RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Սեքսի 7 թշնամիները  9095

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Սեքսի 7 թշնամիները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հավանաբար կհամաձայնեք, որ սեքսը արվեստ է: Որպեսզի ձեր սեռական կյանքը չդառնա միօրինակ ու առօրեական, դուք պետք է իմանաք, թե որոնք են սեքսի գլխավոր «թշնամիները»:

 

N1. Որքան էլ տարօրինակ է, դա գլուխն է: Ավելի ճիշտ` այն սահմանափակումներն ու պայմանականությունները, որոնցով լցնում ենք այն: Ցանկացած սեքսուալ ֆանտազիա իրավունք ունի կյանքի կոչվելու, եթե այն ընդունելի ու հաճելի է երկու զուգընկերների համար:

N2. Ալկոհոլ: Հատկապես եթե այն օգտագործվում է մեծ չափաբաժնով: Պարզվում է` գարեջրի սիրահարների շրջանում շատ են իմպոտենտները:  Մասնագետները բավականին տխուր եզրահանգումների են եկել` կատարելով որոշ ուսումնասիրություններ. նրանք  պարզել են, որ սեռական առումով ամենաանբավարարվածները հարբեցողների կանայք են: Նրանց` իրացում չգտած և կուտակված սեռական էներգիան, դուրս ժայթքելով, վերածվում է նևրոզների:

  Խնդիրներն անկողնում սկսվում են այն ժամանակ, երբ տղամարդը ալկոհոլ է օգտագործում շաբաթվա մեջ մեկ անգամից ավելի: Բացի այդ` գարեջուրը պարունակում է էստրոգեն` կանացի հորմոն, որը նպաստում է ճարպակալմանը (փորի, ազդրերի, որովայնի հատվածում):

Թշնամի N3. ծխախոտ: Ծխախոտն առաջացնում է անոթների կծկումներ, ինչի արդյունքում համապատասխան պահին դժվարանում է արյան հոսքը դեպի տղամարդու` ուժի և հպարտության առարկա հանդիսացող օրգանը: Իմպոտենտների 87%-ը թունդ ծխողներ են, և սա գիտական փաստ է:

  Նույն բացասական ազդեցությունը ծխախոտը թողնում է կանանց վրա. նրանց զգայունակության աստիճանն ընկնում է:

N4. Սուրճ:  Այս ըմպելիքով տարվելու դեպքում կարող է առաջ գալ անոթների կծկում: Դրա արդյունքը վաղ էակուլյացիան է (սերմնահեղուկի վաղաժամ ժայթքումը): Իսկ կանանց դեպքում արագանում է սրտի բաբախումը:

N5. Դեղամիջոցներ:  Դրանք մի բան բուժում են, մի այլ բանի վնասում: Տղամարդիկ պետք է հատկապես

զգույշ վերաբերվեն այն դեղամիջոցների չափաբաժնին, որոնք ընդունվում են հիպերտոնիայի (բարձր ճնշման) և շաքարախտի դեպքում:   Կանայք պետք է «գրագետ» օգտագործեն անտիբիոտիկները, քանի որ դրանք խախտում են օրգանիզմի ներքին մթնոլորտը:

  Բացի այդ` լիբիդոյի մակարդակի անկմանը նպաստում է դեպրեսիվ հոգեվիճակը և որպես հետևանք` հանգստացնող բազմազան դեղերի օգտագործումը:

N6. Մեխանիկական վերաբերմունքը սեքսին: Եթե դուք սեքսին վերաբերվում եք որպես սպորտաձևի պես մի զբաղմունքի, այսինքն` զուտ ֆիզիոլոգիական գործողության, ապա կարող է գալ մի շրջան, երբ պարզապես չեք ցանկանա զբաղվել դրանով:

N7. Սեքսի «դավադիր» թշնամիներից է գիրությունը:  Դրա դավադիր բնույթն արտահայտվում է նրանով, որ այն սողոսկում է աստիճանաբար և նույնիսկ աննատ: Որքան շատ է ճարպի ծավալը մարմնում, այնքան ծանր է մարմնի «օգտագործումը»: Ավելորդ քաշն իրենն անում է նաև սեռական հարաբերությունների ժամանակ, չէ որ սեքսը ոչ թեթև ֆիզիկական աշխատանք է:
 




Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեքսի 7 թշնամիները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: Admin (03.09.11) Դիտումներ: 9095 | Տեգեր: առողջ սեքս, Առողջ ապրելակերպ, սեքսի նրբություններ, սեռական կյանք, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0