RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից սպանված պահակ…  3200

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   1in.am


Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից սպանված պահակ…

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը, որն ընթանում է 2015 թվականի մարտի 16-ից:

23-ամյա Արթուրը մեղադրվում է տուժող Տիգրան Պ.-ի որովայնի շրջանին կտրող-ծակող գործիքով հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքը կատարվել է Կոմայգում, գիշերվա ժամը 4-5-ի սահմաններում:

Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, որ տուժողին ինքը չի դանակահարել, ծանր վնաս չի պատճառել:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, թե իրեն առաջին օգնությունը Կոմայգում ցույց է տվել մի աղջիկ: Բայց ավելի ուշ ինքն իմացել է, որ դա աղջկա շորերով տղա է եղել…

Կոնկրետ Արթուրի անունը հայտնել, նրա դեմ ցուցմունքներ են տվել դեպքի վայրում եղած վկաները, ովքեր առերես հարցաքննությամբ պնդել են իրենց ցուցմունքները: Նրանք ծանոթ են եղել Արթուրին, հայտնել են, թե վիճաբանություն է եղել Կոմայգում: Արթուր Ա.-ն եղել է ագրեսիվ, նա հարվածել է տուժողի որովայնին…

Այս գործի «գործող անձանց» հիմնական մասը, այդ թվում՝ առանցքային վկա Տիգրան Ք.-ն, Կոմայգու գիշերային այն «աշխատողներից է», ովքեր «աշխատավայր» են ներկայանում զգեստափոխված…

Վկաներից մեկը՝ տուժողի բարեկամը հայտնել է, թե դեպքի օրվա վաղ առավոտյան Տիգրանը զանգել ու խնդրել է, որ ինքը գնա «Մուրացանի հոսպիտալի մոտ»: Վկան այդ հոսպիտալի մոտ է բնակվում: Նա անմիջապես գնացել ու հանդիպման վայրում տեսել է Տիգրանին, ում որովայնի մասն արյունոտ էր: Տիգրանը բարեկամին ասել է, թե «Ոսկու շուկայի մոտ» ինչ-որ մեկը մոտեցել, իրենից ծխախոտ է խնդրել, ինքը չի տվել, իրենց միջև վիճաբանություն է առաջացել, ու անծանոթ երիտասարդը դանակով հարվածել է իրեն:

Տուժողի բարեկամն անմիջապես տաքսիով Տիգրանին տարել է հիվանդանոց:

Քննիչի հարցին՝ վկան ծանո՞թ է Տիգրանի ընկերներին, շրջապատին, գիշերով Տիգրանը ի՞նչ գործ կարող էր ունենալ Կոմայգու մոտ, վկան պատասխանել է, որ տեղեկություններ չունի, Տիգրանի շրջապատով չի հետաքրքրվել, դանակահարող երիտասարդին չի ճանաչել:

Կոմայգու գիշերային հախուռն կյանքի նկատմամբ Արթուրի «հետաքրքրությունը» կարելի է «գործնական» ու «հետևողական» անվանել:

Մեկ անգամ արդեն Կոմայգում կատարած հանցավոր արարքների համար Արթուրը դատապարտվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 20-ի դատավճռով:

Ըստ այդ դատական ակտի՝2013 թվականի ապրիլի 9-ին, դարձյալ գիշերվա ժամը 4-ին Արթուր Ա.-ն Կոմայգու մոտ աղմկել է, հայհոյանքներ է տվել, վիճաբանել է դիտողություն անող պահակի հետ, բռունցքով մեկ հարված է հասցրել նրա ծնոտին, պահակը վայր է ընկել ու գլխի շրջանում ստացել ծանր մարմնական վնասվածք: Նույն դեպքի շրջանակներում Արթուրը նաև ծեծի է ենթարկել մեկ այլ քաղաքացու:

Գործի քննության ընթացքում մահացել է Կոմայգու պահակը, ով ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում:

Արթուր Ա.-ն դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի: Հաշվի է առնվել, որ Արթուրը գործի քննության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 18-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 26-ը՝ 6 ամիս 8 օր գտնվել է կալանքի տակ: Օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ՝ դատարանը Արթուր Ա.-ին ազատել է տուգանքի ձևով նշանակված պատժից:

Մինչև Կոմայգու գործով մեղադրվելն ու դատապարտվելը՝ Արթուրը երկու անգամ՝ սկսած 16 տարեկանից, դատապարտվել էր՝ 2007 և 2011 թվականներին:

Կոմայգում կատարած հանցավոր արարքների համար դատապարտումից, պատժից ազատումից հետո Արթուրը, մինչև Կոմայգու երկրորդ գործով մեղադրվելը, մի անգամ էլ դատվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Խմբի կազմում կատարած գողության փորձի համար Արթուր Ա.-ն 2015 թվականի մարտի 18-ի դատավճռով դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Խմբակային այս գործի քննության ընթացքում էլ բացահայտվել է Կոմայգում կատարված  հանցագործությունը, տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրվել է Արթուր Ա.-ն, 2014 թվականի սեպտեմբերի 19-ից նա առնվել է արգելանքի տակ:


Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կոմայգու գիշերային կյանքի մի դրվագ. «սովորական» դանակահարություն, «աղջկա շորերով տղա», ծեծից սպանված պահակ…  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (06.06.16) | Հեղինակ: 1in.am W Դիտումներ: 3200 | Տեգեր: հասարակություն, սեքս-փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ