RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Կանանց անկյուն. «Հնարավո՞ր է հղիանալ, եթե կույս ես». ինտիմ հարցուպատասխան  1071

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Կանանց անկյուն. «Հնարավո՞ր է հղիանալ, եթե կույս ես». ինտիմ հարցուպատասխան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 

Հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

 

Մարինե

Հարց: Հարգելի բժիշկ, ես կույս եմ,  ունեմ արտադրություն և քոր հեշտոցի շրջանում: Ուզում եմ հասկանալ` քսուքի վերցման պրոցեդուրան կույսերի մոտ կատարվում է այնպես, ինչպես կանանց մոտ, և եթե այո, կուսաթաղանթի համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան: Հարգելի Մարինե, կույսերից ևս վերցվում է միզասեռական քսուք: Իհարկե, անհրաժեշտ է ավելի զգույշ, պրոֆեսիոնալ մոտեցում: Կախված միզասեռական քսուքի արդյունքներից` կնշանակվի կամ լրացուցիչ բակտերիոլոգիական քննություն կամ անհրաժեշտ բուժում:


Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ: Ես արդեն 3 ամիս է, ինչ ամուսնացել եմ, բայց դեռ չեմ հղիացել: Ամուսնուս աշխատանքի պաճառով ամսվա մեջ մոտ 3 անգամ ենք սեռական հարաբերություն ունենում՝  իրար հաջորդող օրերի: Ամուսինս շտապում է հղիության  հարցում: Երբեմն նկատվում է սպիտակ գույնի արտադրություն, հնարավո՞ր է դա ինչ-որ կապ ունի չհղիանալուս հետ:

Պատասխան: Հարգելի Հասմիկ, հղիության բացակայությունը  3 ամիս կանոնավոր անպաշտպան սեռական կյանքով ապրելու ընթացքում անհանգստանալու պատճառ չէ: Սպիտակ արտադրությունը (առանց հոտի, լորձային ) ևս պաթոլոգիա չի հանդիսանում  և այդ արտադրությունը շատանում է դաշտանային ցիկլի մեջտեղի օրերին: Իսկ եթե, միևնույն է,  շտապում եք հղիության հարցում, ապա կարելի է ՈՒՀՁ հետազոտությամբ հետեւել ֆոլիկուլի զարգացման ընթացքին և ձվազատմանը:  Ձվազատման օրերին հարաբերություն ունենալն ավելացնում է հղիանալու հավանականությունը:


Աննա

Հարց: Հնարավո՞ր է կուսության ժամանակ հղիանալ:

Պատասխան: Հարգարժան  Աննա,  հնարավոր է, բայց հղիանալու հավանականությունը փոքր է:


Լուսինե

Հարց: Բարև Ձեզ , իմ դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ հորմոնի մակարդակը 6.09 է,  այդ ցուցանիշով հղիանալու հավանականությունն  ինչքա՞ն է:

Պատասխան: Հարգելի Լուսինե, շատ կարևոր է այն լաբորատորիայի նորմատիվները, որտեղ հանձնել եք Ձեր հորմոնալ քննությունը: Եթե հնարավոր է , ուղարկեք Ձեր հորմոնալ հետազոտության կրկնօրինակը:


Անի

Հարց: Բարև Ձեզ,  ես ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզել եմ որ արգանդիս հետնամասում քիչ քանակով հեղուկ կա։ Դա իմացել եմ դաշտանիս 6-րդ օրը: Ինչի՞ց կարող է դա լինել, հնարավո՞ր է՝ դա դաշտանիս արյունը  լինի։ Այս ամիս դաշտանս եղավ քիչ,  բայց տևեց երկար։

Պատասխան: Հարգելի Անի, ՈՒՁՀ հետազոտության ժամանակ նկատված  հեղուկի առկայությունը խոսում է բորբոքային պրոցեսի, արտաարգանդային հղիության, օվուլյացիայի մասին: Դիմեք բժշկի` պատճառները հասկանալու համար:


Սյուզաննա

Հարց: Դաշտանից մեկ օր առաջ թեստը ցույց է տվել, որ հղի եմ: Հաջորդ օրը տեսել եմ դաշտան: Հնարավո՞ր է դաշտան տեսնել հղիության ընթացքում: Եվս մեկ հարց՝  դաշտանի ընթացքում թեստը ցույց կտա՞ հղիություն, թե՞ ոչ:

Պատասխան: Հարգելի Սյուզաննա,  հղիության ընթացքում կարող է դիտվել արյունային արտադրություն սեռական ուղիներից, սակայն գրագետ չէ դա դաշտան անվանելը: Հղիության թեստերը, կախված զգայունությունից,  հղիությունը հաստատում են ուշացման տարբեր  օրերի, կարող են նաև կեղծ դրական ցույց տալ` կապված դեղամիջոցների ընդունման հետ: Ամեն դեպքում, եթե հղիությունը ցանկալի է, դիմեք բժշկի՝ բարդություններից խուսափելու համար:


Լենա

Հարց: Բարեւ ձեզ, ինձ մոտ կան դաշտնային ցիկլի խախտումներ, եւ արգանդը բավականաչափ հասունացած չէ, խուսափում եմ հորմոններ օգտագործելուց…Ուզում եմ ճշտել՝ հնարավո՞ր է հղիանալ արգանդի փոքր լինելու դեպքում եւ եթե հարաբերությունների վերջում սերմնահեղուկը ներս չի թափվել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Լենա, ձեր հարցն այդքան էլ հասկանալի չէր ձևակերպված: Արգանդը հասունացած չէ ասելով՝ նկատի ունեք էնդիոմետրիումի հաստությու՞նը, թե՞ ոչ: Կխնդրեի ավելի մանրամասն ինձ գրել:


Մարի

Հարց: Բարև ձեզ, 24 տարեկան եմ, ամուսնացած չեմ, կույս եմ, սեռական օրգանիս վրա` ծլիկիս կողքի ձախ հատվածում, գնդիկանման, ոլոռի չափ կոշտ բան եմ զգում, այն նաև տեսանելի է: Շոշափելիս ցավում է, արդեն 7-8 օր է՝ զգում եմ, բայց ցավը նոր է: Կարծում եմ՝ նոր է առաջացել, գույնով չի տարբերվում մաշկի գույնից, թարախային ծայր չունի: Խնդրում եմ, ասեք՝ ինչ կարող է դա լինել, շատ անհանգիստ եմ, արդյո՞ք դա վտանգավոր է:

Պատասխան: Հարգելի Մարի, ձեզ հարկավոր է զննել, կխնդրեի այցելել կլինիկա, որպեսզի կարողանանք տեսնել ձեր նկարագրած գոյացությունը:


Աննա

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ես գտնվում եմ հղիության 21-րդ շաբաթում...Ինձ մոտ 7 շաբաթականում քսուքի անալիզով զգալի քանակով ցուպիկ է հայտնաբերվել: Բժիշկս նշանակել է Բետադին մոմիկներ, բայց կարդացել եմ, որ 3 ամսականից հետո դրանք հակացուցված են: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Աննա, իհարկե ձեր նշած դեղամիջոցն ունի հակացուցումներ և նշանակվում է միայն այն ժամանակ , երբ նրա օգտակար արդյունքն ավելի մեծ է, քան ձեր խնդրի վտանգը: Ամեն դեպքում ճիշտ կլինի տեսնել ձեր քսուքի պատասխանը :


Շողիկ

Հարց: Բարեւ ձեզ: Ես 35 շաբաթական հղի եմ: Քսուքի անալիզից պարզվել է, որ ունեմ սպիտահոսություն: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարող եմ պայքարել դրա դեմ եւ արդյոք կանցնի հղիությունից հետո: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Պատասխան: Հարգելի Շողիկ, ճիշտ և գրագետ բուժման դեպքում ձեր խնդիրը կվերանա: Անհրաժեշտ է որոշել զգայունությունը դեղորայքի հանդեպ և ստանալ համապատասխան ճիշտ բուժում:


Անի

Հարց: Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ես ունեմ մեկ տարեկան տղա, մինչ օրս կերակրում եմ կրծքով, բայց 9 ամսականից կերկրում եմ մի կրծքով։ Հնարավո՞ր է առողջական խնդիրներ առաջանան և արդյո՞ք խնդիրներ չեմ ունենա ապագա բալիկներիս կերակրելու հարցում։ Կանխավ շնորհակալություն։

Պատասխան: Հարգելի Անի, դա կարող է հանգեցնել էսթետիկ խնդրի: Այսինքն, մեկ կուրծքը  չափսով և ձևով կարող է տարբերվել մյուսից: Այլ տեսակի խնդիր հետագայում չեք կարող ունենալ: Ինչևիցե, մեկ տարի կրծքով կերակրելը լիարժեք սնուցում է ձեր բալիկին, և այժմ նա նաև ստանում է հավելյալ սնունդ: Ճիշտ կլինի մոտենաք գինեկոլոգի և դեղորայքային միջամտությամբ կանգնեցնեք կաթնարտադրությունը այդ կրծքում ևս:


Գոհար

ՀարցԲարև Ձեզ, 20 տարեկան եմ։ Ունեմ մեկ երեխա։ Երկրորդը վիժեցի 4 շաբաթականում։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ արգանդը մաքուր է և ոչինչ անելու կարիք չկա։ Ուզում եմ իմանալ՝ երբ կարող եմ նորից հղիանալ:

Պատասխան: Հարգելի Գոհար,  քանի որ դուք ունեցել եք վիժում, մյուս հղիության բարեհաջող ավարտի համար ճիշտ կլինի պարզել վիժման պատճառը, հետո միայն պատրաստվել հաջորդ հղիության: Եթե ունեք արված հետազոտություններ, պատասխաններն ուղարկեք ինձ՝ ավելի սպառիչ պատասխան ստանալու համար:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կանանց անկյուն. «Հնարավո՞ր է հղիանալ, եթե կույս ես». ինտիմ հարցուպատասխան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (27.08.16) Դիտումներ: 1071 | Տեգեր: Եթե, «Հնարավո՞ր, կույս, հղիանալ, անկյուն., ես»., Կանանց, ինտիմ, հարցուպատասխան | - Վարկանիշ -: 0.0/0