RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Միայի շատ կարևոր խորհուրդները առաջին սեքսի մասին՝ դեռահաս աղջիկներին  805

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Միայի շատ կարևոր խորհուրդները առաջին սեքսի մասին՝ դեռահաս աղջիկներին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Միայի օրագրերը»-ը գրում է՝

Կուզեի խոսել այս թեմայի մասին հատկապես դեռահաս աղջիկների հետ: Չէ՞ որ հենց այդ տարիքում են երիտասարդ աղջիկները լուրջ սխալներ գործում, որոնց հետևում են հսկայական խնդիրները:

 

Միայի շատ կարևոր խորհուրդները սեքսի մասին՝ դեռահաս աղջիկներին

 

Հիմա փոքրիկ երեխաներն անգամ գիտեն, թե ինչ է սեքսը: 15-16 տարեկանում բազմաթիվ աղջիկներ սկսում են սեռական կյանքով ապրել: Գուցե դու էլ մտածում ես. «Իսկ ինչու՞ ես սպասեմ. բոլորն են դրանով զբաղվում, ինչու՞ զրկեմ ինձ այդ հաճույքից»: Իհարկե որոշումը դու ես կայացնում, բայց կուզեի մի-փոքր զրուցել քեզ հետ:

 

1.     Պետք է նախապես որոշես՝ երբ և ում հետ սկսել սեռական կյանքը: Դա պետք է գիտակցված որոշում լինի, այլ ոչ կատարվի պահի ազդեցության տակ:

2.     Սեքսը սեր չի ծնում, սեքսի միջոցով երբեք սիրո չես արժանանա: Ուստի եթե շտապես սեքսի հարցում, հետո ընկերդ հոգնի քեզնից, քեզ դատարկ ու ստորացված ես զգալու:

3.     Կյանքում առաջին սեքսը շատ կարևոր է: Պետք է սեքսուալ առաջին փորձդ ստանաս այն մարդուց, ում իսկապես սիրում ես, քանի որ առաջին սեքսը հիշվում է ողջ կյանքում: Եթե առաջին սեքսից վատ էմոցիաներ ստանաս, հնարավոր է, որ սկսես զզվել սեքսից:

4.     Անպայման հիշիր հետևանքների մասին: Եթե քեզ բավականաչափ հասուն ես համարում սեքսի համար, ապա պետք է մեծավարի վերաբերվես դրան, այսինքն ամբողջ պատասխանատվությամբ: Միշտ հույսդ դիր ոչ թե ընկերոջդ, այլ քեզ վրա: Հիշիր անցանկալի հղիության, սեռավարակների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին:

 

Երբեք մի սկսիր սեռական կյանքը, եթե դրա պատճառն է՝

- բոլոր ընկերներդ ապրում են սեռական կյանքով,
- համարում ես, որ արդեն մեծ ես, և ամոթ է կույս լինել,
- ընկերդ կլքի քեզ, եթե չքնես նրա հետ,
- լավագույն ընկերուհիդ ասում է, որ սեքսը հիանալի բան է:

Վերոնշյալ պատճառները լուրջ չեն: Սեքսը սիրո և վստահության բարձրագույն մակարդակն է, և դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ:

Պատահում է, որ թեև պատրաստ էիր սեքսին, բայց դրանից հետո փոշմանում ես: Սկսում ես վախենալ, որ հիմա ընկերդ քեզնից միայն դա կպահանջի, կօգտագործի քեզ, ապա կլքի: Լացում ես, անհանգստանում... Քեզ նրանից կախված ես զգում, կարծես թե նա քո մի մասնիկն է քեզնի խլել:

Եթե որոշել ես դեռևս չշտապել, ապա աշխատիր որքան հնարավոր է քիչ առանձին մնալ նրա հետ, որպեսզի բանը չհասնի դրան: Չէ՞ որ երբ տղան գրգռված է լինում, շատ դժվար է նրան կանգնեցնել: Նրան շատ բան թույլ մի տուր, եթե պատրաստ չես լուրջ քայլերի:

Սեռական հասունացման ժամանակ տղաները 70% դեպքերում միայն սեքսուալ առումով են ցանկանում աղջիկներին, իսկ աղջիկների մոտ հակառակն է՝ դեպքերի 70%-ում նրանք սիրահարված են լինում և նուրբ զգացմունքներ են ունենում:


Բազմաթիվ տղաներ օգտագործում են մի քանի միջոց, որպեսզի հասնեն իրենց ուզածին.

 

1.     Սուտ խոստումներ

Սա թերևս ամենագործածական մեթոդն է, չէ՞ որ այնքան հեշտ է համոզել հիմար սիրահարված աղջկան: Առանց այդ էլ նրա ուղեղում պայծառ ապագայի մտքեր են, իսկ եթե մի քիչ էլ գույն տալ դրանց, նա ընդհանրապես կկորցնի իրեն: Տղաները սկսում են լվանալ աղջիկների ուղեղը, ոսկե սարեր խոստանալ, երդվել հավերժական սիրո մասին և համոզել, որ սեքսը միայն կմիավորի իրենց:

2.     Սպառնալիքներ

Նույնպես տարածված մեթոդ է, թեև կոպիտ: Տղան սպառնում է աղջկան, որ եթե իր հետ չքնի, ապա իրենք կբաժանվեն: Հուսահատված աղջիկը, վախենալով նման հեռանկարից, ստիպված համակերպվում է: Նա մտածում է, որ այդպես իր կողքին կպահի տղային, և իրենց մոտ ամեն ինչ հեքիաթի պես կլինի:

3.     Պայման

Նման մոտեցումը նույնպես աղջկան փակուղու առջև է կանգնեցնում: Ի՞նչ անի աղջիկը, երբ տղան իրեն ասում է. «Եթե սիրում ես ինձ, ապացուցիր»: Աղջիկն իրեն կորցնում է, ախր նա սիրում է տղային, ուստի պետք է ապացուցի: Բայց սերն ապացուցում են հոգատարությամբ, ուշադրությամբ, բայց ոչ սեքսով:

4.     Համոզումներ

Սա ամենապարզունակ մեթոդն է: Տղան համոզում է աղջկան. «Արի սեքսով զբաղվենք, այ կտեսնես, թե որքան դուրդ կգա, խոսք եմ տալիս՝ չեմ ցավեցնի, զգույշ կլինեմ: Բոլորն էլ զբաղվում են, ի՞նչ կա որ»: Այսինքն ամեն կերպ հրահրում է աղջկան այդ քայլին՝ համոզելով, որ դա շատ նորմալ բան է:


Ահա մի քանի արտահայտություն սեքսից հրաժարվելու համար՝

- Ես ատում եմ, երբ ինձ ինչ-որ բան են ստիպում:
- Ես չեմ զգում, որ պատրաստ եմ դրան:
- Համարում եմ, որ դեռ բավականաչափ լավ չեմ ճանաչում քեզ:
- Ոչ, և մի՛ ստիպիր ինձ մտածել, որ եթե հրաժարվեմ, կլքես ինձ:


Մի քանի եզրափակիչ խոսք:

Սիրելի՛ աղջիկներ
Եթե տղան իսկապես ձեզ սիրում է, ապա երբեք ձեր առջև պայմաններ չի դնի, չի ստիպի, չի համոզի, չի ճնշի: Սիրող տղան կասի. «Ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ սպասել այնքան, որքան պետք է»:
Գուցե ընկերոջդ պայմաններն ու սպառնալիքները բացատրվում են նրա տարիքով, աղջիկների հետ շփման բացակայությամբ, ինտելեկտով: Այդ դեպքում պետք չէ չարանալ. պետք է պարզապես հիշել, որ տղաներն ավելի ուշ են հասունանում աղջիկներից:
Անկեղծորեն խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին չշտապել սեքսով զբաղվելու հարցում: Շատ աղջիկներ են զղջում, որ վաղ տարիքում են սկսել սեռական կյանքը:

 

Հիշիր մի քանի պայման, որի դեպքում ավելի լավ է չսկսել սեռական կյանքը.

- դուք այդքան էլ վաղուց չեք հանդիպում,
- դու վստահ չես նրա վրա,
- բարոյապես պատրաստ չես դրան,
- չի լրացել 16 տարեկանդ:


Подпишитесь на доски (Առաջին սեքս, կուսություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Միայի շատ կարևոր խորհուրդները առաջին սեքսի մասին՝ դեռահաս աղջիկներին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 805 | - Վարկանիշ -: 0.0/0