RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ero-պատմություններ

Միայի օրագրերը. Իմ անհագ «ուսանողը» (18+)  317

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ero-պատմություններ,   


Միայի օրագրերը. Իմ անհագ «ուսանողը» (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Միայի օրագրերը. Իմ անհագ «ուսանողը»

Տեսնես քանի՞ մարդու սեքսուալ երևակայության մեջ ուսուցչուհու հետ սեքսն առաջին տեղում է: Ես, օրինակ, համալսարանում մի քանի շատ գեղեցիկ տղամարդ-դասախոս եմ ունեցել, և հաճախ դասերի ընթացքում պատկերացնում էի ինձ նրանց հետ անկողնում: Դա ինձ զվարճացնում էր: Բայց ամեն ինչ, երևի թե ցավոք, միայն պատկերացնելով էլ ավարտվել է:

Անցյալ տարի մեր աշխատակիցներից մեկը (ինչպես հիշում եք՝ աուդիտով զբաղվող ընկերությունում եմ աշխատում), ով համալսարաններից մեկում նաև հաշվապահական հաշվառում էր դասավանդում, մի օր մոտենում է ինձ ու խնդրում, որ փրկեմ իրեն. մեկ ամսով պետք  մեկներ արտասահման վերապատրաստման, դասերին էլ մեկ ամիս էր մնում: Քանի որ ինքս դասավանդման որոշ փորձ ունեմ, խնդրեց փոխարինել իրեն: Դե ինչ արած, չէի կարող մերժել: Հետո մի ամիս է, էլի, կդիմանամ, մտածում էի:

Դասերը նորմալ էին ընթանում, եթե հաշվի չառնենք, թե քանի տղա էր դասերի ընթացքում մտովի բռնաբարում ինձ: Մի երկու անգամ դասերից հետո տղաներից մոտեցան, առաջարկեցին ժամադրության գնալ: Իհարկե մերժեցի, մտքումս մի լավ ծիծաղելով:

Մի ուսանող ունեի, Դանիելը, շատ տարօրինակ տղա էր :)) Ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում վրաս, ամբողջ դասի ընթացքում կամ հեռախոսով էր զբաղվում, կամ տետրի մեջ էր գծմծում: Բայց միշտ անթերի պատրաստ էր լինում: Միշտ հագնում էր վանդակավոր վերնաշապիկներ, օպտիկական ոճային ակնոցներ էր կրում, մազերը միշտ թափթփված էին, իսկ երբ երբեմն թիթեռնիկ-փողկապ էր կապում, դեմքիս ժպիտ էր հայտնվում: Ботаник :)))

Դասերն արդեն ավարտվում էին, քննական շրջանն էր: Քննության օրը, քննությունից հետո, նա մոտեցավ ինձ ու շատ անտարբեր տոնով ասաց, որ առաջարկում է երեկոյան հանդիպել ու նշել միմյանցից ազատվելու փաստը: Չգիտեմ էլ մտքովս ինչ անցավ, բայց երեկոյան ես նրա ասած վայրում էի՝ Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում, ուղիղ Segafredo-ի վերևում: Հագել էի ամառային թեթև ծաղկավոր կարճ զգեստ ջինսե ժիլետով ու բարձրակրունկ մարմնագույն կոշիկներ: Երբ բարձրացա տանիք, Դանիելն այնտեղ էր՝ նարնջագույն վանդակավոր վերնաշապիկով ու կիպ սև տաբատով:

-Փաստորեն ինձնից ազատվելու օրը պետք է հատուկ նշել, հա՞,-ժպտալով ասացի:

-Շատ մեծ հակակրանք եք տածում իմ հանդեպ,-հանգիստ տոնով ասաց ուսանողս:

Ծիծաղեցի: Իսկապես մարազմատիկ խոսակցություն էինք վարում: Ես, այս տանիքին, ինչ-որ կիսածանոթ երիտասարդի հետ:

-Այստեղ շամպայն եմ պատրաստել:

-Մի՞թե: Դե բեր-բեր, բեր խմենք,- ձեռքերս շփելով առաջ գնացի:

Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ և թեթև զգեստս, որ առանց այդ էլ կարճ էր, վեր բարձրացավ՝ մերկացնելով ոտքերիս վերևի մասը: Ո՞վ կմտածեր, որ հաշվի առնելով մինչ այդ քամու բացակայությունն ու շոգ եղանակը և ներքնազգեստ չհագնելով կարող էի 18-ամյա ուսանողիս առջև մերկացնել նաև ոտքերից վեր գտնվող հատվածը: Բայց նա կարծես շատ հանգիստ տարավ այդ փաստը, և մեկնվեց՝ վերցնելու շամպայնի շիշը:

Քամին դեռ քիչ էր, սկսեց անձրևել: Ամառային տաք անձրև էր, բայց Դանիելը տեսնելով, թե ինչպես եմ տրորում ձեռքերս, հանեց վերնաշապիկն ու մեկնեց ինձ: Փառք Աստծո, որ տակից ոչինչ չէր հագել. ատում եմ, երբ տղաները շոգ եղանակին վերնաշապիկի տակից ներքնազգեստ են հագնում: Անձրևը շուտով դադարեց, հանեցի վերնաշապիկն ու մեկնեցի նրան, բայց նա վերցրեց ու մի կողմ դրեց այն:

-Ի՞նչ ես մտադիր անել արձակուրդներին,- փորձեցի խոսակցություն բացել:

-Աշխատելու եմ,- անտարբեր պատասխանեց:

-Հմմ, պարզ է,- գլուխս շրջեցի մի կողմ ու սկսեցի ուսումնասիրել Հանրապետության հրապարակը, որ այդ պահին Դանիելի թթված դեմքից ավելի հետաքրքիր էր: Հանկարծ ձեռքիս վրա ինչ-որ ուժ զգացի. Դանիելը մոտեցել էր ինձ ու ձգելով ձեռքս ինձ դեպի իրեն քաշել: Մի ակնթարթում ես հայտնվեցի նրա գրկում, մյուս ակնթարթում զգացի, թե ինչպես է նա կոպիտ, բայց շատ կրքոտ համբուրում ինձ: Մյուս ձեռքով նա բռնել էր ծնոտս ու կարծես կառավարեր շարժումներս: Ես զգացի, որ եթե չտրվեմ նրան, ապա նա պարզապես կբռնաբարի ինձ: Դա գիտակցելով ավելի ուժեղ համբուրեցի նրան ու գրկեցի մերկ իրանը: Նա թեև նիհարիկ էր, բայց պիրկ մկաններ ուներ: Սկսեցի շոյել իրանը՝ մերթընթմերթ սուր եղունգներով քերծելով մեջքը: Դա նրան կարծես դուր էր գալիս: Առանց շրթունքները բերանիցս կտրելու նա վերցրեց կողքին դրված վերնաշապիկն ու հմտորեն փռեց այն գետնին, ապա տապալեց ինձ դրա վրա՝ հանելով ժիլետս ու զգեստս: Նրա վրա դեռ տաբատը կար, իսկ ես պառկած էի միայն կրծքկալով ու նայում էի նրան: Արագ շարժումով արձակեցի գոտին, իջեցրեցի տաբատն ու անդրավարտիքը: Նա չափից դուրս գրգռված էր, ինչպես և ես: Այդ պահին մթագնել էր ամեն ինչ. այս պատանին խենթացրեց ինձ ու ստիպեց մոռանալ ամեն ինչ: Ես տրվեցի նրան, ինչպես մի անփորձ աղջնակ, իսկ նա այնպես հմտորեն ու վայրագ սիրեց ինձ հունիսյան այդ երեկո, բաց տանիքի վրա, այն ռիսկով, որ ցանկացած պահի ինչ-որ մեկը կարող է մեզ բռնացնել, որ դա, երևի թե, իմ կյանքում լավագույն սեքսն էր՝ չպլանավորված ու անկանխատեսելի, 18-ամյա երիտասարդի հետ:

Այդ օրվանից հետո մի քանի անգամ տեսել եմ Դանիելին փողոցում, բայց սահմանափակվել ենք միայն միմյանց բարևելով: Անկեղծ ասած կուզեի նրան կրկին հանդիպել ու կրկնել այն, ինչ եղավ անցյալ տարի:


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Միայի օրագրերը. Իմ անհագ «ուսանողը» (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ero-պատմություններ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ero-պատմություններ | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 317 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ