RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Ինչպիսի՞ հակաբեղմնավորիչ միջոց ընտրել  273

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (կանայք),   


Ինչպիսի՞ հակաբեղմնավորիչ միջոց ընտրել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչպիսի՞ հակաբեղմնավորիչ միջոց ընտրել (18+)Հղիությունից պաշտպանվելու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն: Կրկնակի արդյունավետ է հղիության վերահսկումը, երբ տղամարդը կիսում է ընտանիքի պլանավորման
պատասխանատվոությունը:

Գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ (հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որ հորմոնալ պրեպարատների կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց ընդ որում պրեպարատի ընտրությունը կատարվում է անպայման բժշկի խորհրդատվությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Ներարգանդային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում պարույրները, որոնք առավել ցուցված են պարբերաբար սեռական կյանքով ապրողներին, քանի որ ունեն տևական ազդեցություն: Ներարգանդային միջոցների արդյունավետության գործակիցը կազմում է 98% և որ ամենակարևորն է կողմնակի ազդեցությունները համեմատաբար ավելի քիչ են: Իսկ ներհեշտոցային միջոցները` մոմիկները և մածուկները ունեն ավելի կարճատև ազդեցություն (ազդեցությունը սկսվում է տեղադրելուց 5 րոպե հետո տևում է մինչև 4 ժամ), որոնք հակաբեղմնավորիչ հատկությունից բացի օժտված են նաև հակամանրէային և բուժիչ ազդեցությամբ:

Ընդհատված սեռական հարաբերությունը հղիությունից պաշտպանվելու առավել տարածված մեթոդներից է: Այն ինչպես և մյուս տարբերակները ունի իր դրական և բացասական կողմեր: Այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել: Այս մեթոդը արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում սպերմատոզոիդների առկայություն, հետևապես՝ հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն և նևրոզ, ի վերջո կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության:

Կենսաբանական կամ օրացույցային մեթոդը, որի արդյունավետության գործակիցը կազմում է 90%, հիմնված է ձվազատման ժամկետի որոշման և նշված օրերին սեռական հարաբերությունների հաճախականության սահմանափակման վրա: Սովորաբար այն դաշտանային ցիկլի 14-րդ օրն է, սակայն ապահովության համար խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից 10-ից մինչև 17-րդ օրը, այսինքն՝ մեկ շաբաթ:

Մեխանիկական հակաբեղմնավորիչներից լայն տարածում ունեն պահպանակները, որի արդյունավետության գործակիցը կազմում է 88% Մեթոդի առավելությունը կայանում է նրա օգտագօրծման հարմարավետության և պարզության մեջ: Պահպանակների առավելության ևս մեկ կարևոր հանգամանք, այն գրեթե 99% պաշտպանում է սեռավարակներից: Այնուամենայնիվ պետք է հիշել, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ցանկացած մեթոդի արդյունավետությունը աճում է վերջինիս ճիշտ և մշտական կիրառման դեպքում:

Ռուզաննա Ազատյան
Sexual Health Protection


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպիսի՞ հակաբեղմնավորիչ միջոց ընտրել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր սեքսոլոգին (կանայք) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 273 | - Վարկանիշ -: 0.0/0