RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Թեմա. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի  560

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Թեմա. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ներկայացնում ենք հատված հայ ֆորումցիների քննարկումից նշված թեմայով: Կարծում ենք՝ հիմնական մտքերի այս հավաք ծաղկաքաղը օգտակար կլինի նաև այլ ընթերցողների համար: Գրառումները չեն խմբագրվել և ներկայացված են բնագիր վիճակով: 

 

Թեմա: Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց

 

Մինա
 

Ճիշտ է, բացածս թեմայի վերնագիրը սա է, բայց թեման բացելու առիթը ընկերհուս հորաքույրն ու նրա ծայրահեղ հուսահատ ու հիասթափված վիճակը դարձավ: Սկսեմ ամենասկզբից: Ըկերուհուս հորաքույրը` Նոպին հիսունհինգին մոտ բարետես մի կին, արդեն 20 տարի ամուսնու հետ բարի եղբայրահարևանային ընտանեկան գոլ, անալի,  բայց շատ քաղաքակիրթ (հանկարծ չիմանան, չլսվի, չխոսվի) կյանքով էր ապրում, քանի որ ամուսինը ինչ ինչ պատճառներով ընտանեկան պարտքը կատարելու հնարավորությունից զրկվելով, միայն դեկորատիվ պարտքն էր կատարում: Դեկորատիվ, որովհետև ձեռքից Նոպիին քննադատելուց բացի, ուրիշ բան չէր գալիս, տունն էլ կնոջ շնորհիվ էր տուն, ընտանիք: Հիմա ամեն մարդու հետ էլ կարող է պատահել, չէ՞` կասեք, բայց արի ու տես, որ քսան տարի հետո պատահաբար պարզվել է, որ ամուսինը միշտ էլ սիրուհի է ունեցել: Մի ամբողջ կյանք խաբված, դատարկված,ամենքից հիասթափված Նոպիին հիմա միայն մի հարց է տանջում, պե՞տք էին արդյոք այդքան զոհաբերությունները ու հանուն ինչի՞ չապրեց իրեն հասանելիք երջանկությունը:

***

Keyboard
 

Կներես իհարկե Մինա ջան, բայց եթե կինը առողջ տղամարդու կողքին ապրելով չի կարողացել «բացահայտել», որ իր ամուսինը առողջ է և ոչ մի խնդիր չունի կապված սեքսի համար անհրաժեշտ գործոնի հետ, ուրեմ էդ կինը հիմար ա:
Իսկ իրեն տանջող հարցի պատասխանը պարզա, առանց և-ի և կամ-ի …

 ***
                                                 
Ivy

 

Ընտանեկան կյանք առանց սեքսի հաստատ կա: Կարող է հայերի մոտ ավելի հազվադեպ է հանդիպում՝ որպես տաքարյուն ազգ, բայց դե միևնույն է համոզված եմ, որ անգամ հայերի մոտ հաստատ էդպիսի ընտանիքներ կան, որտեղ ամուսինների միջև ինտիմ կյանքը բացակայում է:
Կոնկրետ էս դեպքի համար իհարկե կարելի է ասել՝ տականք տղամարդ կամ հիմար կին և նման բաներ, բայց հարցը դա չի: Հարցն էն է, որ ամեն հասուն մարդ պիտի հասկանա, որ սեփական որոշումների համար միայն ինքն է պատասխանատու: Ու վերջին հաշվով մարդ միայն ինքն իրեն կարող է վստահել. երբեք չգիտես էն մյուսի հոգում իրականում ինչ է կատարվում: Եթե հասուն մարդը որոշում է ապրել առանց սեքսի՝ ընտանիքում կամ դրանից դուրս, էդ միայն իր որոշումն է: Քսան տարի անց շատ ուշ է գլխին տալը ու հասկանալը, որ իզուր էր իր արածը: Դու ես քո կյանքի տերը: Էդ ես ընտրել: Էն մյուսի արածը մի կողմ թողեք. նա էլ իր կյանքի տերն է, սիրուհի է ուզել, սիրուհի է պահել:
Ու հիմա էլ էդ կինը որևէ բան փոխելու տեղը երևի պիտի միայն գլխին տա ու տառապի: Թեև մարդիկ հիսունհինգ տարեկանում էլ են սեքս անում և նույնիսկ յոթանասունում:
Բայց թե ուզում է ախուվիշով լցնել իր հաջորդ քսան տարին, դա էլ նորից իր որոշումն է լինելու:

***
                            
Մինա

 

Տղամարդու պես ես մտածում, Keyboard ջան (ուզում եմ ասել,որ քեզ համար ակնհայտը ուրիշի համար կարող է հարցերի հարցը լինի), եթե կնոջ հանդեպ անտարբեր է եղել ամուսինը, կինն էլ անփորձ, կույս-կույս ամուսնացողների՞ց: Ինչևէ, եթե ուզում ես, կարո՞ղ ես պատասխանել վերնագրով տվածս հարցին: Կա՞ ընտանեկան կյանք առանց սեռական հարաբերության:

****

Keyboard
 

Այվիի ասածի տակ ստորագրում եմ, կա, հաստատ կա, դրա բացասական ու լավ կողմերով, բայց հաստատ կա:
Ես կնոջ հիմարությունը նշել էի ոչ միայն նրա համար, որ չի նկատել ու չի տեսել ակնհայտը, այլ նաև Այվիի ասածի հետ կապված, որ ինքն է ընտրել իր ապրելու ընթացնք ու ձևը, իսկ հիմա էլ հաստատ ուշ չէ այն փոխելու:

 ***
                                             
Alphaone

 

Մինա ջան, էս օրինակում իմ կարծիքով էնքան էական չէր առանց սեքս ամուսնական կյանքը, որքան խաբված լինելու վիրավորանքը...

***
   
Ivy

                                       
Ամեն մարդ իր իմաստն ու պատճառներն ունի նման ամուսնության մեջ մնալու։ Կարևորը, որ հետո ոչ մեկին չմեղադրի իր որոշումների համար։
          
***

Rhayader
 

Մինա, կոպիտ չհնչի, բայց Նոպիի ամուսինը տականքի մեկն է երևում՝ տղամարդու նման վարքը խոսում է նրա մասին, որ նրան իր կինը ֆիզիկապես վանում էր (կամ նույնիսկ զզվանք էր ներշնչում), հնարավոր են տարբեր պատճառներ, ու դրանցից քչերը Նոպիի մեղքով կլինեին: Բայց իրեն ՁԵՌՆՏՈՒ էին այդ հարաբերությունները: Դրա համար էլ ինքը կնոջից չէր բաժանվում, ակնհայտ կերպով չսիրելով հանդերձ:
                                     
Դե ֆակտո ամուսնությունն իմ տեսանկյունից իրավական ակտ է՝ երեխայի հայրությունն ի սկզբանե թղթերում ֆիքսելու ու կտակի անհրաժեշտությունից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ, եթե ամուսնությունը ֆիկտիվ չի, ու ամուսիններն առանց ռացիոնալ պատճառների սեքս չունեն իրար հետ, ապա չգիտեմ, իմաստը որն է ամուսնանալու:


***

Ivy
 

Մինայի հարցն իրականում մի քիչ նաիվ է հնչում. դա «կա արդյոք կյանք Մարսի վրա» կարգի հարց չի, որի պատասխանը դժվար է գտնել։ Մի հատ գուգլում գրեք sexless marriage, կտեսնեք, որ ամբողջ աշխարհում լիքն են էդպիսի ընտանիքները, ու ամեն մեկն իր պատճառներն ու պատմությունն ունի։

***

Մինա
 

Իսկ եթե հարցս ձևակերպեմ այսպե՞ս` կանանցից քանիսը կհեռանա՞ր ու տղամարդկանցից քանիսը կմնա՞ր այս պայմաններում, իհարկե առանց խաբեության փաստի, ամուսնության շղթաներով: Նման իրավիճակում շղթաներից բացի ուրիշ բառ մտքովս չի անցնում:

***

Keyboard
 

Տենց ստատիստիկա դժվար ա ասել Մինա ջան, ես,որ ասում եմ կա, դաասում եմ Հայաստանի համար, որ ասենք կնիկ են բերում, առաջին գիշերը հարցերը լուծում ու թռնում խոպան, հետո մի տարի հետո գալիս են, երեխու մի տարեկանը նշում են, մի հատ էլ են հարցերը լուծում գնում ու տենց շարունակ, ճիշտ ա, էս օրինակը էնքան էլ համահունչ չի, քանի որ միասին չեն ապրում, բայց որ ընդհանուր դիտարկես, նույնն ա, ընտրություն «չունի, էս դեպքում կինը:
Նենց որ Հայաստանում հաստատ շատ կա, մնացած տեղերը չգիտեմ:

Ես մի քանի ընտանիք եմ ճանաչում, որ իմ ամուսնանալու տարին ամուսնացել են, էդ տղեքը 2008-ից հայաստանում չեն, բայց արդեն 2 երեխա ունեն, ստեղ, ընդեղ չգիտեմ քանիսն ունեն, իսկ իրանց կնանիք խելոք, գլխները կախ, լվացք են անում, երեխա են պահում, տղու հոր ու մոր կապրիզներն են տանում ու տենց 

***

Chuk
 

Մարդը ընտանեկան կյանք ա ասում, դու նենց օրինակ ես բերում, որում ընտանեկան կյանքն ուղղակի բացակայում ա: Էս գրածդ օրինակն ավելի շատ նշանակում ա, որ չկա ընտանեկան կյանք առանց սեքսի 
Չնայած իրականում ստեղ ընտանեկան կյանքի չլինելը հեչ էլ սեքսով չի պայմանավորված:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թեմա. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 560 | - Վարկանիշ -: 0.0/0