RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Ռուս և ուկրաինացի աղջիկները հանգստյան օրերին Եվրոպայում մինչև 5.000 եվրո են աշխատում  437

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   NEWS.am STYLE


Ռուս և ուկրաինացի աղջիկները հանգստյան օրերին Եվրոպայում մինչև 5.000 եվրո են աշխատում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Համացանցը հզոր երեւույթ է: Այս ժամին որոշեցինք Lady.ru կայքից ակնարկ հրապարակել մարմնավաճառների շրջանում վաստակելու նոր միջոցի մասին: Եվ եթե այս երեւույթը դարերի պատմություն ունի, ուրեմն պետք է փոփոխվեն նաեւ այս մասնագիտությամբ գումար վաստակելու միջոցները:

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բարեկեցիկ երիտասարդ կանայք, ովքեր աշխատանք, ոմանք՝ նաեւ ընտանիք ունեն, հանգստյան օրերն անցկացնում են եվրոպական հասարակաց տներում: Կանայք մեկնում են Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա եւ Գերմանիա: «Հանգստյան օրերի մարմնավաճառների» եկամուտը կարող է հասնել մինչեւ 5.000 եւ ավելի եվրոյի:

 

Այս երեւույթը Ռուսաստան է թափանցել Ուկրաինայից, որտեղ այն վաղուց գոյություն ունի: Էժան ավիատոմսերի համար 200 եվրոյից ոչ ավելի «ներդրում» կատարելով՝ կարելի է 20-30 անգամ ավելի վաստակել: Իտալական ոստիկանությունը բացահայտորեն հայտարարում է, որ Ուկրաինայից, ասենք՝ Միլան ուղղությամբ շաբաթօրյա չվերթները հիմնականում լի են լինում սեքս-ոլորտի աշխատակցուհիներով:
 

 

Հիմա արդեն ուկրաինուհիներին միացել են նաեւ ռուսները, հիմնականում՝ Մոսկվայի, Պետերբուրգի, կենտրոնական հատվածի խոշոր քաղաքների բնակիչներ: Վաղուց արդեն պարզեցված կարգով կարելի է Շենգենյան վիզա ստանալ, իսկ Պետերբուրգից մինչեւ Հելսինկի կարելի է հասնել երթուղային տաքսիով, ընդամենը 20 եվրոյով: Եվս 20 եվրոյով ֆիննական Վանտա օդանավակայանից կարելի է հասնել Եվրոպայի ցանկացած կետ այն հաճախորդների մոտ, ում աղջիկները գտնում են համացանցի միջոցով:
 

 

Այս ուղին անցնող աղջիկները սոցիալական ցանցերում ակտիվորեն շփվում են միմյանց հետ, ներկայացնում տպավորությունները, հաճախորդների հասցեներ փոխանակում, նույնիսկ տղամարդկանց սեւ ցուցակ են կազմել:

Աղվես-Ալիսա կեղծանվամբ պետերբուրգցի աղջիկն իր կայքում ծառայությունների լայն շրջանակ է առաջարկում. սովորական սեքսից մինչեւ մտրակներով եւ վանդակներով խաղեր: Աղջիկը ոչ միայն պատրաստ է ծեծել եվրոպացի մազոխիստներին, այլ ինքն էլ այնպիսի բաների ենթարկվել, որոնց մասին գրել էլ չի կարելի:
 

 

«Փողերը չեն բուրում,- գրել է Աղվես-Ալիսան:- Սա նույնպես աշխատանք է: Կարեւորն այս ամբողջ զզվանքը չանցկացնես քո միջով: Արա եւ մոռացիր՝ ինչպես սարսափելի երազ: Վերադառնում ես տուն եւ ընկնում այլ աշխարհ: Ե՛վ տհաճ հիշողությունները չեն տանջում, ե՛ւ կարելի է ազնվորեն վաստակած գումարով վճարել բնակարանի եւ ուսման վարձը: Եվ ամենակարեւորը. ո՛չ հարազատները, ո՛չ էլ ծանոթները երբեք ոչինչ չեն իմանա: Իսկ արտասահմանցիների վրա թքած ունեմ: Չեմ պատրաստվում հաստատվել Եվրոպայում, տանը նույնպես ինձ լավ եմ զգում, իսկ աշխատանքից հետո այնտեղ նույնպես որպես զբոսաշրջիկ չեմ գնա»:

Ալիսան բանկի 22-ամյա քարտուղարուհի է: Պարկեշտ հագուստով եւ քաղաքակիրթ ինտերիերով նրա լուսանկարները ոչ մի ընդհանուր բան չունեն վանդակների, մտրակների եւ միասին զուգարան գնալու հետ: Աղջիկը նշանված է, գրում է, որ երկու ամիս անց ամուսնանալու է եւ հարսանիքի համար ռեստորան է փնտրում:
 

 

Ալիսայի գործընկերուհին՝ Մոսկվայի 23-ամյա բնակիչ Քաթրինը, ցնցող անկեղծությամբ պատմում է Եվրոպայում անցկացրած հանգստյան օրերի մասին, չնայած իրեն մարմնավաճառ չի համարում:

«Ես այդպիսին չեմ: Ես սպասում եմ, բայց ոչ թե տրամվայ, այլ իմ միակին: Ձանձրացել եմ նրան հայրենակիցներիս շրջանում փնտրելուց: Եվրոպացիները մեր ալկոհոլիկներից ավելի լավն ու առատաձեռն են»,- գրում է աղջիկը:
 


Շարունակությունն՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ռուս և ուկրաինացի աղջիկները հանգստյան օրերին Եվրոպայում մինչև 5.000 եվրո են աշխատում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (20.05.16) | Հեղինակ: NEWS.am STYLE W Դիտումներ: 437 | Տեգեր: սեքս-փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0