Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Սեքս, երբ ապրում ես ծնողների հետ  1421

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   

Սեքս. երբ ապրում ես ծնողների հետԾնողների հետ համատեղ կյանքի ամենամեծ թերությունը անձնական տարածքի բացակայությունն է: Ցավոք, սեքսին դա առաջին հերթին է վերաբերում: Չէ՞ որ այնքան ես ցանկանում ցանկանում տնքալ կամ բացականչել, գուցե սիրով զբաղվել լոգարանում կամ խոհանոցի սեղանին, իսկ հետո փաթաթվել վերմակի մեջ ու ֆիլմ նայել:

Գրավիչ է հնչում, չէ՞: Միայն թե ծնողների հետ ապրելով ստիպված ես մոռանալ այս հաճույքների մասին: Ձեր տարբերակը լուռ սեքսն է գիշերվա կեսին կամ էլ այն հազվադեպ երջանիկ պահերը, երբ տանը մարդ չկա:

Իհարկե այդքան էլ չի գրավում սեքսի նման տարբերակը, բայց ի՞նչ արած: Հուսով ենք` այս մի քանի խորհուրդը կհեշտացնեն ձեր կյանքը:

1. Հեռու անկյուն

Անպայման ընտրեք տան ամենահեռավոր սենյակը, որպեսզի այն լինի ձեր անձնական անկյունը, որտեղ տան անդամները չկարողանան հանկարծակի մուտք գործել:

2. Կողպեք սենյակը

Հիշեք` ձեր սենյակի դռանը պետք է կողպեք լինի, դուռը պետք է փակվի, որպեսզի դուք գոնե կարողանաք հանգիստ փոխվել:

3. Ոչ մի երաժշտություն

Չէ, հանգիստ միացրեք այն, բայց մի մտածեք, որ բարձր երաժշտությունը կխլացնի ձեր տնքոցներն ու բացականչությունները: Տան անդամներն ամեն ինչ շատ լավ կլսեն, ուստի սեքսում երաժշտությունը ձեզ օգնական չի:

4. «Օգտակար» նվերներ

Դրանց շարքին են դասվում լողավազանի, սպա կենտրոնի կամ մարզասրահի աբոնեմենտները, կինոթատրոնի, թատրոնի կամ համերգի տոմսերը, մի խոսքով այն ամենը, ինչը ծնողներին երկար ժամանակով տնից դուրս կհանի:

5. Հիշում ենք երիտասարդությունը

Հիշեք, թե ինչ էիք անում, երբ դեռ նոր էիք սկսել հանդիպել: Որտե՞ղ եք առաջին անգամ սեքսով զբաղվել: Հաստատ ոչ ծնողների տանը: Ամենայն հավանականությամբ գնում էիք բար, կամ հյուրանոց, կամ էլ ընկերների դատարկ տներ: Ինչո՞ւ չտրվել այդ կրքին նաև այժմ: Թարմացրեք ձեր զգացողություններն ու ձեր հարաբերություններին սրություն հաղորդեք:


 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog