Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք)
«Նախքան սեռական կյանքով ապրելը միայն սեքսի մասին միտքն արդեն ինձ գրգռում էր: Հիմա չկա նախկին ոգևորությունը». Հարցեր սեքսոլոգին  260

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք) 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (կանայք),   

Հարցեր սեքսոլոգ- Ես քսան տարեկան եմ: Նախքան սեռական կյանքով ապրելը միայն սեքսի մասին միտքն արդեն ինձ գրգռում էր: Հոկտեմբերից ապրում եմ սեռական կյանքով, և հիմա ինձ մոտ չկա նախկին ոգևորությունը: Արդյո՞ք դա նորմալ է:

 

Պատասխանում է սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

 

- Հավանաբար սեքսի վերաբերյալ քո սպասումները չեն իրականացել կամ հնարավոր է, որ այդ սպասումները չեն համապատասխանում իրականությանը: Դու հուսախաբված ես, ինչն այնքան էլ ցանկալի վիճակ չէ, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ քո ինքնագնահատականի, ընդհանուր տրամադրության և հակառակ սեռի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա: Կարծում եմ՝ ճիշտ կլինի առավել պատասխանատու վերաբերվել սեռական կյանքին և այն դոմինանտ չդարձնել քո առօրյայում: Կենտրոնացիր քո հիմնական գործի կամ ուսման վրա. սեռական կյանքը պահանջում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հասունության որոշակի մակարդակ, որպեսզի նրանից ստանաս այն բերկրանքը և հաճույքը, որի մասին լսել ես:

 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (կանայք),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր սեքսոլոգին (կանայք) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog