RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Կատարյալ սեքս հղիության համար  4483

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Կատարյալ սեքս հղիության համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հղիության համար անհրաժեշտ պայմաններից են բժշկական հետազոտությունը, սերմնազատման ճիշտ հաշվարկները և հոգեբանական տրամադրվածությունը: Բայց ամենակարևորը, իհարկե, ընթացքն է: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական ակտը, որպեսզի դուք հասնեք հղիությանը:
 
Կատարյալ սեքս հղիության համար
 
Առաջինը` այն պետք է լինի կանոնավոր: Այսինքն պետք չէ ծախսել բոլոր ուժերը ակտիվ գործողությունների վրա միայն ձվազատման ժամանակ, աշխատեք զբաղվել սեքսով 2 օրը մեկ ամբողջ ամսվա ընթացքում: Ինչու՞: Եթե ընդմիջումները շատ երկար են (մեկ շաբաթից ավել), դա կարող է թերի սերմնաբջիջների կուտակման պատճառ հանդիսանալ, ինչի հետևանքով կարող է սկսվել թերի հղիություն (վաղ ընդհատում կամ ի ծնե թերհասություն): Նաև ձեռնպահ մնալը ազդում է շատ կարևոր ցուցանիշի` սերմնաբջիջների շարժունակության վրա: Սակայն, խորհուրդ չի տրվում զբաղվել սեքսով ամեն օր, դա ազդում է սերմնահեղուկի որակի և չափի վրա:
 
Երկրորդը` դիրքը: Լավագույն դիրքը սեռական ակտի ժամանակ համարվում է միսիոներականը, այսինքն` տղամարդը վերևում: Այդ դիրքով ապահովվում է առնանդամի լավագույն մուտքը հեշտոց և սերմնաբջիջների արագ և հեշտ ներթափանցումը արգանդ: Սակայն, եթե արգանդի դիրքի շեղումներ կան, ապա լավագույն դիրքը ծունկ-արմնկային դիրքն է: Ընթացքից հետո ցանկալի է 10-15 րոպե պառկել փորի վրա կամ ծնկները ծալել, բարձ դնել մեջքի տակ:
 
Ամեն դեպքում հղիանալ ցանկացող կնոջը խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից հետո վազել և թռվռալ, առավել ևս ցնցուղ ընդունել և ներլվացում անել: Ներլվացումը կարող է խախտել հեշտոցի նորմալ թթվայնությունը:
 
Սեքսի կարևորագույն մասը նրանից հաճույք ստանալն է: Զուտ մեխանիկական գործողությունները, որոնք ուղղված են արագ նպատակին հասնելուն, արագ կհոգնեցնեն ամուսիններին: Բժիշկները նույնպես պնդում են, որ կանանց օրգանիզմում հղիության հավանականությունը բարձրանում է օրգազմի ժամանակ, քանի որ արգանդի վզիկը կծկվում է և ասես ձգում է իր մեջ սերմնաբջիջները:
 
Եվ վերջում մի անգամ ևս հղիության հնարավոր ժամանակի մասին. կատարյալը` 2-3 օր ձվազատումից առաջ: Այն կարելի է հաշվարկել ջերմաստիճանի գրաֆիկի կամ հատուկ թեստերի միջոցով: Գիտնականները նաև պարզել են, որ ձվազատման ժամանակ աճում է կանանց սեքսուալ ակտիվությունը, դրա համար էլ լիբիդոի աճը կարելի է ընդունել որպես ձվազատման նշաններից մեկը:
 
Ինչու՞ է հղիության համար կատարյալ ժամանակը 2-3 օր ձվազատումից առաջ: Բանն այն, որ հեշտոցում սերմնաբջիջները կենսունակ են 3-7 օր, իսկ ձվաբջիջը  հասունանալուց հետո միայն մեկ օր:
 
Նաև հաշվի առեք, որ առողջ կնոջ մոտ տարվա մեջ 1-2 շրջափուլի ժամանակ ձվազատում կարող է տեղի  չունենալ: Անհանգստանալու և նյարդանալու կարիք չկա, ուղղակի շարունակեք փորձերը հաջորդ շրջափուլի ժամանակ:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կատարյալ սեքս հղիության համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 4483 | Տեգեր: ապագա մայրիկ, հղիների համար, սեքսի տեխնիկա | - Վարկանիշ -: 0.0/0