RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Հարց սեքսապաթոլոգին. 2 տարի է՝ ամուսնացած ենք և սեռական ակտ ունենում ենք ամիսը մեկ անգամ, իսկ ամուսինս միայնակ պոռնո վիդեոներ է դիտում  189

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (կանայք),   


Հարց սեքսապաթոլոգին. 2 տարի է՝ ամուսնացած ենք և սեռական ակտ ունենում ենք ամիսը մեկ անգամ, իսկ ամուսինս միայնակ պոռնո վիդեոներ է դիտում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարց

Հարգելի՛ բժիշկ, մենք ամուսնացած ենք մոտ 2 տարի, արդեն ունենք 10 ամսեկան բալիկ: Նկատել եմ, որ ամուսինս շատ հաճախ գիշերային ժամերին մենակ նստում է և դիտում պոռնո վիդեոներ:
Սեռական ակտ մեզ մոտ լինում է ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Ես նրան չեմ մերժում, կարծում եմ երեխան էլ պատճառ չէ: Մեր ամուսնական կյանքի հենց սկզբից էլ շատ հաճախ չի եղել սեռական ակտ: Նշեմ, որ ես 30 տարեկան եմ, ամուսինս 35: Ի՞նչ եք կարծում նշածս անհանգստության տեղիք տալի՞ս է բժշկական տեսանկյունից: Եթե այո, ի՞նչ կարելի է անել: Կանխավ շնորհակալ եմ:

 

Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

 

Հարցին պատասխանում Է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր դիտելը հնարավոր է առաջացնի որոշակի պաթոլոգիկ կախյալություն, և նաև պատճառ հանդիսանա ամուսնական սեռական կյանքից հրաժարվելուն (հաճախ ֆիլմերում տեսնում են ոչ իրական երևույթներ): Սեռական հարաբերությունների հաճախությունը մեծապես պայմանավորված է անհատի սեռական կոնստիտուցիայի տիպից, այն լինում է թույլ, միջին և ուժեղ տիպերի և միջին սեռական կոնստիտուցիայի պարագայում, երբ առկա է ամուսնական սեռական կյանք, շաբաթական 3-4 հարաբերությունը համարվում է նորմա: Հնարավոր են նաև մի շարք այլ հոգեբանական (ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներ) և մարմնական (սոմատիկ՝ հորմոնալ, սեռական օրգանների տարբեր հիվանդություններով պայմանավորված) բացասական գործոններ, որոնք կարող են ընկճել սեռական ցանկությունը: Կարծում եմ՝ այստեղ ձևավորվել է ամուսնական սեքսուալ աններդաշնակություն և բժշկական-սեքսոլոգիական մոտեցումը պետք է ուղղված լինի պաթոլոգիկ ֆիքսացիայի և կախյալության կորեկցիային (պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը պետք է բացառվի) և սեքսուալ ներդաշնակության վերականգնմանը:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց սեքսապաթոլոգին. 2 տարի է՝ ամուսնացած ենք և սեռական ակտ ունենում ենք ամիսը մեկ անգամ, իսկ ամուսինս միայնակ պոռնո վիդեոներ է դիտում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր սեքսոլոգին (կանայք) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 189 | - Վարկանիշ -: 0.0/0