RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Նրա 8 ամենամեծ գաղտնիքները ինտիմ մերձեցման ժամանակ (չափահասների համար)  2176

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Նրա 8 ամենամեծ գաղտնիքները ինտիմ մերձեցման ժամանակ (չափահասների համար)

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Սեքսի ժամանակ տղամարդուդ միտքը պետք է զբաղված լինի միայն սեքսով և, բնականաբար, քեզանով: Սակայն, ըստ Cosmo-ի հարցման, ավելի ինքնավստահ համարվող սեռն անկողնում բազում վախեր ունի... և դժվար թե նրանք դա ընդունեն:

Բացահայտում ենք նրանց գլխավոր մտահոգությունները և ներկայացնում, թե ինչպես պետք է չեզոքացնել դրանցից յուրաքանչյուրը, որպեսզի երկուսդ էլ առավելագույն բավարարվածություն ստանաք:

Անկողնային բարդույթներ ունի յուրաքանչյուր տղամարդ, սակայն նա ավելի շուտ ժամերով հեռուստացույց կդիտի, քան կքննարկի դրանք քեզ հետ: «Դա հպարտության հարց է,- ասում է գիտությունների դոկտոր, Passionista գրքի հեղինակ Յան Քերները: - Նրանք չեն ցանկանում, որ դու կասկածես իրենց հմտություններին։ Նրանք նաև սովոր չեն այդ մասին խոսելու, մինչդեռ կանայք իրենց նմանատիպ խնդիրները շատ հանգիստ քննարկում են ընկերուհիների հետ»: Ոչինչ կորած չէ. ահա այստեղ է հայտնվում Cosmo-ն: Մեր գործընկերները 1000-ից ավելի տղամարդկանց հետ են զրուցել' փորձելով պարզել նրանց մտահոգությունները: Ստորև ներկայացվող ցանկն ընդգրկում է նրանց կողմից ամենահաճախ տրված պատասխանները:

Եվ քանի որ մենք չենք պատրաստվում քեզ երկմտանքի մեջ գցել, դիմել ենք առաջնակարգ սեքսոլոգների օգնությանը՝ պարզելու, թե ինչպես վարվել նման դեպքերում: Բոլոր այս ցուցումներն ուղղված են տղամարդու մտահոգությունների նվազեցմանը և հաճույքի ավելացմանը:

#1 «Պահո՜, սա չափազանց հաճելի է»։

Չափազանց շուտ օրգազմի հասնելը բավական իրական մտահոգություն է մեր հարցմանը մասնակցած տղամարդկանց 65%-ի համար: «Վաղահաս սերմնաժայթքումը, ինչը տեխնիկապես նշանակում է օրգազմի հասնել երկու րոպեում, խնդիր է տղամարդկանց շուրջ մեկ երրորդի համար»,- բացատրում է Քերները: Եվ անգամ եթե քո ընկերը կամ ամուսինն ավելի երկար է ձգում, նրա էգոն, միևնույն է, սահմանափակվում է նրա տոկունության հաշվին: «Երբ որևէ տղամարդ հեշտանքի է հասնում ավելի վաղ, քան կցանկանար (կարևոր չէ' մեկ, թե 15 րոպե անց), դա սասանում է նրա ինքնավստահությունը և զգացողություն ներշնչում, որ իրավիճակը դուրս է վերահսկողությունից»,- նշում է նա:

Նման ճնշումը տղամարդու համար կարող է ձախողում նշանակել, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նաև քեզ վրա: Ուստի ավելի ուշադիր եղիր: Լարված ծնոտ, սեղմված մկաններ, ընդհատ, արագ շնչառություն. այս բոլորը նշաններ են, որոնք հուշում են' նա աշխատում է զսպել իրեն: Եթե նկատում ես այդպիսիք, անցում կատարիր այնպիսի դիրքի, որն ավելի քիչ է խթանում: «Աղջիկը' վերևից» դիրքը լավ տարբերակ է. կարող ես ավելի դանդաղ տեմպ ընտրել և օգտագործել հետուառաջ «գրտնակող» շարժումը (վեր ու վար շարժման փոխարեն), ինչը կնվազեցնի ֆրիկցիան, որն էլ սովորաբար խթանում է տղամարդու օրգազմը: Կարող եք նաև փոքրիկ դադար վերցնել դիրքերի միջև և շոյել միմյանց զգայուն կետերը, ինչպիսիք են պարանոցը կամ ականջը: Այս կերպ թույլ ես տալիս, որ նրա ցանկությունը հանդարտ «եռա թույլ կրակին»' առանց բլթբլթալու և դուրս հորդելու, քանի դեռ երկուսդ էլ չեք կամենում այդ:

#2 «Չգիտեմ՝ ինչպես օրգազմի հասցնել զուգընկերուհուս»։

Սա տղամարդկանց համար նույնքան սարսափելի է, որքան վաղահաս օրգազմը: Ըստ էության, եթե տղամարդն անկարող է բավարարել որևէ կնոջ, նա այնպիսի զգացողություն է ունենում, որ ինքը պակաս տղամարդ է: «Ահա թե ինչու են տղամարդիկ գնահատում, երբ կինն իմաց է տալիս, թե հատկապես որ շարժումներն են օգնում հասնելու գագաթնակետին»,-պարզաբանում է «Ինչպես դառնալ հրաշալի սիրեկան» գրքի հեղինակ Լու Պագետը:

Չենք ասում'հրահանգներ տուր, սակայն կարող ես նրան խրախուսել. «Ինչ լավ է: Մի քիչ ավելի մեղմ (արագ,կոպիտ) կանե՞ս»: Որքան ավելի կոնկրետ, այնքան ավելի լավ: Ուստի ասա նրան, եթե քեզ համար ուղղակի կոնտակտն ավելի լավ է, կամ եթե նախընտրում ես, որ նա ավելի մեղմորեն գրգռի ծլիկիդ շրջակայքը, այլ ոչ թե հենց ծլիկդ: «Դու նրան հստակ հուշում ես' ինչ է քեզ պետք, բայց այնպես, որ նա չմտածի, թե գլուխ չի հանում»,- ասում է Պագետը:

Կարող ես մականուններ մտածել շարժումների համար. այդպես դրանք կամրապնդվեն նրա հիշողության մեջ: Եթե քեզ դուր է գալիս ուղղակի, ռիթմիկ շոշափումը, ապա սեքսից հետո ասա. «Սիրում եմ, երբ «դռան զանգ» ես տալիս»: Երբ նա հարցնի' ի՞նչ է դա նշանակում, նրա թևի վրա մատիդ օգնությամբ ցուցադրիր այդ շարժումը: «Սա կօգնի նրան հիշել, որ դա վճռորոշ է քո օրգազմի համար»,- ասում է Պագետը:

#3 «Սպասիր, բա որ նա հղիանա՞»։

Այս մտահոգությունն ակնհայտորեն առկա է և վարակում է տղամարդկանց մեծ մասին. եթե դու հակաբեղմնավորիչ հաբեր ես ընդունում, նախապես և ուղիղ ասա նրան այդ մասին: Երբ գալիս է պահպանակին դիմելու պահը, առաջինն ինքդ տեղադրիր այն: Ահա, թե ինչպես անել դա երեք քայլով. պահպանակի ծայրը բռնիր երկու մատով, բացվածքը տեղադրիր նրա առնանդամի գլխիկին և հետո մյուս ձեռքիդ օգնությամբ մեկ շարժումով սահեցրու այն նրա փողով ցած (այդ անելիս համբուրիր նրան, ասես այդ գործողությունը նախերգանքի մասն է): Եթե իսկապես ցանկանում ես զարմացնել նրան, փորձիր պահպանակը տեղադրել բերանիդ օգնությամբ: Պահիր պահպանակն այնպես, որ եզրաշերտը լինի շուրթերիդ հակառակ, իսկ ծայրը' բերանումդ: Տեղադրիր այն նրա առնանդամի գլխիկին, ինչպես կանեիր մատներով, հետո մյուս ձեռքիդ օգնությամբ իջեցրու այն ցած:

#4 «Իմ օրալ վարպետությունը բանի պետք չէ»։

«Շատ տղամարդկանց համար օրալ սեքսը նման է գուշակության,- ասում է Պագետը: - Նրանք վստահ չեն' պետք է լիզե՞ն, համբուրե՞ն, թե՞ թփթփացնեն, և թե որտեղ պետք է սևեռեն իրենց ուշադրությունը»: Կրկին, տղամարդկանց' այս խնդրով տառապող 45%-ին օգնելու բանալին հստակ լինելն է: Մանրամասն նկարագրիր' ինչ ես ուզում: Ուզում ես նա քեզ լիզի ինչպես
պաղպաղա՞կը, ավելի կտրուկ շարժումնե՞ր, ասես նա միացնում և անջատում է հոսանքի կոճակը:

Օգտակար կլինի նաև, եթե նրան ճշգրտորեն ցույց տաս, թե ինչ է պետք քեզ օրգազմի հասցնելու համար: Նախքան նա ցած կիջնի' քեզ օրալ հաճույք պատճառելու, մի պահ հետ պահիր նրան' համբուրելով և լիզելով նրա ազդրերի ներսի հատվածն այնպես, ինչպես կցանկանայիր ինքն աներ: Հարցրու նրան, թե արդյոք հաճելի է իրեն, իսկ հետո ասա, թե հենց այդ ես ակնկալում նրանից քեզ օրալ հաճույք պատճառելիս: Ու թեև այսպիսով միտքդ տեղ կհասցնես, սակայն դա նման չի լինի անհամոզիչ դասախոսության:

#5 «Եթե զուգընկերուհուս պատմեմ իմ ֆանտազիայի մասին, նա կմտածի, որ ես խփնված եմ»։

Սա սարսափազդու հեռանկար է' ըստ հարցման մասնակիցների 44%-ի: «Տղամարդը վախենում է մերժված կամ դատապարտված լինելուց»,- ասում է Քերները: Նա պետք է իմանա, որ դու պատրաստակամ ես լսելու, թե ինչ կա նրա սեքսուալ ցանկությունների ցուցակում, ուստի առաջինն ինքդ պատմիր նրան քո ֆանտազիաների մասին: Խոսք բացիր նախերգանքի վաղ փուլերում, ասենք' երբ համբուրվում եք բազմոցին: «Հաճելի զգացումներ առաջացնող նեյրոքիմիական միացությունները «կբոցավառվեն» նրա ուղեղում' թուլացնելով նրա բարդույթները, ուստի նա ավելի տրամադրված կլինի իր ֆանտազիաների մասին խոսելու»,-ասում է Քերները: Եվ եթե պարզվի էլ, որ այդ սցենարն իրականում կյանքի կոչելուն դու չէիր ցանկանա մասնակցել, ցույց մի' տուր, որ քեզ դուր չեկավ նրա ֆանտազիան, այլապես դու տղամարդուդ կապացուցես, որ ավելի լավ կլիներ' նա իր մեջ պահեր այդ ամենը:

Կարող ես էրոտիկ ձայնով ասել. «Չգիտեմ' երբևէ կփորձենք դա, բայց լսելը, թե դու ինչպես ես նկարագրում քո ֆանտազիան, այնքան գրգռիչ է»: Նա կհասկանա քո ակնարկը, բայց միևնույն ժամանակ կտեղեկանա, որ քեզ դուր է գալիս իր սեքսուալ ֆանտազիաները լսելը:

#6 «Զուգընկերուհիս մտածում է, որ ինձ օրալ հաճույք պատճառելը զզվելի է»։

Մեզ զարմացրեց այն, որ տղամարդկանց 44%-ին անհանգստացնում է, թե դու ինչ ես մտածում նրան օրալ հաճույք պատճառելիս: «Շատ տղամարդկանց անհանգստացնում է այն, որ կնոջը կարող է դուր չգալ համը, կամ որ նրա համար տհաճ կլինի»,- ասում է Քերները:

Օրալ սեքսի գաղտնիքը խանդավառությունն է: Մենք չենք ասում, թե անհրաժեշտ է բարձրաձայն արտահայտել զգացմունքները (դա տարօրինակ կլինի), սակայն կան մանրուքներ, որ կարող ես անել: «Հաղորդակցվիր աչքերով կամ ազատ ձեռքով շոյիր ինքդ քեզ,- խորհուրդ է տալիս Քերները: - Այս գործողությունները նրան կհուշեն, որ դու կլանված ես այն ամենով, ինչ անում ես»:

#7 «Այդ օրգազմն արժանի էր «Օսկարի»»։

Ըստ ^տտօ-ի հարցման արդյունքների' այս մտահոգությունը (որն, ըստ վիճակագրության, առկա է տղամարդկանց 43%-ի մոտ) արդարացված է. կանանց կեսից ավելին նշում է, որ իրենք կյանքում գոնե մեկ անգամ օրգազմ են կեղծել: Տղամարդիկ վախենում են արհեստական օրգազմից երկու պատճառով. նախ' դա հարված է նրանց էգոյին, և երկրորդ'դրանով նրանց համար ավելի բարդ է դառնում պարզելը, թե ինչ ես դու իսկապես սիրում անկողնում: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ այդքան ցանկալի օրգազմը «ժամանում» է: Նման դեպքերում պարզապես մի' կեղծիր. փոխարենն' ասա, որ այս անգամ չի ստացվում վերջացնել, քանի որ անտրամադիր ես, հոգնած, նյարդային: «Ավելի լավ է նա դա լսի, քան դու կեղծես»,- համոզված է Քերները: Իհարկե, եթե դու օրգազմի չես հասնում, քանի որ նա մոլորվել է «ներքևներում», նրան ճիշտ ուղու վրա դնելու համար դու օգտվիր երկրորդ և չորրորդ բաժինների ցուցումներից:

#8 «Իմ գործիքը նրա համար բավականաչափ մեծ չէ»։

Նույնիսկ եթե տղամարդը վստահ է առնանդամի հարցում, այս հարցը, միևնույն է, տղամարդկանց 99%-ի ենթագիտակցության մեջ է: Նրանք լավ տեղյակ են իրենց առնանդամի չափերին և մտահոգվում են, որ գուցե չկարողանան հաճույք պատճառել քեզ: «Ավելին՝ տղամարդիկ աղավաղված պատկերացումներ ունեն՝ պոռնոֆիլմերում իրենց տեսած հսկայական առնանդամների պատճառով»,- մեկնաբանում է Քերները: Եվ դա հենց այդպես էլ կա: Վերջերս մի ուսումնասիրություն անցկացվեց այն տղամարդկանց շրջանում, որոնց կարծիքով իրենց առնանդամը միջինից փոքր էր: Իրականում պարզվեց, որ նրանք բոլորն էլ նորմալ չափի առնանդամներ ունեին (առնանդամի միջին չափը գրգռված վիճակում մոտավորապես 12.5 սմ է):

Տղամարդկանց մեծամասնության դեպքում մեկ-երկու հաճոյախոսությունը մեղմում է նրանց անհանգստությունն այս հարցում: Մի պարզ՝ «Ինձ այնքան հաճելի է, երբ իմ մեջ ես» արտահայտությունը կկատարի այդ դերը: Եվ եթե նա իսկապես միջինից փոքր չափի առնանդամ ունի, կիրառեք այնպիսի դիրքեր, որոնք ավելի շատ կիպություն կապահովեն քեզ համար: Այդպես այնպիսի զգացողություն կունենաս, ասես առնանդամն ավելի մեծ է: Միսիոներական դիրքում ոտքերդ դիր տղամարդուդ ուսերին, կամ փորձեք սեքս «գդալների դիրքով», երբ դուք պառկած եք կողք կողքի, իսկ նա ներթափանցում է հետևի կողմից:

Բոնուս. երկու դիրքն էլ ապահովում են ծլիկի ամբողջական շփում («գդալների» դեպքում նա կարող է ձեռքով հասնել ծլիկիդ), և, ուրեմն, օրգազմի հասնելու քո շանսերը մեծանում են: Եվ քանի որ տղաներն այդքան մտահոգված են քեզ բավարարելու հարցով (տես'երկրորդ, չորրորդ և յոթերորդ կետերը), դրանից հաստատապես կշահեք երկուսդ էլ:


 











loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Նրա 8 ամենամեծ գաղտնիքները ինտիմ մերձեցման ժամանակ (չափահասների համար)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (08.02.17) Դիտումներ: 2176 | Տեգեր: ժամանակ, ամենամեծ, (չափահասների, գաղտնիքները, համար), նրա, ինտիմ, մերձեցման | - Վարկանիշ -: 0.0/0