Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Կնոջ ինքնաբավարարումը. մեկնաբանում է սեքսոլոգը (16+)  468

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   

Կնոջ ինքնաբավարարումը. մեկնաբանում է սեքսոլոգը (16+) Հայտնի է այն փաստը, որ մեծ թվով կանայք դիմում են սեռական ինքնաբավարարման: Եթե հաշվի առնենք, որ կնոջ սեքսուալության հիմնասյունը վերարտադրման նպատակով տղամարդուն գրավելու և ներթափանցման ենթարկվելու ձգտումն է, ապա ինքնաբավարարումը, որը չի ծառայում վերարտադրմանը, կարող է դիտարկվել իբրև հավելյալ բաղադրիչ, որը համալրում է կնոջ սեքսուալությունը:

Ո՞րն է այդ հավելյալ նշանակությունը: Ժամանակակից սեռագիտության հավաստի փաստերը վկայում են, որ կանայք` ի տարբերություն տղամարդկանց, տարբերվում են սեռական հաճույքին էական կարևորություն տալու իրենց մոտեցմամբ: ՈՒրեմն կարելի է կասկածի տակ առնել այն ենթադրությունը, որ կանանց ինքնաբավարարումից ստացված հաճույքը տղամարդկանց պես էռոտիկ զգայունության և հեշտանքի վերապրումն է, թեև չի բացառվում նաև այս տարբերակը:

Երբ կինը պարզում է, որ ինքնուրույն կարող է հասնել հաճույքի և հեշտանքի, երբ գիտի, որ ինքն է խաղի հեղինակը և գործում են իր իսկ սահմանած խաղի կանոնները, ապրում է մի տեսակ ամենակարողության զգացում, որի շնորհիվ հեղաշրջվում է իգական սեռի մասին թույլ, թերի, կիսատ լինելու իր պատկերացումը: Բացի այդ ձեռնաշարժությունը թույլ է տալիս մեջտեղից հանել տղամարդուն, վանել նրա կողմից հարուցվող բոլոր հավանական վախերը: Ինքնուրույն հեշտանքի հասնելու
հնարավորությունը կանանց համար դառնում է կախվածությունից խուսափելու միջոց: Այսպիսով ինքնաբավարարումը տալիս է ամբողջականության, ապահով ինքնուրույնության, անկախության և հավերժության զգացում:

Ահա թե ինչու` երբեմն այդքան դժվար է դառնում ձեռնաշարժությունից հեշտորեն հրաժարվելը: Եվ եթե չլիներ կնոջ սեքսուալության հիմնական առանցքը, այն է վերարտադրման բնազդը, ապա մարդկությունը կկանգներ բնաջնջման եզրին: ՈՒստի երբ ձեռնաշարժությունը դառնում է սեռական կարիքի բավարարման և հաճույք ստանալու միակ ձև, ի հայտ է գալիս ներքին կոնֆլիկտ սեփական սեքսուալության հետ և այստեղ է, որ ծնվում են հեշտոցային անզգայությունը, սեռական գրգռման խանգարումը և կնոջ անօրգազմիան


 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017