պատմել եմ, որ տենց էլ չկարողացա նենց անեմ` ինձ հանդիպման կանչի…
Խաղն ավարտվելուց հետո Մոնայի հետ գնացինք հանդերձարանից դեպի դուրս տանող դռների մոտ, որպեսզի Մոնան ողջունի ծանոթ ֆուտբոլիստներին: Երբ ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից դուրս էին գալիս հանդերձարանից, հայացքով անհամբեր փնտրում էի Արսենին: Նա վերջիններից էր, որ դուրս եկավ: Չնայած, որ 90 րոպե վազել էր ու բավականին լավ խաղացել, Արսենը թարմ տեսք ուներ, միայն դեմքն էր մռայլ ու խոժոռ: Մոնան շտապեց ինձ քարշ տալ դեպի Արսենը:
- Արս, բարև, ինչ լավ խաղացիր, ո՞նց ես…,-Մոնան հարցերի շարան կապեց, որի ընթացքում Արսենն ուշադիր ինձ էր նայում,- ի դեպ, ծանոթացի` ընկերուհիս ա` Միան: Ինքն էլ ա ֆուտբոլ շատ սիրում…
- Հատկապես որ խաղի կեսն անց ա կացնում հեռախոսով զբաղվելով,- ասաց Արսենը:
Ես զգաստացա. ինչպե՞ս է նա դա նկատել:
- Անհետաքրքիր խաղերի ժամանակ ինչով ասես պատրաստ եմ զբաղվել,- չկորցրի ինձ: Մոնան բրթեց ինձ ու շտապեց մեղմացնել իրավիճակը:
- Ես միշտ էլ ասել եմ, որ ֆուտբոլն աղջկա բան չի, եթե իհարկե նա խաղադաշտ չի գալիս ֆուտբոլիստի հետ ծանոթանալու համար,- կծեց Արսենը:
- Ես չգիտեի, որ իմ մասին տենց վատ կարծիքի ես Արս ջան,- Մոնան դեռևս կապիկություն էր անում:
- Մոն, գնանք,- խիստ տոնով ասացի ես:
- Չէ, ու՞ր եք գնում, հո չե՞նք թողնելու, որ մեր մասին վատ տպավորություններով հեռանաք, օրիորդներ,- ժպտալով ասաց Արսենը,- գնանք մի տեղ սրճենք:
Ես արդեն պատրաստվում էի հրաժարվել, բայց Մոնան իրեն մեջ գցեց:
- Վայ, մեծ հաճույքով…
Այդ ժամանակ մեզ մոտեցավ ևս մեկ ֆուտբոլիստ, ում Մոնան կարծես լավ ճանաչում էր: Նա Մոնային խնդրեց մի պահ առանձնանալ: Նրանք մի քանի վայրկյան շշուկով խոսեցին, ապա Մոնան մոտեցավ մեզ ու ասաց.
- Երեխեք ջան, տղաները գնում են մեր սիրած սրճարանը, կգա՞ք միասին գնանք:
- Չէ, Մոն ջան, դուք գնացեք,- Արսենը շտապեց պատասխանել,- ես Միային կուղեկցեմ:
Ես կրկին բացում էի բերանս, որպեսզի հակաճառեմ, բայց Արսենը շտապեց համբուրել Մոնայի այտը, տղաներին հրաժեշտ տվեց ու ինձ հեգնական ոճով ջենթլմենական նշան արեց` ուղեկցելով առաջ անցնել: Ես ստիպված էի Մոնային հրաժեշտ տալ, իհարկե սրտիս խորքում ուրախացած, որ մենակ եմ մնալու այդ անտաշի հետ (սիրում եմ բռի տղամարդկանց): Երբ համբուրում էի Մոնային, նա շշնջաց ականջիս.
- Աաաաա, կպել ա,- ու ծիծաղելով հեռացավ տղաների հետ:
Արսենն առանց որևէ բան ասելու մտավ հանդերձարան: Ստիպված էի մտնել նրա հետևից:
- Դե, Միա, ասում ես խաղը դուրդ եկա՞վ:
- Ես այստեղ եմ գալիս միայն Մոնայի համար, չեմ կարող ընկերուհուս մենակ թողնել: Այսքան տղաներ, միայնակ աղջիկ, վախենալի է,- պայուսակս դնելով հանդերձարանի երկար նստարանին սկսեցի պտտվել փոքրիկ սենյակով: Արսենն անխռով նստած էր նստարանին` ոտքերը լայն բացած ու արմունկներով հենված ծնկներին:
- Պատկերացնու՞մ ես` փոքրիկ Մոնա և 22 առողջ տղամարդ, պետք է չէ՞ պաշտպանել նրան,-խոսելով պտտվում էի և երբ հասա նրան, նա հանկարծակի քաշեց ձեռքիցս ու ինձ նստեցրեց ծնկներին:

- Մեկ-մեկ մի տղամարդը 22-ից էլ վտանգավոր կարա լինի,- խռպոտ ձայնով ասաց Արսենն ու համբուրեց ինձ: Ես չընդդիմացա, ընդհակառակը` ավելի կրքոտ համբուրեցի նրան, որպեսզի հասկանա, որ ես ավելիին էլ կողմ եմ: Կարճ զգեստ էի հագել, այն մի-փոքր էլ բարձրացրի ու ոտքերս լայն բացելով տեղավորվեցի նրա գրկում: Արսենին դուր եկավ դա. նա ձեռքերին իմ ուզած ազատությունը տվեց: Չգիտեմ, թե որտեղից նրան այդքան էներգիա լարված խաղից հետո, այն էլ անհարմար նստարանի վրա, բայց նա ապացուցեց, որ ֆուտբոլ խաղալու նման լավ նաև սեքսով է զբաղվում: Նա 11 մետրանոց հարվածների շարք իրացրեց, իսկ վերջում ես պարտվեցի խոշոր հաշվով` 3-2 հօգուտ Արսենի:

P.S. Սիրելի ընթերցողներ, հասկանալի պատճառներով ֆուտբոլիստի անունը փոխել եմ :)


 

Футбол та безпечний секс 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Սեքս` 11 մետրանոց հարվածներով». Միայի պատմությունը (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ero-պատմություններ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ero-պատմություններ | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 573 | - Վարկանիշ -: 0.0/0