Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Սեռական աններդաշնակություն  319

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   

Ամուսինների սեռական առողջության փսիխոթերապևտիկ կարգավորումը ունի իր յուրահատկությունները։

 

Սեռական աններդաշնակություն

 

Առաջին հերթին այն պետք է անցկացվի համակցված և ուղղված լինի նևրոտիկ վիճակի վերականգնմանը։

Երկրորդ՝ բուժման և կարգավորման գործընթացում անպայման պետք է ընդգրկվի ամուսինը և հաշվի առնվեն զույգի միջանձնային հարաբերությունները։

Երրորդ՝ հատուկ նշանակություն ունի ամուսիններից յուրաքանչյուրի անձի խանգարման պատճառների ու պայմանների բացահայտումը։

Ամուսինների սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունների ժամանակ հոգեթերապիան պետք է ուղղված լինի ամուսինների՝ միմյանց նկատմամբ ունեցած բացասական էմոցիաների վերացմանր։ Ամբողջ հոգեթերապևտիկ կուրսը անցկացվում է չորս փուլով՝

1.Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Նպատակն է բարձրացնել ամուսինների միջանձնային հարաբերությունների մշակութային մակարդակը։

2. Ընտանեկան դրվածքի վերակառուցում։ Սրա խնդիրը նոր դրվածքի ձևավորումն է, որը պետք է բերի փոխադարձ հարմարվողականության:

3. Հարաբերությունների բարեփոխում։ Խնդիրը ամուսինների՝ միմյանց նկատմամբ առավելագույն հարմարվողական վարքի ձևավորումն է։

4. Պահպանողական հոգեթերապևտիկ կարգավորում։ Այս փուլի նպատակն է ստացված ցանկալի արդյունքների ամրապնդումը։ Ամուսնական զույգի
սեռավարքային անհարմարվողականաթյան ժամանակ անհրաժեշտ է անցկացնել անհատական բացատրողական զրույցներ՝ սեռական ֆունկցիայի, նրա փուլերի մասին։ 

Այս դեպքում հոգեթերապևտիկ կարգավորումը անց է կացվում հինգ փուլով։

1.Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Այս փուլում անցկացվող զրույցները նպատակ ունեն սեռական վարքի մասին ամուսինների մոտ ձևավորել առողջ պատկերացումներ։

2. Անհատական հրահանգի փուլ, որի նպատակն է բարձրացնել ամուսինների հարմարվողականությունը։

3. Ամուսնական զույգի սեռական վարքի փնտրողական թրենինգ։ Խնդիրը՝ սեռական հարաբերության նախնական շրջանում, բուն ընթացքում և վերջնամասում ամենանպասաավոր տարբերակի ընտրությունն է։

4. Սեռական ռեակցիաներն ամրապնդող թրենինգ։ Նպատակն է ամրապնդել բարենպաստ հոգեբանական ազդեցությունները։

5. Կարգավորող հոգեթերապիայի պահպանողական փուլ։ Խնդիրն է ստեղծված մոդելի ամրապնդումը։ Այն իրականացվում է ամուսիններից յուրաքանչյուրի հետ անհատական, իսկ հետո՝ համատեղ զրույցների միջոցով։

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017