RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Հարց սեքսոլոգին. «Ճի՞շտ է, որ տղամարդիկ սիրում են նեղ հեշտոցները, ո՞ր հեշտոցն է համարվում ցանկալի» (18+)  1456

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (կանայք),   


Հարց սեքսոլոգին. «Ճի՞շտ է, որ տղամարդիկ սիրում են նեղ հեշտոցները, ո՞ր հեշտոցն է համարվում ցանկալի» (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարց սեքսոլոգին. «Ճի՞շտ է, որ տղամարդիկ սիրում են նեղ հեշտոցները, ո՞ր հեշտոցն է համարվում ցանկալի» (18+)Մարդկանց մեջ կա տարածված պատկերացում, թե եթե կինը բարոյական կյանքով է ապրում, ապա նրա հեշտոցը նեղ է և՝ հակառակը

 

Սա լրիվ անհեթեթություն է։ Կանանց հեշտոցի չափսերը գրեթե միանման են, որովհետև ծննդաբերության ժամանակ այն պետք է ի զորու լինի իր միջով անցկացնել բալիկի գլուխը։ Սեքսի ժամանակ տղամարդը ոչ թե հեշտոցի չափսն է զգում, այլ դրա մկանների տոնուսը, որը կապված է կնոջ կենսակերպից ու մասնավորապես սպորտով զբաղվելու և հատուկ ինտիմ գիմնաստիկայի պրակտիկայից։ Ի դեպ, ռեգուլյար սեքսը ևս ամրացնում է հեշտոցի մկանները։

 

Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ կնոջը հեշտոցը 14սմ է, բայց գերզգայուն է միայն առաջին հինգը։

 

Հեշտոցները միանման տեսք ունեն

Ինչպես հայտնում է cosmo.am-ը, ներսից նրանք միանման են, տարբերվում են միայն արտաքին կանացի սեռական օրգանները: Ծլիկի երկարությունը մոտ 2.5-3 սմ է, արտաքին սեռական շուրթերը կարող են հազիվ նշմարվել կամ ունենալ մի քանի սանտիմետր երկարություն, իսկ ներքին շուրթերը, որոնք թիթեռի թևեր են հիշեցնում, կարող են թաքնված լինել արտաքին շուրթերի հետևում: Կանանց մեծ մասի մոտ սեռական շուրթերը սիմետրիկ չեն` հիմնականում մի կողմը մյուսից ավելի մեծ է:

 

Հեշտոցի մոտի մաշկը կարող է ուրիշ գույն ունենալ

Այդ մասում մաշկի երանգը կարող է տարբերվել քո մարմնի գույնից: Բաց մաշկով կանայք կարող են ունենալ շագանակագույն կամ բոսորագույն սեռական շուրթեր, իսկ թուխ աղջիկներն, ընդհակառակը` ավելի բաց գույնի արտաքին սեռական օրգաններ: Շուրթերը կարող են լինել մուգ, իսկ շեքը` բաց վարդագույն:

 

Հեշտոցի պատերը խորդուբորդ են

Առհասարակ, հեշտոցի պատերն անհարթ են և ամուր իրար սեղմված, սակայն անհրաժեշտության դեպքում, օրինակ` տամպոն մտցնելիս կամ սեքսի ժամանակ, պատերն իրարից բաժանվում են ու լայնանում, բացվում են անձրևանոցի պես: Հեշտոցը կարող է լայնանալ մինչև 5 սմ և ավելի. ի վերջո, երեխան ևս այդ ճանապարհով է լույս աշխարհ գալիս:

 

«Խոշոր» բարեմասնություններից այն չի լայնանա

Ինչպես արդեն նշվեց, հեշտոցը շատ առաձգական է և կարող է տեղավորել անգամ հսկայական չափի առնանդամ: Իսկ սեքսից հետո այն կվերադառնա իր սովորական տեսքին: Ծննդաբերությունից հետո հնարավոր է մկանների որոշ թուլացում, ինչը կարելի է ուղղել կոնկրետ վարժությունների շնորհիվ:

 

Փաստեր

Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ սեռական ակտը տևում է 3.5 րոպե, իսկ կնոջը հեշտանք ապրելու համար անհրաժեշտ է 15 րոպե։ Հետևաբար, կանանց մեծամասնությունը չբավարարված է։

 

Յուրաքանչյուր քսաներորդ կնոջ մոտ կարող են հեշտոցի նոպաներ սկսվել, ինչը  պայմանավորված է տղամարդու սեռական օրգանի «սեղմումով». արդյունքում դրա մկանները ջղաձգական կծկումներ են կատարում։ Նման դեպքերում պարզապես պետք է թուլանալ։

 

Վարժություններն օգտակար են

Ինչպես ֆիզիկական մարզանքն ամրապնդում է մարմինը, այնպես էլ այդ մասի մկաններն աշխատեցնելը բարենպաստ ազդեցություն է ունենում հեշտոցի վրա: Վարժությունները կհեշտացնեն նաև ապագայում կլիմաքսի շրջանի հաղթահարումը: Ահա շատ օգտակար մարզանք քո հեշտոցի համար. պինդ սեղմիր հեշտոցային մկանները, պահիր այդպես մոտ 10 վայրկյան և թուլացրու: Կրկնիր 10-20 անգամ: Կատարիր այս վարժությունն ամեն օր և մոտ մեկ ամսից դրական փոփոխություններ կզգաս:


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց սեքսոլոգին. «Ճի՞շտ է, որ տղամարդիկ սիրում են նեղ հեշտոցները, ո՞ր հեշտոցն է համարվում ցանկալի» (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր սեքսոլոգին (կանայք) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 1456 | - Վարկանիշ -: 0.0/0