Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Օտարեկրացի կինը ինտիմ «կապ է ստեղծել» հայ երիտասարդի և այլ տղամարդու միջև. համացանցի միջոցով ծանոթության հետևանքները կարող էին ողբերգական լի  1378

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   Armlur.am

Այն, որ սոցցանցերի միջոցով ծանոթություններ հաստատելը, որպես կանոն, մեծամասամբ դժբախտ դեպքերով կամ տարբեր անախորժություններով են ավարտվում, թերևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: 

Նմանատիպ դեպքերի ArmLur.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ են բախվել այս հողի վրա տեղի ունեցած խնդիրներին: Եվ գրեթե միշտ տուժողի կարգավիճակում հայտնվում են կանայք: Իսկ ահա երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքը, որը, բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել, փոխում է կարծիքն այն մասին, թե դյուրահավատ կանայք դառնում են տղամարդկանց զոհը: 

Այսպես, հայտնի դարձավ, որ Գորիս քաղաքում 26-ամյա մի երիտասարդ երեկ ինքնասպանության փորձ է կատարել: Իսկ պատճառը, մեզ հասած տեղեկությունների համաձայն,  ինչ-որ օտարեկրացի կնոջ հետ սոցցանցով ստեղծած կապն է եղել: Կինը հայ երիտասարդի հետ տեսազանգ է ունեցել, մոնտաժել նրան՝ ստեղծելով ինտիմ բնույթի տեսարաններ, ապա՝ սպառնացել, թե դրանք կտարածի: Տեսանյութը ոչնչացնելու դիմաց օտարերկրացին 15 հազար ռուբլի է պահանջել երիտասարդից: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը հայ երիտասարդը ինքնասպանությունն է համարել: 

Բարեբախտաբար, հարազատներին հաջողվել է լոգարանում զարկերակը կտրած երիտասարդին շտապ հիվանդանոց հասցնել: Ի դեպ, տեսանյութի մոնտաժված տարբերակում երիտասարդը սեռական կապի է ունեցել մեկ այլ տղամարդու հետ: 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   Armlur.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017